Լրահոս
Հասարակական
23:55
18.07.26
189

Երևանում 15-ամյա տղա է տեղափոխվել հիվանդանոց. նոր մանրամասներ՝ Մուրացան փողոցում զինված միջադեպից

Img default alt hy

Երևանի Մուրացան փողոցում տեղի ունեցած միջադեպից հետո մարմնական վնասվածքներով Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկն է տեղափոխվել 15-ամյա տղա երեխա, ով, ըստ տեղեկությունների, հենց նշված վայրում է վիրավորում ստացել։ Այս մասին գրել է Shamshyan.com-ը։

Ավելի վաղ հայտնել էինք՝ հուլիսի 18-ին` ժամը 21։18-ին,  ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել մայրաքաղաքի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։ 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբեր, որտեղ հայտնաբերվել է դի։

Ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։