Լրահոս
Հասարակական
19:51
10.07.26
78

Գայլի նոր հարձակում՝ Քարահունջում. մահացու վիրուսակի՞ր են գազանները

Չորեքշաբթի Գորիսում ու Քարահունջում գայլերի հայտնի հարձակումից հետո, որի հետևանքով 6 մարդ վիրավորվել էր, ևս մեկ դեպքի մասին է հայտնի դարձել: Քարահունջում գայլը ևս մեկ մարդու է փորձել վնասել, բայց նրան հաջողվել է քարերով հետ մղել գիշատչին: Վարչական ղեկավարը Հայլուրին պատմել է, որ բնակավայրում նաև հավեր է կերել կենդանին: