Լրահոս
Հասարակական
13:34
18.07.26
125

Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում․ Armat Media

Img default alt hy

Armat Media-ի տեղեկություններով` հուլիսի 14-ին Հայաստանում նշվող Ֆրանսիայի ազգային տոնին նվիրված տոնակատարությունից հետո հյուրերի մեծ մասն աղիքային ինֆեկցիա ախտորոշմամբ հայտնվել են հիվանդանոցում:  

Տոնակատարության ժամանակ հյուրասիրությունն ապահովել է «Մարիոթ» ռեստորանը:

Հիշեցնենք, որ տոնին, ի թիվս այլ պաշտոնյաների, մասնակցում էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: