Լրահոս
Քաղաքական
21:30
09.07.26
60

Ադրբեջանին շոյել է ուզում Փաշինյանը Հայաստանի քաղաքացու նոր անձնագրերով. որտե՞ղ է Արծվաշենը

«Արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանի ներքին կյանքին վերաբերող հարցեր չենք քննարկում, Սահմանադրության փոփոխության օրակարգը ներառված է կառավարող մեծամասնության նախընտրական ծրագրում»,- այսօր հայտարարել է  Փաշինյանը՝ արձագանքելով Բայրամովի հայտարարության մասին լրագրողի հարցին։ Անդրադառնալով, այսպես կոչված, անկլավներին՝ Փաշինյանը հայտարարել է, թե կուզենար, որ ինչպես ադրբեջանական անձնագրերում, հայկականում էլ այնպիսի քարտեզ լիներ պատկերված, որտեղ անլավները հատուկ առանձնացված կլինեին: