Լրահոս
2025-09-17
-
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՕրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հետ:Ավելին10:1817.09.25 -
ԻրավականՓողը տուր կամ բանտ նստիր. տագնապ է մտել Հայաստանի հերոս հարկատուների սիրտըՓաշինյանական Հայաստանի հերոս հարկատուից ստալինյան բռնաճնշումների ոգով ժողովրդի թշնամի մեկ քայլ է: Իրավպաշտպանների համոզմամբ՝ Հայաստանում բիզնես դրած մարդիկ ապրում են քրեական հետապնդման վախը սրտում:Ավելին10:0717.09.25 -
Մամուլի տեսությունԱյդ պատկերն օգտագործվում է որպես ազգային ինքնության խորհրդանիշ, ոչ թե տարածքային պահանջ Թուրքիայի նկատմամբ․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Աշխարհում բազմաթիվ օրինակներ կան, երբ պետությունները իրենց պետական զինանշաններում, դրոշներում կամ պաշտոնական փաստաթղթերում օգտագործում են խորհրդանշաններ, որոնք վերաբերում են նրանց պատմական կամ մշակութային տարածքներին, որոնք ներկայում չեն գտնվում տվյալ պետության սուվերեն տարածքում։ Այս խորհրդանիշներն ընդունված են որպես պատմական ժառանգության կամ ազգային ինքնության արտահայտություն, ոչ թե որպես տարածքային պահանջ։Ավելին09:5517.09.25 -
Մամուլի տեսությունՓաշինյանի թիրախում Սիմոնյանն ու Ավինյանն են․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Որքան մոտենում է իշխող կուսակցության համագումարը, այնքան ՔՊ-ականները լարված ու նյարդային են դառնում, մանավանդ՝ վարչության անդամի թեկնածուները։ Համագումարին ընտրվելիք նոր վարչության անդամները, կարելի է ասել, ապահովագրելու են իրենց` հաջորդ ընտրություններին ցուցակում կայուն տեղի եւ հետագայում էլ պաշտոնի կամ մանդատի տեսքով:Ավելին09:4817.09.25 -
Մամուլի տեսությունՌոմանոս Պետրոսյանն ամսական 5 մլն դրամից ավելի աշխատավարձ է ստանում․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Հուլիսի 18-ից ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ նշանակված ՔՊ-ական Ռոմանոս Պետրոսյանը, մեր տեղեկություններով, մոտ 5.2 միլիոն դրամ աշխատավարձ է ստանում։ Ռոմանոս Պետրոսյանին բարձր աշխատավարձ վճարելու պարտավորությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ դրվել է ՀԷՑ-ի սեփականատիրոջ` Սամվել Կարապետյանի ուսերին։Ավելին09:4417.09.25 -
Մամուլի տեսությունԿոմունիզմը վերադառնում է «Իրական Հայաստանի» դեմքով. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կառավարության շրջանառության մեջ դրված «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման եւ աջակցության» հայեցակարգը ներկայացվում է որպես պետականության ամրապնդման, գեղագիտական չափորոշիչների սահմանման եւ միջազգային ներկայության ձեւավորման միջոց։ Սակայն այս բարձրագոչ ձեւակերպումների հետեւում վտանգավոր միտում է թաքնված. մշակութային դաշտի վերահսկում եւ խմբագրում՝ ըստ քաղաքական պատվերի։Ավելին09:3817.09.25 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:3017.09.25
2025-09-16
-
ՄիջազգայինԳուտերեշն իր միջնորդությունն է առաջարկել Իրանի միջուկային ծրագրի հարցումՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն իր միջնորդական ծառայություններն է առաջարկել Իրանի միջուկային ծրագրի բոլոր կողմերին՝ Թեհրանի նկատմամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների վերականգնումից խուսափելու համար։Ավելին23:5716.09.25 -
