Լրահոս
Իրավական
17:46
20.07.26
190

Արեգնազ Մանուկյանի կալանքի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել

Img default alt hy

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի կալանքի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։ Այս մասին հայտնում է կուսակցության մամուլի ծառայությունը։

«Փաստաբանական թիմը բողոք է ներկայացրել վերաքննիչ քրեական դատարան ընդդեմ առաջին ատյանի դատարանի կողմից կիրառված երկամսյա կալանքի որոշման»,- նշված է հաղորդագրության մեջ։

Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը):

Դատարանը նրան երկու ամսով կալանավորվելու որոշում է կայացրել: