Լրահոս
Միջազգային
21:53
14.07.26
69

Երկրում զինված խմբավորումները կզինաթափվեն մինչև սեպտեմբերի վերջ․ Իրաքի վարչապետ

Img default alt hy

Իրաքում ոչ կառավարական զինված խմբավորումները կզինաթափվեն մինչև սեպտեմբերի 30-ը, երբ, ինչպես ակնկալվում է, ԱՄՆ-ի գլխավորած միջազգային դաշինքի զինվորականները կլքեն հանրապետությունը։ Համապատասխան հայտարարությունն արել է երկրի վարչապետ Ալի ազ-Զեյդին։

«Սեպտեմբերի 30-ից հետո Իրաքի տարածքում զինված խմբավորումների գոյության անհրաժեշտություն չի լինի։ Մեր անվտանգության ուժերն ի վիճակի են ինքնուրույն պաշտպանել երկիրը»,- ընդգծել է ազ-Զեյդին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ։ Իրաքի վարչապետի խոսքերը տարածել է INA գործակալությունը։

Ազ-Զեյդին հայտարարել է նաև, որ որոշ խմբավորումներ արդեն հանրապետության իշխանություններին են փոխանցել «զենքի խոշոր խմբաքանակներ», սակայն չի հստակեցրել, թե հատկապես որ խմբավորումների մասին է խոսքը և ինչ տեսակի սպառազինություն է անցել պետական վերահսկողության ներքո։