Լրահոս
2025-09-18
-
Զինված ուժերՊապիկյանը մասնակցել է Չինաստանի պաշտպանության նախարարի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելությանըՍեպտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարար, ծովակալ Դուն Ցզյունի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը, որի շրջանակում ոչ ֆորմալ շփումներ է ունեցել միջոցառման մասնակից գործընկերների հետ: Ընդունելությանը նախորդել է նախարարի շրջայցը թանգարանային համալիրում:Ավելին17:3518.09.25 -
ՀասարակականՇանթահարված 13-րդ դարի խաչքարը վերականգնվում է«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան է տեղափոխվել կայծակի հետևանքով վնասված 13-րդ դարի խաչքար /պետ ցուցիչ՝ 9.27.3.6/։ Մասնագետների վերահսկողությամբ խաչքարը վերականգնվում է։ Պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ից հայտնում են, որ մոտ 2 տարի առաջ Վայոց Ձորի մարզի Կարմրաշեն վարչական շրջանում «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մարզային ծառայության աշխատակիցները հերթական շրջայցի ժամանակ նկատել էին վնասված արձանագիր խաչքարն ու ահազանգել։ Վերականգնող ճարտարապետ Ամիրան Բադիշյանի կողմից արված մանրակրկիտ հետազոտությունը ցույց է տվել, որ կայծակի ուժը բավականին ուժգին է եղել և արդյունքում մոտ 1.0x2.3 մ չափեր ունեցած խաչքարը գրեթե ամբողջությամբ բեկորվել է։ Պահպանված քանդակազարդ և քանդակազուրկ փոքր հատվածներում նախնական շերտավորումներ և ճաքեր էին առաջացել։ Կայծակի հարվածից նաև տեղաշարժվել էր հսկայածավալ ժայռ–պատվանդանը, որի հարավ արևելյան անկյունային հիմնաքարը փշրվել էր։ Խաչքարի բոլոր բեկորները պահպանվել են տեղում։ Եվ հիմա, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան տեղափոխելուց հետո, մասնագետները խնամքով վերականգնում են արձանագիր խաչքարը։Ավելին17:3018.09.25 -
ՀասարակականՄանրամասներ՝ Սպիտակ-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարիցՍեպտեմբերի 18-ին, ժամը 13։52-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակամուտ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի մոտ 13-րդ կմ-ին բախվել են «Volkswagen» և «Toyota» մակնիշների ավտոմեքենանները։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի երեք ուղևոր տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներն արձանագրել են նրանցից մեկի մահը։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենանները և փակել գազի բալոնի փականը։Ավելին17:1518.09.25 -
ՍպորտՄալխաս Ամոյանը հաղթեց թուրք մրցակցինՀայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ հայ ըմբիշը 3:1 հաշվով հաղթեց Թուրքիայի ներկայացուցչին և անցավ Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ԱԱ կիսաեզրափակիչ։Ավելին17:0018.09.25 -
ՔաղաքականԱրդեն 2000 կամավոր անցած ուրբաթ օրվա դրությամբ «Մեր Ձևով» շարժմանը միանալու հայտ է ներկայացրել․ Նարեկ Կարապետյան«Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող խորհրդի ղեկավար Նարեկ Կարապետյանը գրում է․ «Արդեն 2000 կամավոր անցած ուրբաթ օրվա դրությամբ Մեր Ձևով շարժմանը միանալու հայտ է ներկայացրել:Ավելին16:5618.09.25 -
