Լրահոս
Միջազգային
10:16
10.07.26
191

Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. ԱՄՆ կենտրոնական հրամանատարություն

Img default alt hy

Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը: Այս մասին գրված է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության X-ի էջում:

ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հերքել է իրանական պետական լրատվամիջոցների հաղորդագրություններն այն մասին, որ ներկայումս առևտրային նավերի տարանցումը Հորմուզի նեղուցով իրականացվում է բացառապես Թեհրանի կողմից հաստատված երթուղով։

«Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը», – հայտարարել են CENTCOM-ում։ Այնտեղ ընդգծել են, որ ամերիկյան զինված ուժերն ամեն կերպ աջակցում են առևտրային նավերի անվտանգ անցմանը նեղուցով։