Լրահոս

2025-09-29
  • Img default alt hy
    Քաղաքական
    Համակարգերի քանդումը պոզով-պոչով կենդանի չէ․ Բաբկեն Պիպոյան
    «Իրազեկ և և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կարելի է անվերջ կատակներ անել ու հեռախոսները դպրոցականներից հավաքելու հերթական «գլուխգործոց» որոշումը կատակների ֆոնի ներքո արագ մոռանալ, բայց կարելի է նաև ցավով արձանագրել, որ սա իրապես բնորոշում է մեր կառավարման համակարգի ճգնաժամը: Աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը, գլուխը մի բան է ուզում, սիրտը՝ մի, ու առանց իզմերի էլ շարժվում են ըստ պահի հաճույքի: Նույն վստահ տոնով խոսում են գրքերում առկա QR-ներից ու նույնքան վստահ՝ սարքերը հավաքելու, առանց որոնց այդ նույն QR-ները դառնում են ոչինչ: Այս ամենն էլ ուղեկցվում է կատակների ներքո: Համակարգերի քանդումը պոզով-պոչով կենդանի չէ: Ապամոնտաժումը քանդումը չէ՝ նորովի կառուցումն է»:
    18:00
    29.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում. իրանական բեռնատարն ընկել է ձորը
    Այսօր սեպտեմբերի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում իրանական համարանիշերով դիզվառելիք տեղափոխող բեռնատարը «Մեղրու սար» կոչվող ճանապարհահատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, մոտ 200 մետր գլորվելով հայտնվել ձորում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացած վարորդի ինքնությունը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է։ Ավտոմեքենան էլ մի քանի պտույտ գլորվելու պատճառով մի քանի մասի է բաժանվել։
    17:45
    29.09.25
    Ավելին
  • Միջազգային
    Բողոքի հսկայական ալիք է բարձրանում Մոլդովայում. պատմական ընտրությունների արդյունքները
    Մոլդովայում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել, քանի որ ընդդիմությունը չի ընդունում ընտրությունների արդյունքները: Առավոտյան հայտնի է դարձել, որ Մոլդովայում գործող նախագահի կուսակցությունն է հաղթել: Նախկին նախագահ, «Հայրենասերների դաշինքի» առաջնորդ Իգոր Դոդոնը համոզված է, որ Մայա Սանդուի առաջնորդած «Գործողություն և համերաշխությունը» հաղթել է միայն երկրի ներսում: Դոդոնը պահանջում է վերանայել ընտրությունների արդյունքները։
    17:35
    29.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «Վանաձոր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով թմրանյութերի նմանվող զանգվածների ներթափանցման փորձը
    Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 01:45-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողները, հերթապահություն իրականացնելիս, հիմնարկի բնակելի գոտու տարածքում նկատել են անօդաչու թռչող սարք, որից ձկնորսական թելով ամրացված է եղել անհայտ առարկա։ Այդ թելի միջոցով ծառայողներին հաջողվել է ցած իջեցնել և առգրավել ԱԹՍ-ը։ Զննության արդյունքում պարզվել է, ԱԹՍ-ին ամրացված փաթեթում առկա են եղել թմրամիջոցների նմանվող, դեղնականաչավուն բուսական, սպիտակ փոշենման և շագանակագույն մածուցիկ զանգվածներ, որոնց ընդհանուր քաշը կազմել է 33,2 գրամ։ Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։
    17:30
    29.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Իշխանությունները սկսել են «ռեկետ» գործարարների նկատմամբ․ Armlur
    Մեր նկարահանող խումբը շտապեց դեպքի վայր՝ հասկանալու, թե ինչ է իրականում կատարվում։
    17:20
