Լրահոս
Միջազգային
20:00
13.07.26
207

Ֆոն դեր Լայենի և Կալլասի միջև «տարածքային պատերազմը» թևակոխել է բաց փուլ․ Euractiv

Img default alt hy

ԵՄ արտաքին քաղաքականության նկատմամբ վերահսկողության համար Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալլասի միջև պատերազմը բաց է դառնում, քանի որ սրվում է վեճը Իսրայելի՝ օկուպացված տարածքներում գտնվող բնակավայրերի դեմ ԵՄ պատժամիջոցների տարբեր նախագծերի շուրջ։ Այս մասին հայտնել է բրյուսելյան Euractiv պորտալը։

«Ֆոն դեր Լայենի և Կալլասի միջև տարածքային պատերազմը թևակոխում է բաց փուլ», - հայտնել է Euractiv-ը՝ նշելով, որ դիմակայությունը ծավալվում է իսրայելական բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու կամ արգելելու տարբեր խնդիրների շուրջ։

Euractiv-ը նշում է, որ ԵՄ առաջատար երկրների մի մասը, այդ թվում՝ Ֆրանսիան, Իսպանիան, Բելգիան, Շվեդիան, Իռլանդիան և Նիդերլանդները, հանդես են գալիս իսրայելցի բնակիչների հետ առևտրի լայնածավալ արգելքի օգտին։ Euractiv-ը կարծում է, որ Կալլասը գտնվում է «դաշինքի երկրների արտգործնախարարների ճնշման տակ, որն էլ իր հերթին փորձում է այդ հարցում ճնշում գործադրել Եվրոպական հանձնաժողովի վրա»։

Պորտալի կարծիքով՝ Եվրոպական հանձնաժողովը փաստացի սաբոտաժի է ենթարկում Իսրայելի դեմ պատժամիջոցները. դեռևս 2025 թվականին այն առաջարկել էր առևտրային խիստ սահմանափակումների փաթեթ, որը «ԵՄ երկրների կողմից հաստատվելու հնարավորություն չուներ և մերժվեց»։ Այժմ Եվրոպական հանձնաժողովը, հենվելով այդ որոշման վրա, հրաժարվում է օկուպացված տարածքներում գտնվող բնակավայրերի հետ առևտրի արգելքից՝ փոխարենը առաջարկելով մի շարք կետային առևտրային սահմանափակումներ, ընդ որում՝ գործում է ոչ միայնակ, այլ ԵՄ այլ երկրների, այդ թվում՝ Գերմանիայի աջակցությամբ։

Ավելի վաղ Բելգիայի վարչապետ Բարտ Դե Վևերը հայտարարել էր, որ, չնայած բոլոր ջանքերին, ԵՄ-ն «երբեք պատժամիջոցներ չի ընդունի Իսրայելի դեմ»՝ հանրակցության երկրների միջև առկա տարաձայնությունների պատճառով։