Լրահոս
Միջազգային
23:59
13.07.26
250

Իրանը հայտարարել է երկրի հարավում ամերիկյան երկու անօդաչու թռչող սարքերի ոչնչացման մասին

Img default alt hy

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ՝ Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) հայտարարել է Բենդեր Աբաս և Լար քաղաքների երկնքում ԱՄՆ զինված ուժերի երկու «Lucas» անօդաչու թռչող սարքերի ոչնչացման մասին։

«Քիչ առաջ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Օդատիեզերական ուժերի հակաօդային պաշտպանության նորագույն համակարգերի կողմից Բենդեր Աբասում և Լարում ոչնչացվել են ամերիկյան երկու «Lucas» անօդաչու թռչող սարքեր», - ասված է մամուլի ծառայության հայտարարության մեջ։