Լրահոս
Միջազգային
19:45
09.07.26
144

Թրամփը կրկնում է Բայդենի սխալը Ուկրաինայի հարցում․ Էնդրյու Դեյ

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկնում է ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի սխալը, քանի որ բաց է թողնում Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու հնարավորությունը։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, նման կարծիք է հայտնել The American Conservative հանդեսի մեկնաբան Էնդրյու Դեյը։

«Նախագահ Դոնալդ Թրամփը, ըստ երևույթին, կրկնում է իր նախորդի թույլ տված լուրջ սխալը»,- ընդգծել է լրագրողը։ Ինչպես նա նշել է, 2022 թվականի աշնանը Բայդենը չի լսել ԱՄՆ Զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի այն ժամանակվա նախագահ, գեներալ Մարկ Միլիի խորհուրդը, որը «խորհուրդ էր տալիս ակտիվորեն ձգտել դիվանագիտական կարգավորման»։

Այն ժամանակ Միլին նշել էր, որ «առաջիկա ամիսներին, ամենայն հավանականությամբ, Ուկրաինայի վիճակը մարտի դաշտում կվատթարանա, իսկ դա նշանակում է՝ նաև նրա բանակցային դիրքերը»։ Սակայն Բայդենը հետևել է այլ օգնականների խորհրդին, որոնք արտահայտվել են «ընդդեմ բանակցությունների»։ Ինչպես ընդգծվում է հրապարակման մեջ, արդյունքում Միլին «ճիշտ էր դուրս եկել պատերազմում իրադարձությունների զարգացման վերաբերյալ»։

«Ի հակառակ այն դիրքորոշման, որին, ըստ երևույթին, հավատարիմ է Սպիտակ տունը, այժմ, կարծես, համեմատաբար բարենպաստ պահ է՝ դիվանագիտական ոլորտում նախաձեռնությունը վերցնելու համար,- հավելել է մեկնաբանը։ - Ավելին, Թրամփը կրճատել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային ցուցաբերվող անմիջական ռազմական օգնությունը, իսկ Եվրոպան իր վրա է վերցրել հիմնական ծանրաբեռնվածությունը։ Այդ կապակցությամբ Վաշինգտոնն ավելի շատ է համապատասխանում միջնորդի դերին, քան Բայդենի օրոք կամ նույնիսկ անցյալ տարի»։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ավելի վաղ ճեպազրույցում հայտարարել էր, որ Մոսկվան Վաշինգտոնի դիրքորոշման մեջ որոշակի երկակիություն է նկատում. Վաշինգտոնը զինատեսակներ է մատակարարում Կիևին, բայց միաժամանակ փորձում է նպաստել խաղաղ գործընթացին։