Լրահոս

2026-05-21
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՔՊ-ի հարյուրավոր միլիոնների նվիրատվություններն ու պետական ֆինանսավորումը. «Ժողովուրդ»
    Հայտարարագրի համաձայն՝ հաշվետու ժամանակաշրջանի վերջում կուսակցության դրամական միջոցները կազմել են 127,898,665 ՀՀ դրամ։ Փաստաթղթում նշվում է նաև, որ կուսակցությունն ունի մասնակցություն «Սիվիկ Նյուզ» ՍՊԸ-ում՝ 100 տոկոս բաժնեմասով, ներդրման չափը՝ ընդամենը 10,000 ՀՀ դրամ։ Գաղտնիք չէ, որ «Սիվիկ Նյուզ»-ը հանրային դաշտում լայնորեն ընկալվում է որպես իշխանական տեղեկատվական և հաղորդակցական հարթակ՝ ՔՊ-ի խոսափողը, որը տարածում է ՔՊ-ի քաղաքական ուղերձները և կառավարության դիրքորոշումները։ Այդ հանգամանքը, զուգորդված կուսակցության՝ լրատվամիջոցում լիարժեք բաժնեմաս ունենալու փաստի հետ, հանրային դաշտում կրկին առաջացնում է հարցեր քաղաքական հաղորդակցության և մեդիայի ազատության առումով։
    09:40
    21.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Փաշինյանի հետ բանավիճած Արթուր Օսիպյանը կալանավորվել է
    Մայիսի 18-ին Երևանում ՔՊ–ի քարոզարշավի ժամանակ  Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը մոտեցել էր Նիկոլ Փաշինյանին ու Արցախի վերաբերյալ հարցեր ուղղել նրան, Փաշինյանն էլ հունից դուրս էր եկել և վիրավորական արտահայտություններ արել Օսիպյանի հասցեին։
    09:38
    21.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ինչո՞ւ է էմոցիոնալ պոռթկումը վտանգում երկրի շահը. «Փաստ»
    Ժամանակակից քաղաքականությունը հատկապես մեդիա-դարաշրջանում դարձել է ոչ միայն գաղափարների, այլ նաև վարքագծի քաղաքականություն։ Այսօր ընտրողը տեսնում է ոչ միայն ծրագրերը, այլև մարդու հոգեբանական դիմագիծը, նրա արձագանքման մշակույթը, ճգնաժամային իրավիճակներում պահվածքը, հակառակորդների նկատմամբ վերաբերմունքը, լրագրողների հարցերին տրվող պատասխանների տոնայնությունը, դեբատների ընթացքում նյարդային համակարգի կայունությունը։
    09:36
    21.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
    09:30
    21.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Գազի գնի բարձրացում է սպասվում. կառավարությանը փոխանցվել է տեղեկությունը. «Ժողովուրդ»
    Ավելին՝ անգամ երեկ Լոռի կատարած այցի ժամանակ Փաշինյանը բավական ընդգծված ձևակերպումներով անդրադարձավ Ռուսաստանի Դաշնությանը՝ հայտարարելով, որ ՌԴ-ն գերտերություն է, և Հայաստանի Հանրապետությունը պետք է ակնածանքով վերաբերվի գերտերության հետ հարաբերություններին։ Նա նաև շեշտել է, որ ինքն այդ հարաբերություններին ակնածանքով է վերաբերվում և չի սրում իրավիճակը։
    09:25
    21.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ի՞նչ որոշում կկայացնեն ԵԱՏՄ-ում Հայաստանի մասով. «Փաստ»
    Մայիսի 28-29-ին Աստանայում կանցկացվեն 5-րդ Եվրասիական տնտեսական համաժողովը և ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը: Օրերս Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ մայիսի 29-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովի ընթացքում քննարկվելու է այդ կազմակերպությունում Հայաստանի կարգավիճակի հարցը:
    09:20
    21.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ի՞նչ է սպասվում հանցագործություն կոծկողներին իշխանափոխությունից հետո. «Փաստ»
    Բազմաթիվ իրավաբաններ, փորձագետներ և քաղաքական գործիչներ պարբերաբար նշում են, որ այս կարգի հարցերում խնդիրը նույնիսկ Նիկոլ Փաշինյանը չէ, նրա պարագայում ամեն ինչ պարզ է, խնդիրը իրավապահ համակարգն է, որը փաստացի ոչ միայն աչք է փակում ակնհայտ ապօրինությունների վրա, այլև, ըստ էության, խրախուսում է դրանք, թեպետ ինքնին կոչված է պայքարել ապօրինությունների դեմ:
    09:15
    21.05.26
    Ավելին
2026-05-20