    29.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ֆոն դեր Լայենը և Կոշտան ողջունել են Մոլդովայում խորհրդարանական ընտրությունների արդյունքները
    «Մոլդովա, ձեզ մոտ կրկին ստացվեց։ Վախ կամ պառակտում սերմանելու ոչ մի փորձ չկարողացավ կոտրել ձեր վճռականությունը։ Դուք հստակ ընտրություն կատարեցիք՝ Եվրոպա, ժողովրդավարություն, ազատություն։ Մեր դռները բաց են։ Եվ մենք Ձեզ հետ կլինենք ճանապարհի յուրաքանչյուր փուլում», - գրել է քաղաքական գործիչը:
    17:15
    29.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կգա օրը, և մենք կայցելենք ձեզ գլուխներս բարձր՝ պատմելու ձեր երազած պետության մասին, հանուն որի զոհաբերեցիք ամենաթանկը՝ ձեր կյանքը․ պատգամավոր
    Այստեղ առանձին ճակատագրերն են․ ամեն մեկն ունի հերոսական մի պատմություն, սխրանքի ճանապարհ, որն արժանի է պատումի, գրքի, ֆիլմի վերածվելու։ Մեր միջի լավագույն որակների խտացումն է ննջող տղաների մեջ։ Իրենք ֆիզիկապես մեզ լքելուց հետո էլ են դասեր տալիս՝ անձնազոհության, հայրենասիրության, նվիրումի։ Քայլում ես, նայում շիրմաքարերին, կարդում անունները, որսում հայացքները և թվում է, թե բոլորը հարազատ են քեզ, ճանաչել ես երբևէ։
    17:00
    29.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Խաղաղությունը մեզ համար անծանոթ բան է․ մենք չգիտենք՝ ինչ է խաղաղությունը․ Փաշինյան
    Հայաստանի 3-րդ Հանրապետությունը երբեք չի իմացել՝ ինչ է խաղաղությունը,  մեր երկիրը չի ունեցել խաղաղ կյանք, մենք պետք է սովորենք, թե ինչ է նշանակում խաղաղ կյանքը և իմիջիայլոց, պետք չի շտապել, տեղ էլ պետք չի շտապել»։
    16:54
    29.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վեհափառը Բրազիլիայի հայոց թեմի ուխտավորների հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունների կազմակերպումը դեպի հայրենիք
    Սեպտեմբերի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Բրազիլիայի հայոց թեմի ուխտավորներին` ուղեկցությամբ Բրազիլիայի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Նարեկ եպիսկոպոս Բերբերյանի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու պատգամը փոխանցեց ուխտավորներին՝ կարևորելով աշխարհասփյուռ հայոց թեմերից նման ուխտագնացությունների կազմակերպումը դեպի Հայրենիք և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որոնք ազգային ինքնության պահպանման և միասնականության գրավականն են։ Այս առնչությամբ Վեհափառ Հայրապետը նկատեց, որ հայրենիքի նկատմամաբ սիրով ու ամուր հավատքով մեր ժողովրդի զավակները դիմագրավել և հաղթահարել են պատմության ընթացքում մեզ բաժին հասած բազմաթիվ փորձություններ, նաև վերապրելով Հայոց Ցեղասպանությունը՝ տարբեր երկրներում վերակերտել ազգային-հոգևոր կյանքը և իրենց կարևոր նպաստը բերել հայրենաշինության գործին: Հանդիպմանը Նորին Սրբությունը հորդորեց բրազիլահայ ուխտավորներին ամեն ջանք ի գործ դնել՝ զորացնելու իրենց համայնքը և օգտակար ծառայություն բերելու ազգին, հայրենիքին և Եկեղեցուն:
    16:45
    29.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ե՞րբ կհրապարակվի Միքայել Սրբազանի դատավճիռը
    Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24–ին դատարանը հրապարակել է Միքայել Սրբազանի վերաբերյալ վերդիկտը և նրան մեղավոր ճանաչել Քրդեկան օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը):
    16:34
