Լրահոս

2025-10-14
  • Քաղաքական
    Ամո՛թ քաղաքական վերնախավին. Ռոբերտ Ամստերդամը խոստանում է՝ շուտով աշխարհը կճանաչի իրական Փաշինյանին
    Այսօրվա դատական նիստին մասնակցում է նաև հայտնի փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։ Նա վստահ է, որ Կարապետյանի ազատազրկումը «ցույց է տալիս գործող իշխանության վախերը»: Ամստերդամը քաղբանտարկյալ է անվանում Սամվել Կարապետյանին ու խոստանում դիմել Եվրամիություն, ԵԽԽՎ, ՄԻԵԴ, միջազգային այլ կառույցներ՝ Փաշինյանի ժողովրդավարությունը դիմակազերծելու համար:
    19:35
    14.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մհեր Գրիգորյանը և ՄԹ նորանշանակ դեսպանը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հնարավորությունները
    Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Պամելա Քոուլին: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ փոխվարչապետը շեշտել է Հայաստան-Միացյալ Թագավորություն երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը և կարևորել դրանց զարգացման ուղղությամբ համատեղ ջանքերի գործադրումը: Զրուցակիցները քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին և տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերին:
    19:30
    14.10.25
    Ավելին
  • Միջազգային
    Խաղաղություն Գազայում՝ առանց ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի ստորագրությունների. Թրամփը երաշխիքներ չի տալիս
    Շարմ Էլ Շեյխում՝ աշխարհի տասնյակ երկների ղեկավարների ներկայությամբ, բայց առանց Իսրայելի ու ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների, ստորագրվել է Գազայի հատվածում կրակը դադարեցնելու համաձայնագիր, որ ժամանակավոր զինադադար են անվանում փորձագետները:
    19:15
    14.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ուժեղ արևադարձային փոթորիկները զգալի վնասներ են հասցրել Մեքսիկայում և ԱՄՆ-ում
    Մեքսիկայում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների պատճառով զոհվել է առնվազն 64 մարդ, ևս 65-ը անհետ կորած են համարվում։ Մեքսիկական ծոցի ափամերձ շրջաններում և Մեքսիկայի կենտրոնական նահանգներում առաջացել են սողանքներ:
    19:00
    14.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հերթական շինծու գործը ցույց է տալիս, որ ուզում են Կարապետյանի կալանքը երկարացնել․ Ալեքսան Ալեքսանյան
    Հերթական շինծու գործը ցույց է տալիս, որ ուզում են Կարապետյանի կալանքը երկարացնել․ Ալեքսան Ալեքսանյան Եթե Սամվել Կարապետյանին այսօր ազատ չարձակեն, շաբաթվա ավարտին կունենանք մեծ հանրահավաք, և այնտեղից արդեն մեր խոսքը կուղղենք։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է «Մեր ձևով» շարժման համակարգող խորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանյանը։ «Անկախ ամեն ինչից, հույս ունենք, որ իրավական համակարգը կսթափվի և կգործի օրենքի տառին համապատասխան։ Հերթական շինծու գործը, որը փորձում են բերել դաշտ, ցույց է տալիս, որ ուզում են Սամվել Կարապետյանի կալանքը ևս 2 ամսով երկարացնել»,- նշել է Ալեքսանյանը։
    18:48
    14.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Թափառող շների խնդիրը հասել է մտահոգիչ մակարդակի. կառավարությունն այլևս իրավունք չունի աչք փակել այս վտանգի վրա․ պատգամավոր
    Այն վաղուց վերածվել է լուրջ հանրային անվտանգության սպառնալիքի։ Մինչ պետական ու տեղական մարմինները շարունակում են միմյանց վրա բարդել պատասխանատվությունը, իրականությունը մնում է անփոփոխ․ մարզի բնակիչները շարունակում են ապրել մշտական վախի պայմաններում։
    18:45
    14.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18։30 Սամվել Կարապետյանն ազատ կարձակվի՞. մարդաշատ է դատարանի բակը