ՀասարակականԵրևանում 23-ամյա վարորդը «KIA»-ով բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտումԱյսօր՝ սեպտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։10-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում Երևանի բնակիչ 23-ամյա Սարգիս Հ․-ն իր վարած «KIA» մակնիշի ավտոմեքենայով բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վարորդին տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ով հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։Ավելին23:4516.09.25 -
ՀասարակականԱհազանգ. Մեղրիում մեղուներն անհասկանալի վարքագիծ են դրսևորումՀորդորում ենք համայնքի բնակիչներին ցուցաբերել զգոնություն և զերծ մնալ անհարկի անհանգստությունից։ Խնդրի լուծման ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են, և սպասում ենք համապատասխան արձագանքի»,- ասված է հաղորդագրությունում։Ավելին23:3016.09.25 -
ՀասարակականԼրագրողական կազմակերպությունները դատապարտում են Հակոբ Կարապետյանի նկատմամբ բռնությունը և պահանջում արդար քննությունԼրագրողական կազմակերպությունները դատապարտում են լրագրող Հակոբ Կարապետյանի նկատմամբ իրականացված բռնությունը և իրավապահ մարմիններին պահանջում ամենայն պատասխանատվությամբ և խորությամբ քննել այս գործը։ «Սեպտեմբերի 12-ին, երեկոյան ժամը 21-ի սահմաններում դեռևս անհայտ անձի կողմից ֆիզիկական բռնության է ենթարկվել լրագրող, Երևանի մամուլի ակումբի փորձագետ Հակոբ Կարապետյանը։ Հարձակվողը դիմակավորված է եղել, դարանակալել է լրագրողին, և երբ վերջինս դուրս է եկել աշխատավայրից, հարձակվել է նրա վրա, բազմաթիվ հարվածներ հասցրել մարմնի տարբեր հատվածներին, այդ թվում՝ գլխին ու դեմքին։ Հակոբ Կարապետյանը փորձել է պաշտպանվել ու նախևառաջ դիմակը պոկել այդ անձի վրայից, բայց չի հաջողվել։ Այս միջադեպին նախորդել է շաբաթներ առաջ ծավալված մի վեճ Ֆեյսբուքում, որի օգտատերերից մեկը հայհոյախառն, լկտի արտահայտություններով և սպառնալիքներով արձագանքել է Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին ուղղված լրագրողի քննադատական գրառմանը, որի առիթը քաղաքային տրանսպորտում ուղևորի հանիրավի տուգանումն էր։ Ավելի ուշ Հակոբ Կարապետյանը բացահայտել է, որ այդ օգտատերը՝ Ավետիք Բաբայանը, Երևանի քաղաքապետարանի Հասարակական կարգի ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարն է։ Լրագրողը կապ է հաստանել նրա հետ, սակայն բախվել է նույն հայհոյախոսությանն ու սպառնալիքներին։ Ավելի մանրամասն այս պատմությունը նկարագրված է Հակոբ Կարապետյանի ֆեյբուքյան էջում և մամուլի հրապարակումներում։ Որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտելու մտադրություն չունենալով՝ տուժող լրագրողն, այդուհանդերձ, ֆեյսբուքյան սպառնալիքների ու իր նկատմամբ ֆիզիկական բռնության միջև ուղիղ կապ է տեսնում, քանի որ այլ անձանց հետ չունի կոնֆլիկտներ կամ լարված հարաբերություններ։ Այսօրվա դրությամբ, քանի դեռ հակառակը չի ապացուցվել, սպառնալիքների ու այնուհետև բռնություն կիրառելու փաստերի միջև կապ տեսնելը տրամաբանական է և պետք է դիտարկվի որպես ողջամիտ վարկած։ Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, մեր վրդովմունքն ենք արտահայտում լրագրող Հակոբ Կարապետյանի նկատմամբ իրականացված վայրագ հարձակման կապակցությամբ, և ի գիտություն ընդունելով, որ դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական վարույթ՝ պահանջում ենք իրավապահ մարմիններից ամենայն պատասխանատվությամբ և խորությամբ քննել այս գործը, բացահայտել և դատարանի առաջ կանգնեցնել ոչ միայն բռնարարին, այլ նաև նրա հնարավոր պատվիրատուին ու հովանավորին։ Անկախ նրանից՝ լրագրողին ուղղված հայհոյանքներն ու սպառնալիքները կապ են ունեցել դրանց հաջորդած ֆիզիկական բռնության հետ, թե ոչ, պահանջում