Լրահոս
Քաղաքական
19:51
18.07.26
72

Շտապօգնության կանչ՝ բռնաճնշումների դեմ. քաղաքական գործազրկությո՞ւն, թե՞ անհարկի բացակայություններ

Արցախցի 25-ամյա Գոռը պնդում է, որ Երևանի շտապբուժօգնության թիվ 4 ենթակայանի բուժակներից է եղել ինքը, 4 ամիս առաջ իրեն աշխատանքից հեռացրել են քաղաքական հայացքների պատճառով, հակաիշխանական ցույցերին է մասնակցել: 

Գոռի պնդմամբ՝ մի քանի տարի շարունակ իրեն քաղաքական բռնաճնշումների է ենթարկել Շտապբուժօգնության 4-րդ ենթակայանի այն ժամանակվա տնօրեն Ռուբեն Գրիգորյանը: