Լրահոս
Հասարակական
17:18
10.07.26
54

Հունաստանից Գերմանիա ուղևորվող ինքնաթիռի պատուհանը կոտրվել է․ կա վիրավոր

Img default alt hy

Հունաստանից Գերմանիա մեկնող Ryanair-ի ինքնաթիռում թռիչքի ժամանակ լուրջ տեխնիկական անսարքություն է տեղի ունեցել․ օդանավի թռիչքից անմիջապես հետո պատուհաններից մեկը (իլյումինատորը) կոտրվել է։

Դրա կողքին նստած 60-ամյա ուղևորը մասամբ ներսից դուրս է քաշվել առաջացած անցքից։ Տղամարդուն ինքնաթիռի ներսում պահել են հարևան նստատեղերի ուղևորները, ինչպես նաև նրա ամրացված անվտանգության գոտին։

Օդանավում խուճապ է սկսվել, և ավտոմատ կերպով բացվել են թթվածնային դիմակները։ Անձնակազմը շրջել է օդանավը և անվտանգ վերադարձրել այն Սալոնիկի օդանավակայան։