ՄիջազգայինՖրանսիայի նախագահի ընտանիքը դատարանում գիտականորեն կապացուցի Բրիջիտ Մակրոնի կին լինելը. փաստաբանՓաստաբան Թոմ Քլերը նշել է, որ տիկին Մակրոնը «չափազանց տխրեցնող» է համարում նման պնդումները։ Նա հայտնել է, որ ներկայացվելու են «գիտական բնույթ ունեցող փորձագիտական եզրակացություններ»։ Չցանկանալով հստակեցնել, թե ինչ բնույթի ապացույցներ են ներկայացվելու՝ Քլերը հայտնել է, որ Մակրոնները պատրաստ են ամբողջությամբ ցույց տալ, որ բոլոր նման մեղադրանքները կեղծ են։Ավելին16:4618.09.25 -
ՔաղաքականՀայաստանը հրաժարվո՞ւմ է ատոմակայանից․ Հակոբ ԲադալյանՈրովհետև, իրենց աշխարհաքաղաքական և անվտանգային ներուժով, մոդուլային ատոմակայանները գրեթե զրո են, ընդամենը «միջուկային խոշոր գեներատորի» տրամաբանությամբ: Ընդ որում, ԱՄՆ-ում այս տեխնոլոգիան դեռևս պիլոտային ռեժիմում է: Բայց, գլխավոր հարցը այն է, որ մոդուլային կայանները չեն կարող իրենց աշխարհաքաղաքական ու անվտանգային կշռով ու նշանակությամբ համեմատվել այնպիսի միջուկային հզորության հետ, ինչպիսին օրինակ Մեծամորն է:Ավելին16:4118.09.25 -
ՔաղաքականՄասնակցելու եմ առաջիկա ընտրություններին. Գագիկ ԾառուկյանՊատրաստվում եմ մասնակցել առաջիկա ընտրություններին: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Լրագրողի ճշտող հարցին՝ դաշինքո՞վ է մասնակցելու, թե առանձին, Ծառուկյանը նշեց. «Ասել եմ՝ կուսակցությունները վստահություն չունեն, այս վիճակից երկիրը չեն կարող հանել: Ոչ այդպիսի մարդ կա, ոչ կուսակցություն, պետք է համախմբում լինի գաղափարի շուրջ, այդ գաղափարն է՝ «Առաջարկ Հայաստանին»»:Ավելին16:3618.09.25 -
ՄիջազգայինԿրակով ու բուլդոզերով հրեաները մտան Գազա. դժոխքից փախչող մարդիկ և Իսրայելին զսպելու քայլերԳազան դատարկվում է: Պաղեստինցիները տասնյակ հազարներով լքում են քաղաքը՝ Իսրայելի բանակի տարածած վերջին տեսանյութերի ֆոնին, որտեղ երևում է, թե ինչպես են իսրայելական տանկերը առաջ շարժվում բնակելի թաղամասերում: Պաղեստինցիները մեկ օր ժամանակ ունեն՝ ավերակների վերածվող քաղաքը լքելու համար:Ավելին16:3018.09.25 -
Հասարակական1 զոհ, 3 վիրավոր․ մահացածն ու վիրավորները Սարալանջի դպրոցի ուսուցիչներ ենԱյսօր՝ սեպտեմբերի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13:40-ի սահմաններում Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհի Շիրակամուտ բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Toyota Highlander» և «Volkwagen Vento» մակնիշի ավտոմեքենաները:Ավելին16:2118.09.25 -
ԻրավականԵրևանում հայտնաբերվել է 2 կիլոգրամից ավելի մարիխուանա և հրազեն. կա ձերբակալվածՀամայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ օտարերկրացի մի տղամարդ մայրաքաղաքի Լվովյան փողոցում բնակվող իր ծանոթից իր օգտագործելու համար թմրամիջոց է գնում։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 9-ին օտարերկրացին հենց Լվովյան փողոցում ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց փայլաթիթեղի փաթեթ` մարիխուանայի նմանվող զանգվածով։ Հետագա միջոցառումներով պարզվեց նաև օտարերկրացու ծանոթի ինքնությունը: Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում սեպտեմբերի 16-ին Ոստիկանության և Քննչական կոմիտեի ծառայողները դատարանի որոշմամբ խուզարկեցին 49-ամյա տղամարդու տունը: Հայտնաբերվեցին ու առգրավվեցին բջջային հեռախոսներ, նոթբուք, կրիչ, գրառումներով նոթատետր, էլեկտրական երկու կշեռք, 5 փամփուշտով լիցքավորված ատրճանակ և պոլիէթիլենային երեք տոպրակ՝ լցված մարիխուանայի նմանվող զանգվածներով, որոնց ընդհանուրը քաշը կազմեց ավելի քան երկուսուկես կիլոգրամ։ Տանտերը հայտնեց, որ հայտնաբերվածը հենց մարիխուանա է։ Նա ձերբակալվել և ներկայացվել է քննչական բաժին։ Նախաքննությունը շարունակվում է:Ավելին16:1518.09.25 -
