Լրահոս
Հասարակական
11:10
20.07.26
369

Գետից դուրս է բերվել ջրահեղձ եղած 43-ամյա տղամարդու մարմինը

Img default alt hy

Հուլիսի 19-ին Լոռու մարզում ժամը 17։50-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Շիրակամուտ բնակավայրի ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող գետը քաղաքացի է ընկել։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, քաղաքացին ընկել է նշված տարածքում գտնվող գետալճակը և ջրահեղձ եղել։

Տեղում պարզվել է, որ ջրահեղձ եղած քաղաքացին Լոռու մարզի բնակիչ 43-ամյա Վաչագան Հ․-ն է։

Դեպքի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները։