Լրահոս
2025-09-26
-
ՀասարակականԿասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական առանձին գործառույթըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Գոռ Սարգսյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Երևան, Արցախի թաղամաս), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության:Ավելին12:0726.09.25 -
Հասարակական13 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոն վարչական շրջանում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Տերյան 66 հասցեում տեղի ունեցած վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 26-ին ժամը 11.00-24.00-ն կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի՝ Զաքյան, Վ. Սարգսյան, Դեղատան, Բուզանդի, Ամիրյան փողոցների, Թումանյան 27, 27ա, 29, Մաշտոցի 38, 40, 42, Հին Երևանցու 47ա, Պուշկինի 38, Խորենացի 1-29, Ագաթանգեղոսի 7 համարների ջրամատակարարումը:Ավելին11:5426.09.25 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 26.09.2025Մամուլի տեսություն 26.09.2025Ավելին11:3926.09.25 -
ՔաղաքականՌուբեն Սարգսյանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի պաշտոնիցՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով Ռուբեն Սարգսյանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից:Ավելին11:2126.09.25 -
Տնտեսական2026-ին պետական պարտքը կշարունակի ավելանալ. Hetq.amԿառավարության կանխատեսումների համաձայն՝ 2025 թվականի վերջում Հայաստանի ամբողջ պետական պարտքը կկազմի 5 տրլն 820 մլրդ դրամ։ 2026 թվականի ընթացքում այն կաճի 749 մլրդ դրամով կամ 12.9%-ով՝ տարեվերջին հասնելով 6 տրլն 569 մլրդ դրամի։Ավելին11:0726.09.25 -
ՀասարակականԱրմավիրի մարզում ավտովթարի պատճառով հոսպիտալացված 10 անձից 3-ի վիճակը միջին ծանրության է. ԱՆԵրևան-Արմավիր ավտոճանապարհի Ատոմակայանի խաչմերուկում այսօր` վաղ առավոտյան տեղի ունեցած խոշոր ավտովթարի արդյունքում հոսպիտալացվել է 10 քաղաքացի։ Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից։Ավելին10:5326.09.25 -
ՔաղաքականՊուտինն ու Փաշինյանը հանդիպել ենԿրեմլում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:Ավելին10:3926.09.25 -
ՀասարակականԱրմավիրում բախվել են «Mercedes»-ն ու մարդատար «Գազել»-ը. կա 11 վիրավորԱյսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 07:40-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի ժողովրդին հայտնի «ատոմակայանի» խաչմերուկում բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան ու մարդատար «Գազել»-ը: Բախման հետևանքով «Գազել»-ը կողաշրջվել է և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում:Ավելին10:2726.09.25 -
Մամուլի տեսությունԱվինյանի համար խնդիրը վարչության կազմում լինել-չլինելն էր, այլ ոչ թե առաջնային դիրքերում լինելը. «Իրավունք»«Իրավունք» թերթը գրում է. «Ըստ քաղաքապետարանի աղբյուրի` թեեւ Ավինյանը, այսպես ասած, ծայրը ծայրին մտավ ՔՊ նոր վարչության կազմ՝ տղամարդկանց ցուցակով ընդամենը նախավերջին տեղով, բայց դա նրան առանձնապես չի մտահոգել: Ավելին, որ իրեն զգում է հաղթողի դիրքերում: Բանն այն է, որ Ավինյանի համար այս պահին խնդիրը վարչության կազմում լինել-չլինելն էր, այլ ոչ թե առաջնային դիրքերում լինելը:Ավելին10:1126.09.25 -
Մամուլի տեսությունՀայաստան ժամանած թուրք և ադրբեջանցի պատվիրակներին էքսկուրսիա են տարել. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է․ «Պարզվում է՝ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ «Ռոուզ Ռոթ» սեմինարին Հայաստան ժամանած թուրք եւ ադրբեջանցի պատվիրակներին մի լավ ման են տվել Երեւանում։Ավելին10:0426.09.25 -
Մամուլի տեսությունՔՊ-ում իրավիճակը բավականին լարված է, թիմը եռում է ներսից. «Իրավունք»«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ-ում իրավիճակը բավականին լարված է, թիմը եռում է ներսից։ Ըստ շրջանառվող ակտիվ լուրերի` թիմում սկսել է բոլորի վրա ազդել Ալեն Սիմոնյանը:Ավելին09:5726.09.25 -
Մամուլի տեսությունՆախարար Ավանեսյանի մոտ մտնելը նույնն է, ինչ Փաշինյանի աշխատասենյակ գնալը․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ առողջապահության նախարարությանը մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ սեպտեմբերի 18-ին՝ ժամը 17:30-ին, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նախարարություն է հրավիրել Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի մի խումբ աշխատակիցների։Ավելին09:5426.09.25 -
Մամուլի տեսությունՈւշագրավ զուգադիպություններ՝ Փարաքարում սպանված Վալոդյա Գրիգորյանի գործով. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանին սպանեցին սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23:50-ի սահմաններում:Ավելին09:5126.09.25 -
ՀասարակականԳազ չի լինելու․ հասցեներՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 30-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 17:40-ը, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Մադինա և Լեռնակերտ բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։Ավելին09:4526.09.25 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:3026.09.25 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՕրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանի հետ:Ավելին09:2526.09.25 -
ՔաղաքականԿրեմլում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումըԿրեմլում ընթանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։Ավելին01:5026.09.25
2025-09-25
-
ՀասարակականՄանրամասներ՝ Բյուրեղավանում բռնկված հրդեհի դեպքիցԱյսօր՝ սեպտեմբերի 25-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բյուրեղավան քաղաքի գործարաններից մեկում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Օպերատիվորեն ժամանել են Կոտայքի մարզային և Երևանի հրշեջ փրկարարական ջոկատներից՝ 3 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարարները նախ կանխել են բռնկված հրդեհի տարածումը, ապա մարել այն։ Նախնական տվյալներով պահեստային հատվածում այրվել են արկղեր և տարաներ։ Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում։Ավելին23:5725.09.25 -
ՀասարակականՍուրբ Գևորգի մասունքը կբերվի Նորագավիթի Սուրբ Գևորգ եկեղեցիԺամը 10:30-ին եկեղեցում կմատուցվի Ս. Պատարագ։Ավելին23:4525.09.25 -
Արտաքին քաղաքականությունՄենք հաղթել ենք և՛ պատերազմում, և՛ խաղաղությունում․ ԱլիևԱդրբեջանը նոր դարաշրջան է մտել: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթի ժամանակ։ «Մենք հաղթել ենք և՛ պատերազմում, և՛ խաղաղությունում։ Մենք վերջ ենք դրել օկուպացիային և սկսել ենք վերակառուցումը։ Արդարությունը հաղթանակել է, ինքնիշխանությունը ամրապնդվել է, և փաստացի խաղաղությունը հաստատվել է։ Մենք պատրաստ ենք կիսվել այս դրական փորձով», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը։Ավելին23:4125.09.25