ՔաղաքականՄիրզոյանը հանդիպել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության գլխավոր քարտուղարի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Քիմիական զենքի արգելման կազմակերպության գլխավոր քարտուղար Ֆերնանդո Արիասի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՔԶԱԿ շրջանակներում փոխգործակցության հարցեր։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորություն է տալիս կազմակերպության գործունեությանը Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը՝ ՔԶԱԿ մանդատի իրականացման և այդ նպատակով միջազգային արդյունավետ փոխգործակցության և առկա փորձի կիրառման միջոցով։ Արարատ Միրզոյանը և Ֆերնանդո Արիասը մտքեր են փոխանակել միջազգային հարաբերությունների դինամիկ զարգացող պայմաններում շարունակական ու նոր մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ իրականացվող քայլերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել նաև արհեստական բանականության կիրառման հետ կապված հարցերի։Ավելին16:1018.09.25 -
ՀասարակականՍուրբ Էջմիածնից առաջին անգամ եկեղեցի կբերվի Սուրբ Ստեփանոս Նախավկայի մասունքըՍեպտեմբերի 21-ին Նիգավան գյուղի Սուրբ Ստեփանոս եկեղեցու օծման 10-րդ տարեդարձի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ և Արագածոտնի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից առաջին անգամ եկեղեցի կբերվի Սուրբ Ստեփանոս Նախավկայի Մասունքը ու կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ, սկիզբը ժամը 10:00-ն, հայտնում են Արագածոտնի թեմից։ «Արագածոտնի թեմը սիրով հրավիրում է ամենքիդ մասնակցելու Սուրբ Պատարագի և հաղորդակից դառնալու Սուրբ Մասունքի զորությանը: Սուրբ Մասունքը եկեղեցում կմնա մինչև ժամը 16:00»,-նշված է հաղորդագրության մեջ։Ավելին16:0018.09.25 -
Հասարակական12 անձ սուր աղիքային վարակ ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց. «Լավ-նա շաուրմա»-ի գործունեությունը կասեցվել էԱնմիջապես արձագանքելով Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից (ՀՎԿԱԿ) ստացված հաղորդագրությանն այն մասին, որ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն է ընդունվել 12 անձ՝ սուր աղիքային վարակ ախտորոշմամբ, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է սկսել անհատ ձեռնարկատեր Սամվել Շահբազյանին պատկանող «Լավ-նա Շաուրմա» հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, փ․ Կոմիտաս 51), որտեղ սնվել են քաղաքացիները: Այս մասին հայտում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:Ավելին15:4518.09.25 -
ՀայլուրՀայլուր 15։30 Նախիջևանով Հայաստան զենք բերե՞լ է ուզում Փաշինյանը. աղմկոտ նոր հայտարարությունՀայլուր 15։30 Նախիջևանով Հայաստան զենք բերե՞լ է ուզում Փաշինյանը. աղմկոտ նոր հայտարարությունԱվելին15:3018.09.25 -