    Հայլուր 18։30 Սամվել Կարապետյանն ազատ կարձակվի՞. մարդաշատ է դատարանի բակը
    18:30
    14.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԵԱՀԿ գործող նախագահը հանդիպել է Փաշինյանի հետ
    Վարչապետը կարևորել է ԵԱՀԿ–ի հետ արդյունավետ համագործակցությունը՝ նշելով, որ անցած տարիների ընթացքում ձևավորվել է ակտիվ երկխոսություն։ Նիկոլ Փաշինյանը շեշտել է ԵԱՀԿ–ի դերի ամրապնդման անհրաժեշտությունը՝ կազմակերպության պատասխանատվության գոտում անվտանգության ու կայունության ապահովման նպատակով։
    18:25
    14.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ՀԱՄԱՍ-ի անդամները հրապարակային մահապատիժներ են իրականացրել Գազայում
    Տեղեկությունների համաձայն՝ խմբավորման անդամները մահապատժի են ենթարկել յոթ տղամարդկանց, որոնց մեղադրել են իսրայելական ուժերի հետ համագործակցելու համար։ Նրանց քարշ են տվել Գազա քաղաքում մարդկանց ամբոխի մեջ, ստիպել ծնկի գալ, ապա կրակել հետևից։
    18:19
    14.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Բանկային քարտը գողացած կինը հայտնաբերվել է
    Հոկտեմբերի 11-ին Համայնքային ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ գողացել են իր բանկային քարտը և գնումներ են կատարել։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում համայնքային ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները պարզել են գողությունը կատարողի ինքնությունը: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Գուգարք գյուղի 43-ամյա բնակչուհին բացատրական աշխատանքի արդյունքում հայտնել է, որ Վանաձոր քաղաքի տարբեր առևտրի կենտրոններից նշված քարտով գնումներ է կատարել: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին, հանգամանքները պարզվում են։
    18:15
    14.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դատարանը քննում է գործարար Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգելու հարցը
    Սամվել Կարապետյանի կինն ու դուստրը ևս դատարանի բակում են։
    18:04
    14.10.25
    Ավելին
  • Քաղաքական
    Տականքնե՛ր, դուք մարդկությանն եք ոչնչացնում. բողոքի ակցիա՝ Երևանում ՄԱԿ գրասենյակի դիմաց
    ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց այսօր դժգոհության ակցիա է կազմակերպվել: Կազմակերպության աշխատանքային խմբերից մեկը արձանագրել է, թե Արցախի նախկին պետնախարարի կալանավորումը կամայական չի եղել: Ավելի ուշ բացահայտվել է, որ ՄԱԿ-ի աշխատակցի ամուսինն ադրբեջանցի է, Ալիևը, ըստ այսօրվա ակցիայի մասնակիցների, կարողացել է գնել նրան ու ստանալ իրեն ձեռնտու զեկույց:
    18:00
    14.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    17:45
    14.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՀ Սահմանադրության փոփոխության և կամ նոր Սահմանադրության ընդունման հարցը բացառապես ներքաղաղական օրակարգի և մեր ժողովրդի որոշելիք հարցն է․ Միրզոյան
    «ՀՀ-ն երբևէ որևէ երրորդ կողմի առջև չի ստանձնել և չի էլ ստանձնելու պարտավորություն՝ փոխելու ՀՀ Սահմանադրությունը: Դա միայն և միայն մեր քաղաքացիների որոշելիքն է և մեր ներքաղաքական, մեր հանրային օրակարգի մասն է»,- ասաց նա:
    17:38
    14.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Անաստասիյա Վալկովան որոնվում է որպես անհետ կորած
    Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Անաստասիյա Վալկովան: Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    17:30
    14.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ՀԷՑ-ի աշխատակիցներին հրահանգել են չներկայանալ Սամվել Կարապետյանի դատական նիստին. «Փաստ»
