Լրահոս
Քաղաքական
21:11
09.07.26
50

Ռուսական եթերում Հայաստանի շուրջ սկանդալը չի մեկնաբանում Փաշինյանը. Մոսկվան «խիստ է տրամադրված»

Հայաստանի վարչապետն այսօր, ըստ էության, խուսափել է մեկնաբանել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունները Ամենայն հայոց կաթողիկոսին գահընկեց անելու համար Հայաստանի իշխանությանն օժանդակելու և ընտրություններին ԵԱՀԿ-ի տված գնահատականից դժգոհ լինելու մասին: Սինիրլիօղլուն այս թեմաներին անդրաձարել էր ռուս պրանկերների հետ զրույցի ժամանակ՝ կարծելով, թե զրուցում է Հայաստանի վարչապետի հետ: