Լրահոս
Հասարակական
13:00
13.07.26
62

Կասեցվել է ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ

Img default alt hy

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Հեքիաթային կիրճ» մանկական տուրիստական հանգստի կենտրոն ՍՊ ընկերությանը պատկանող «Հեքիաթային կիրճ» ճամբարում (Կոտայքի մարզ, գյուղ Աղավնաձոր, Ղշով Աղբյուր թաղամաս) իրականացված վերահսկողական միջոցառման ընթացքում պարզվել է, որ խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերի պահանջները: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:

Մասնավորապես՝

- սննդի կառույցը չի պահվել մաքուր և նորոգ վիճակում,

- խոհանոցի պատերի որոշ հատվածներ չեն ունեցել հարթ, մաքրվող, ախտահանվող մակերես, չեն պահվել նորոգ վիճակում,

- առաստաղը կառուցված չի եղել այնպես, որ կանխարգելվի անցանկալի բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը,

- խոհանոցի բացվող պատուհանը չի ունեցել համապատասխան միջատապաշտպան ցանց։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է, տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և խոհանոցը համապատասխանեցնել իրավական ակտերով սահմանված պահանջներին:

Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ: