Լրահոս
Հասարակական
10:48
13.07.26
63

Երևանում բախվել են 2 «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն. կան վիրավորներ

Img default alt hy

Երեկ՝ հուլիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:20-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի մուտքի դիմաց, բախվել են 2 «Mercedes» և «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։