ենք Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանից լրջորեն ուսումնասիրել տեղի ունեցածն ու այդ ընթացքում Ավետիք Բաբայանի դրսևորած վարքը՝ լրագրողին սպառնալն ու հայհոյելը, և փաստերի հաստատման դեպքում նրան անհապաղ ազատել զբաղեցրած պաշտոնից։ Միաժամանակ մեր խորը մտահոգությունն ենք հայտնում, որ ինքը՝ Տիգրան Ավինյանը, սեպտեմբերի 15-ին կայացած իր ասուլիսում չափազանց դյուրագրգիռ և հանիրավի մեղադրանքներ էր հնչեցնում մեդիայի հասցեին։ Սա ևս մի դրսևորում էր հատկապես վերջին ժամանակներում նկատվող այն միտումի, երբ իշխող վերնախավի ներկայացուցիչները թիրախավորում են նույնիսկ այն լրատվամիջոցներին, որոնք որակյալ լրագրության ջատագով են և իրենց աշխատանքով անաչառության համբավ են ձեռք բերել։ Ի վերջո, շատ վառ երևակայություն պետք է ունենալ, որպեսզի հետաքննող լրագրողների «Հետք» առցանց պարբերականին մեղադրել կոռուպցիայի և պատվերով հոդվածներ պատրաստելու մեջ, ինչպես դա արեց Ավինյանը։ Թեև այդ լրատվամիջոցի անունը չհնչեց, քաղաքապետի կողմից հենց «Հետք»-ին թիրախավորելը կասկած չի հարուցում։ Մինչդեռ՝ այդպիսի վերաբերմունքով է գեներացվում ատելությունն ընդհանրապես լրագրության և լրագրողների նկատմամբ, ինչը հող է ստեղծում անհանդուրժողականության տարբեր դրսևորումների, այդ թվում՝ բռնության համար։ Եվ Հակոբ Կարապետյանի հետ տեղի ունեցածը դրա բազմաթիվ օրինակներից մեկն է։ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ »,–նշված է տարածված հայտարարությունում։Ավելին23:2416.09.25 -
ՔաղաքականԾիծեռնակԱմբերդ, կամ Պետրոսն ու ընտանեկան բյուջեն․ Հայկ ԴեմոյանԳիշերվա ուշ ժամի մեր սիրելի Պետրոս Ղազարյանն էլի ինձ էր հիշել ու գրառում էր կատարել: Երևի ԿԳՄՍ նախարարության պատիվը փրկելու ուղղությամբ գործադրած ջանքերը տանը ոչ բավարար են գնահատվել: Պետրոսն էլի մոռացել է, որ հարկատուների հաշվին է աշխատավարձ ստանում ու տուն պահում: Նա շարունակաբար մոռանում է, որ Առաջին ալիքը պապական բոստանը չի և որ ուղիղ եթերի պարտավոր է հրավիրել ոչ միայն ցանկալի անձանց՝ իր կնոջ պատիվն ու վերջինիս ղեկավարած նախարարության անկում ապրող վարկանիշը փրկելու, այլև հակադիր տեսակետներ ներկայացնելու համար:Ավելին23:1516.09.25 -
ՀասարակականՔիթն ու ողերը կոտրել են, մի աչքը բացած է վերքի պես. ծեծվածի կինը պատմում է, Կադաստրի պետը՝ դեռ լռումՍարսափելի սկանդալ է պայթել նաև Կադաստրի կոմիտեում: Կադաստրի պետին մեղադրում են նախկին աշխատակցուհու ամուսնու դաժան ծեծը պատվիրելու համար: Կոմիտեն հերքում է, բայց մեկնաբանություն կտա միայն հարուցված քրեական գործի քննությունից հետո:Ավելին23:0016.09.25 -
ՄիջազգայինՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Անվտանգության խորհրդի բարեփոխման կարիք է տեսնումՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն անհրաժեշտություն է համարել Անվտանգության խորհրդի բարեփոխումը, քանի որ ներկայիս կազմն արտացոլում է 1945 թվականի, ոչ թե ժամանակակից աշխարհի իրողությունները, ինչը խնդիրներ է ստեղծում լեգիտիմության և արդյունավետության հարցում։Ավելին22:4516.09.25 -
