Լրահոս
Հասարակական
14:20
09.07.26
1 243

Ծառուկյանի կոկորդիլոսը փորձել է հոշոտել փրկարար ծառայողին. «Հրապարակ»

Img default alt hy

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 8-ին քննիչները՝ փրկարար ծառայողների ուղեկցությամբ գնացել են Ծառուկյանի տուն՝ կոկորդիլոսների հետևից՝ նրանց էլ Կենդանաբական այգի տեղափոխելու նպատակով։

Գիշատիչներից մեկը «չհանդուրժելով» ստեղծված իրավիճակը՝ փորձել է «հոշոտել» իրեն մոտեցած փրկարար ծառայողներից մեկին, սակայն նա պլստացել է կենդանու ճանկերից․ կոկորդիլոսը հասցրել է կծել նրան, վերջինիս շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։