    29.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևան-Երասխ ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Chevrolet Niva»-ով բախվել է հաստաբուն ծառին․ կա վիրավոր
    Սեպտեմբերի 22-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 06։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 48 կմ հատվածում Վայոց ձորի մարզի բնակիչ 43-ամյա Էրիկ Ս․-ն իր վարած «Chevrolet Niva» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
    16:30
    29.09.25
    Ավելին
  • Հասարակական
    Ոտները կկոտրվի նրանց, ովքեր գրոհում են եկեղեցու վրա. Միքայել սրբազանի պատժի տեսակն ու չափն են քննում
    Ավանի դատարանում շարունակվում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատավարությունը: Դատարանի մեղադրական վերդիկտից հետո սրբազանի գործով լրացուցիչ դատալսումներ են նշանակված: Դատարանը կողմերի հետ քննարկում է ծանրացնող և մեղմացնող հանգամանքների, պատժի տեսակի և չափի վերաբերյալ հարցերը: Այս հարցերի քննարկումից հետո դատարանը կհեռանա դատավճիռ կայացնելու: Շիրակի մարզում «Հայլուրի» թղթակիցը գյումրեցիների հետ է զրուցել սրբազանի շուրջ այս իրավական զարգացումների մասին:
    16:15
    29.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Գազայում իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է ևս 29 պաղեստինցի
    Գազայի առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 66055-ի, իսկ վիրավորների թիվը՝ 168346-ի։ 
    16:00
    29.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Քիչ անց կհրապարակվի Միքայել Սրբազանի դատավճիռը
    Միքայել Սրբազանը ժամանեց դատական նիստերի դահլիճ։ Քիչ անց պարզ կլինի Սրբազանի դատավճիռը։ Միքայել Սրբազանի պաշտպանական թիմը բացարկի միջնորդություն ներկայացրեց գործը քննող դատավոր Արմինե Մելիքսեթյանին։ Դատարանը մերժեց բացարկի միջնորդությունը։ Դատախազը միջնորդեց 2տարի 6 ամիս ժամկետով ազատազրկել Սրբազանին։
    15:48
    29.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Եթե միայն հեռացնում ենք Փաշինյանին, առանց վերափոխվելու, ապա կարճ ժամանակ հետո նոր շառլատանի ձեռքում կհայտնվենք․ Բորիս Մուրազի
    Փաշինյանի բերելիք Չորրորդ հանրապետությունը լինելու է նույնքան անարդար, քաղաքականապես անբարոյական և տգետ, որքան Երրորդ հանրապետությունն է, որը ծնեց Նիկոլ Փաշինյանին։ Տարբերությունն իհարկե այն է, որ Չորրորդը լինելու է թուրքական և առանց Արցախի։
    15:45
    29.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 15։30 Գերլարված իրավիճակ՝ ՊՆ շենքի մոտ. քաշքշուկ է սկսվել անհետ կորածների հարազատների հետ
    Հայլուր 15։30 Գերլարված իրավիճակ՝ ՊՆ շենքի մոտ. քաշքշուկ է սկսվել անհետ կորածների հարազատների հետ
    15:30
    29.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգում` Եվրոպայի պալատում, հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի հետ: Մուտքի մոտ վարչապետին դիմավորել են ԵԽԽՎ նախագահը և ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Դեսպինա Չացիվասիլիուն, որից հետո Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել ԵԽԽՎ նախագահի «Ոսկե գրքում» և կարճատև շրջայց կատարել: Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպայի խորհրդի համագործակցության օրակարգը՝ ընդգծելով ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ իրականացվող բարեփոխումները։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի