Լրահոս
Միջազգային
21:46
13.07.26
167

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Ուկրաինայի քաղաքացու նկատմամբ․ պատճառը հայտնի է

Img default alt hy

ԱՄՆ վարչակազմը Ուկրաինայի քաղաքացի Դմիտրի Ռաշևսկուն ներառել է կիբերհանցագործության հետ կապված պատժամիջոցների ցուցակում, ինչպես հետևում է ԱՄՆ ֆինանսների նախարարության Օտարերկրյա ակտիվների վերահսկողության գրասենյակի (OFAC) թարմացված ցանկից:

Ըստ OFAC-ի հայտարարության՝ Ռաշևսկին ներառվել է պատժամիջոցների ցուցակում ուկրաինական First VPN Service VPN-ծառայության հետ միասին: Ամերիկյան իշխանությունների վարկածով՝ Ռաշևսկին ծառայության ադմինիստրատորն է, որը ծառայություններ է մատուցել շորթող ծրագրեր օգտագործող խմբավորումներին:

Սահմանափակումների տակ է հայտնվել նաև Բելառուսի քաղաքացի Եվգենի Սիլաևը, որը, գերատեսչության տվյալներով, վաճառել է հատուկ գործիքներ՝ թույլ տալով վնասակար ծրագրերը քողարկել որպես անվտանգ ֆայլեր և շրջանցել կիբերպաշտպանության համակարգերը։

«Այս անձանց ծառայություններից օգտվող խմբավորումները ամերիկյան ընկերություններին և կրիտիկական ենթակառուցվածքների օպերատորներին միլիարդավոր դոլարների վնաս են հասցրել», - ասված է հայտարարության մեջ։