Լրահոս
Միջազգային
15:39
12.07.26
231

Զելենսկին մտադիր է փոխել Ուկրաինայի կառավարությունը

Img default alt hy

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է երկրի գործող կառավարությունը փոխելու անհրաժեշտության և վարչապետ Յուլիա Սվիրիդենկոյին պաշտոնանկ անելու մտադրության մասին։

Մասնավորապես, նա առաջարկել է նրան անցնել նոր աշխատանքի։ «Մենք քննարկել ենք մանրամասները Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոյի հետ։ Որոշել ենք, որ փոփոխությունների համար անհրաժեշտ է նախարարների կաբինետի թարմացում։

Ես շնորհակալություն հայտնեցի Յուլիային վարչապետի պաշտոնում հստակ, կայուն և արդյունավետ աշխատանքի, Ուկրաինայի թիմում արդյունավետ աշխատանքի տարիների համար և առաջարկեցի գլխավորել նոր նշանակալից ուղղություն», - գրել է Զելենսկին իր Telegram-ալիքում։