Կառավարության պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ փոխգործակցությունը ԵԽ կառույցների հետ։ Կողմերն անդրադարձել են նաև ԵԽԽՎ-ի հետ ձևավորված աշխատակարգային կապերին, ինչպես նաև մոնիթորինգի ձևաչափերում համագործակցությանը։ Զրուցակիցները ընդգծել են, որ Հայաստան–Եվրոպայի խորհուրդ գործընկերության խորացումը կարևոր է ինչպես ինստիտուցիոնալ դիմակայունության, այնպես էլ եվրոպական իրավական տարածքի հետ ինտեգրացիոն գործընթացների համար։ Անդրադարձ է կատարվել ԵԽԽՎ ընթացիկ նստաշրջանի օրակարգին։ Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Ռուսոպուլոսին բարձր մակարդակով կազմակերպված հյուրընկալության և մշտական աջակցության համար՝ ընդգծելով, որ Հայաստանը գնահատում է Եվրոպայի խորհրդի դերակատարությունը տարածաշրջանում խաղաղության օրակարգի, հիմնարար ազատությունների պաշտպանությունը և դատական համակարգի արդյունավետության բարձրացումը խթանելու գործում։ Կողմերը վերահաստատել են երկխոսության շարունակականության և գործնական համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը։ ՀՀ վարչապետը և ԵԽԽՎ նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։ Զրուցակիցներն ընդգծել են Հայաստանի և Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի նախաստորագրումն ու վստահություն հայտնել, որ խաղաղության հաստատումը նոր և նշանակալի ազդակ կհաղորդի տարածաշրջանում համագործակցության զարգացմանն ու կայունության ապահովմանը:
    15:23
    29.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Չինաստանում մեկ շաբաթում չիկունգունյա տենդի 3153 դեպք է հայտնաբերվել
    Չինաստանի բժիշկները չիկունգունյա վիրուսով վարակման 3 153 նոր դեպք են գրանցել հարավային Գուանդունի նահանգում։ Ինչպես հայտնել է հիվանդությունների վերահսկման և կանխարգելման տարածաշրջանային կենտրոնը, ախտահարվածները հայտնաբերվել են սեպտեմբերի 21-ից մինչև 27-ն իրականացված մոնիթորինգի միջոցով։ 
    15:15
    29.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Անդրանիկ Քոչարյանը լարված է և «փրփրած». Armlur
    Նշվում է, որ Սիմոնյանը ՔՊ խմբակցության մոտ հայտարարել է, որ զեկույցի զեկուցման հետ կապված բոլոր ժամկետները սպառված են ու ըստ ԱԺ կանոնակարգի ինքն իրավունք չունի զեկույցը նստաշրջանում քննարկել: Երեքշաբթի մեկնարկելիք ԱԺ օրակարգում հարցն ընդգրկված չէ:
    15:00
    29.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Տի՛կ, ապեր, նախընտրականի ժամանակ խոսք ես տվել, որ 2025-ին Երևանի բոլոր մանկապարտեզները վերանորոգված կլինեն, կատակ ես արե՞լ. Մեսրոպ Մանուկյան
    Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը տեսանյութ է հրապարակել և գրել․ «Ձերոնց՝ ՔՊ և Արամ Զավենի Սարգսյանի համար, արդեն օրինաչափություն է , որ մանկապարտեզները փակում ու մոռանաում են տեղը, բայց մի անհամեստ հարց էլի, եթե կարելի է . Նիկոլ Փաշինյան Ինչպե՞ս կմեկնաբանեք, որ Աջափնյակում իրար կողք 3 մանկապարտեզ փակել եք ու նվազագույնը 5 տարի պետք է վերանորոգեք Անկեղծ պատասխանեք՝ պահե՞լ եք, որ նախընտրական ժամանակ նորից խոստանաք այս 3 մանկապարտեզների վերանորոգումը ( N 40, 41, 42 )։ Թե բա սիրում ենք Ձեզ ժողովուրդ, ԼՈՒ՞ՐՋ։ Տիգրան Ավինյան, Տիկ ապեր, նախընտրականի ժամանակ խոսք ես տվել, որ 2025 թվականին Երևանի բոլոր մանկապարտեզները վերանորոգված կլինեն, կատա՞կ ես արել ապեր»։
    14:53
    29.09.25
    Ավելին