Լրահոս
Հայաստան
18:56
13.07.26
61

Տղե՛րք, Եվրոպա գնացե՞լ եք հեչ. անելանելի դրության մեջ են ռուսաստան բեռներ տանող հայ վարորդները

Երկրորդ ամիսն է՝ Եվրոպա չեն կարողանում հասնել հայկական բեռնատարները: Հայաստանից Ռուսաստան բեռնափոխադրողներն այսօր նորից են կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անցկացրել՝ պահանջելով լուծել արտահանման սահմանափակումների հետևանքով ստեղծված խնդիրը։ Նրանց խոսքով՝ ԵԱՏՄ շրջանակից դուրս այլ ուղղություններով աշխատելն իրենց համար գրեթե անհնար է։ Եվրոպական շուկա հայկական բեռներ հասցնելը, բեռնափոխադրողների գնահատմամբ, չափազանց թանկ և ոչ իրատեսական տարբերակ է։