Լրահոս
Իրավական
12:47
18.07.26
430

Սևան ազգային պարկը դատի է տվել Սասուն Միքայելյանին. ի՞նչ է պահանջում

Img default alt hy

Սևան ազգային պարկը դատական հայց է ներկայացրել ԵԿՄ նախագահ, ՔՊ-ական Սասուն Միքայելյանի դեմ: 

«News.5tv.am»-ը տեղեկացավ, որ Սևան ազգային պարկը Միքայելյանից պահանջում է  5 մլն 562 հազար 731 դրամ: 

Թե ինչ գումար է դա, հայցադիմումում չի նշվում, հայցադիմումը դատարան է ներկայացվել 2025 թվականին, ընդունվել է վարույթ:

Այլ տեղեկություններ հայտնի չէ, փոխարենը հայտնի է, որ Սասուն Միքայելյանը, ըս մամուլի հրապարակումների, Սևանի ափին ունի տարածքներ, որոնց հետ կապված առկա են քրեական գործեր: