Լրահոս
Հասարակական
21:56
18.07.26
161

«Mercedes»-ը բախվել է գազատար խողովակներին և հայտնվել ավտոլվացման կետում՝ վրաերթի ենթարկելով 11-ամյա երեխային

Img default alt hy

Այսօր՝ հուլիսի 18-ին, խոշոր ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19:40-ի սահմաններում Այգեշատ գյուղում Երևանի բնակիչ 36-ամյա Լևոն Հ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակներին, կոտրել այն, ապա բախվել երկաթե էլեկտրասյանը, հայտնվել ավտոլվացման կետում՝ վրաերթի ենթարկելով հետիոտն 11-ամյա Է․ Բ․-ին։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ավտովթար-վրաերթի հետևանքով Է․ Բ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Վրաերթի ենթարկվածին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր միչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։