Լրահոս
Հասարակական
21:30
10.07.26
61

Եղեգնաձորում բախվել են «Ford Focus»–ն ու «ՎԱԶ 2121»–ը․ կան վիրավորներ

Img default alt hy

Այսօր՝ հուլիսի 10–ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։

Ժամը 17։00–ի սահմաններում Երևան–Երասխ–Մեղրի ավտոճանապարհի Մ–2 119 կմ հատվածում բախվել են «Ford Focus» և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։