ՔաղաքականԱյդ հայեցակարգի տեքստը հակասություններով լի, ցաքուցրիվ մտավարժանք է, տոտալիտար ռեժիմներին բնորոշ իմաստների և խորհրդանիշերի սրբագրում. Լիլիթ ԳալստյանՆրա խոսքով՝ այդ՝ չհամակարգված ու խառը մտավարժանք հիշեցվող տեքստում, մի ճիշտ ինքնախոստովանական նախադասություն կար. «Գեղագիտության կոնկրետ ձևերի տարածումը ապահովել է նաև ավելի վերահսկելի հանրություն։ Այդ կերպ այն երաշխավորում էր քաղաքական վերնախավի մշտական վերահսկողությունը՝ սահմանափակելով քաղաքացիների մտքի որոնումները, ստեղծելով հասարակություն, որտեղ չեն զարգանում բարձր արժեքներ կամ պահանջներ ավելի արդար և կրթահենք քաղաքական համակարգի նկատմամբ: Հենց այս է այդ զառանցանքի նպատակը՝ ունենալ վերահսկելի հասարակություն, ջնջել մեր ինքնությունն ու ձևավորել «իրական, փաշինյանական ինքնություն»,- ասաց նա։Ավելին15:2518.09.25 -
ՀասարակականՔաղաքացին ընկել է Ողջի գետը․ վերջինս հոսպիտալացվել էՍեպտեմբերի 18-ին, ժամը 14։17-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Ողջի գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել գետից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է։Ավելին15:1518.09.25 -
ԱռողջապահականԳլխացավ, շնչառական խնդիրներ. սուր մենինգիտի ախտանշաններն ու կանխարգելումըՎարակաբանները պնդում են՝ մենինգիտը տարածվում է խոսելիս, հազալիս և ախտանշանները նման են այս շրջանում տարածվող սեզոնային գրիպին:Ավելին15:0818.09.25 -
ՔաղաքականՔԿ նախագահը Չինաստանում մասնակցել է Համաշխարհային անվտանգության համագործակցության համաժողովինՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը 2025 թվականի սեպտեմբերի 17-ին մասնակցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Լիանյունգան քաղաքում մեկնարկած Համաշխարհային հանրային անվտանգության համագործակցության համաժողովի պաշտոնական բացման արարողությանը, որին հրավիրված էին ավելի քան 120 երկրների և միջազգային կազմակերպությունների մոտ 2000 ներկայացուցիչներ. հայտնում են ՔԿ-ից։ Համաշխարհային հանրային անվտանգության համագործակցության 2025 թվականի համաժողովը բաղկացած էր 3 նստաշրջանից և 8 ենթահամաժողովից, որոնց ընթացքում անդրադարձ է կատարվել հանրային անվտանգության գլոբալ խնդիրներին, այդ թվում՝ անդրազգային հանցավորության դեմ պայքարի իրավիճակին և միջոցառումներին, թմրամիջոցների վերահսկման ոլորտում, ահաբեկչության դեմ պայքարի և միգրացիոն վարչարարության ոլորտում միջազգային համագործակցությանը, ինչպես նաև հանրային անվտանգության տեխնոլոգիաներին և սարքավորումներին, զբոսաշրջության անվտանգությանը: Համաժողովի ավարտին Արթուր Պողոսյանը մասնակցել է ՉԺՀ հանրային անվտանգության նախարար Վան Սյաոհոնի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը։Ավելին15:0018.09.25 -
ՔաղաքականՍրբուհի Գալյանը ծանոթ չէ Կադաստրի կոմիտեում տեղի ունեցած աղմկահարույց ծեծի դեպքին․ News.amՀարցին՝ եթե այդուհանդերձ, եթե նման դեպք եղած լինի, դա կբացահայտվի՞, թե կկոծկվի, նա արձագանքեց. «Եթե այդպիսի բան լինի, անկախ նրանից, թե ով է պատվիրատուն, ով է կատարողը, ես վստահ եմ, որ իրավապահ մարմինների պատշաճ աշխատանքի արդյունքում դեպքը կբացահայտվի»։Ավելին14:4518.09.25