    Այսօր կայանալիք բարերար, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի գործով դատական նիստից առաջ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում ստեղծվել է լարված մթնոլորտ։ Աշխատակիցները հայտնում են, որ ղեկավարությունից ստացել են հստակ հանձնարարություն՝ չներկայանալ դատարանի բակ՝ Կարապետյանին աջակցելու կամ դատական պրոցեսին հետևելու նպատակով, գրում է «Փաստ»-ը։
    17:26
    14.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թրամփը կոչ է անում արաբական երկրներին միանալ Աբրահամյան համաձայնագրերին
    «Հուսով եմ, որ բոլորը կմիանան Աբրահամյան համաձայնագրերին…. Այժմ շատերը, նույնիսկ այսօր, խոսում են այն մասին, որ հարկավոր է, որ բոլորը միանան իրար։ Շատ շատերն են ինձ հետ խոսել այս մասին», - Թրամփի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։
    17:15
    14.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մերձավանը նոր վարչական ղեկավար ունի
    «Նա Մերձավանի համայնքապետ՝ վաղուց նշանակված է եղել, Վալոդյա Գրիգորյանն է ընտրվելուց հետո նրան նշանակել վարչական ղեկավար, իսկ երեկ ես նրան վերանշանակել եմ վարչական ղեկավարի պաշտոնում»,-ասել է Ախվերդյանը։
    17:06
    14.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Կոտայքի մարզում բացահայտվել է սպանության նախապատրաստություն. երկու անձ կալանավորվել է (տեսանյութ)
    Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ էին ձեռք բերել, որ Վերին Պտղնի գյուղի վարչական տարածքում նույն գյուղի 35-ամյա բնակչի և Բալահովիտ գյուղի 33-ամյա բնակչի միջև հուլիսի վերջին տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ, ինչից հետո 35-ամյա տղամարդը, վրեժխնդրության նպատակով, համագյուղացի 28-ամյա ընկերոջը դրդել է սպանել 33-ամյա բալահովիտցուն: Հավաստի տվյալներ են ձեռք բերվել, որ 28-ամյա երիտասարդը ժամանելով Հայաստան, 35-ամյա համագյուղացու հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի ձեռք է բերել և բնակության վայրում պահել հրազեն, փամփուշտներ և մարտական նռնակ: Օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 28-ամյա երիտասարդը կատարել է 33-ամյա բալահովիտցուն սպանելու նախապատրաստական գործողություններ. իր մոտ պահելով ապօրինի զենք-զինամթերք՝ նրա տան հարևանությամբ վարձակալել է առանձնատուն և հետևելով տեղաշարժին՝ կատարել է լուսանկարահանումներ, սակայն բալահովիտցին հայտնաբերել է նրան և ընկերների հետ ծեծի ենթարկել: Հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով՝ Վերին Պտղնի գյուղի բնակիչ 28-ամյա երիտասարդը, 35-ամյա համագյուղացու հետ նախնական համաձայնությամբ, 33-ամյա բալահովիտցուն սպանելու համար փնտրել են հարմար առիթ, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում չեն կարողացել իրագործել։ Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում կանխվել է սպանության մտադրությունը: Հանցավոր խմբի անդամները հայտնաբերվել և կալանավորվել են։ Նախապատրաստվող հանցագործության գործիք զենք-զինամթերքը հայտնաբերվել է: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    17:00
    14.10.25
    Ավելին
  • Քաղաքական
    Դավեր և նենգ սցենարներ՝ ընտրություններից առաջ. ինչի՞ց է վախենում իշխանությունը
    Խորհրդարանական հերթական ընտրություններից 8 ամիս առաջ երկիրն ապրում է նախընտրական տրամաբանությամբ: Ազգային ժողովի ամենամեծ ընդդիմադիր քաղաքական ուժը Կառավարություն-օրենսդիր վերջին հարցուպատասխանից հետո ահազանգում է՝ Նիկոլ Փաշինյանը քաղաքական գործիքների դարակից ձեռքն է առել ոչ միայն մուրճը, այլև ռեպրեսիաների բոլոր միջոցները, փորձելու է գործի դնել մոլդովական օրինակը:
    16:50
    14.10.25
    Ավելին