ՀասարակականՀակասանիտարական վիճակ է Արմավիր ավտոկայանում և դրան հարակից բնակելի շենքերում ու սեփական տներումԱրդեն մի քանի օր է, Արմավիր քաղաքից ահազանգեր ենք ստանում, որ քաղաքում անտանելի վիճակ է ստեղծվել։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը։ Արմավիր քաղաքի ավտոկայանի դիմաց և դրան հարակից տարածքներում, այդ թվում բնակելի շենքերում ու տներում, ըստ բնակիչների, տիրում է գարշահոտ հակասանիտարական վիճակ։ Պատճառը՝ «Վեոլիա Ջուր» ընկերության փնթի, թերի, ոչ սրտացավ աշխատանքն է։ Բնակիչները նշում են, որ արդեն 1 ամսից ավելի է, այս հատվածում պետք է փոխվեն կոյուղատարերի համար նախատեսված հին խողովակները, սակայն 1 ամսից ավելի է, աշխատանքները տեղում «դոփում» են, ինչի պատճառով էլ գարշահոտը զգացվում է անգամ 1 կմ-ից։ Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «1 ամիս է, որ «մեռել են տեղեկացնելով» Արմավիրի մարզպետարանին, Արմավիրի քաղաքապետարանին, «Վեոլիա Ջուր»-ին, բայց ոչ մի օգուտ։ Իրենց երևի չի մտահոգում էս գարշահոտ կեղտոտ վիճակը։ Հետաքրքիր է՝ Արմավիրի նախկին մարզպետ, ներկայումս ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը տեղյա՞կ է, որ իր նախկին ղեկավարած մարզում 1000-ավոր բնակիչներ, այդ թվում տարեցներ, երեխաներ, թոքերի հետ առողջական խնդիրներ ունեցողներ, ամեն օրը դիմավորում են նման էս կեղտի պայմաններում։ Գոնե մտածեն ու էս հակասանիտարական վիճակը օր առաջ վերացնեն, եթե մի քիչ սրտացավ մոտենան խնդրին՝ 2-3 օրվա աշխատանք է, բայց դե երևի նրանք առաջնորդվում են՝ «հոտը մեզ չի հասնում», «կամ եղունգ ունես գլուխդ քորի» վիճակով»։Ավելին22:3016.09.25 -
ՔաղաքականՀայաստանը արժեքների ու չարժեքների հորձանուտում. ինքնության և գոյության հարցը. Ալեն ՂևոնդյանԱրժանապատիվ Հայաստանի, ապահովված Հայաստանի, Արցախի մասով հարցադրումներ ունեցող Հայաստանի գաղափարական այս գիծը կալանավայրից ուղերձների տեսքով հեղինակում է Ս.Կարապետյանը. այս թեզերը, ի տարբերություն «իրական Հայաստանի», ավելի շուրտ «արժեքների Հայաստան»-ի մասին են, ուր թշնամուն զիջելը սխալ է, անպատվաբեր ու անընդունելի, ուր Եկեղեցին մեր ինքնության բանալին է, ավանդական ընտանիքը արժեք է, բազմազավակ ընտանիք ունենալը պետության ռազմավարական նպատակ, այդ ընտանքիի համար ապահովված ու կանխատեսելի ապագա կառուցելը՝ շատ իրատեսական հեռանկար:Ավելին22:1516.09.25 -
ԻրավականՍԴ-ն վարույթ ընդունեց ՀԷՑ-ին առնչվող ընդդիմադիրների դիմումը. «Ազատություն»Սահմանադրական դատարանն ավելի քան երկու ամսվա լռությունից հետո այսօր ի վերջո վարույթ ընդունեց ընդդիմադիրների դիմումը, որը վիճարկում է ՀԷՑ-ի վերաբերյալ հրատապ կարգով ընդունված օրենքների սահմանադրականությունը: Ըստ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի, դիմումն ընդունվել է թե՛ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի, թե՛ դատարանի աշխատակարգի կետերի խախտմամբ. ըստ օրենքի, Բարձր դատարանը 30-օրյա ժամկետում պետք է որոշեր՝ դիմումը վարույթ ընդունե՞լ, թե՞ ոչ: Որոշումը դեռ չի հրապարակվել, Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանը «Ազատությանը» միայն կարճ փոխանցեց՝ իրենք օրենք չեն խախտել: Այս մասին գրում է «Ազատությունը»։ ««Ոչ մի ժամկետ չի խախտվել, բոլորը օրինական, օրենքով, Սահմանադրական դատարանի մասին օրենսդրության տառին համահունչ, նորմերին համահունչ, էդ դիմումի քննարկումը ընթացել է և էսօր քննության է ընդունվել: Մեր կայքում կդնենք՝ կնայեք», - ասաց Սաֆարյանը: Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ձայներով ընդունված «Էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքների սահմանադրականության հարցով պատգամավորների դիմումը Բարձր դատարան է մուտք արվել հուլիսի 11-ին: 30-օրյա ժամկետը լրանալուց հետո՝ օգոստոսի 22-ին, Արծվիկ Մինասյանը գրություն է ուղարկել Սահմանադրական դատարան՝ խնդրելով ներկայացնել՝ փոխվե՞լ են արդյոք դիմումի քննության ժամկետները: Պատասխան չեն ստացել: Այդ ընթացքում ՀԷՑ-ում իշխանության կողմից նշանակված նոր ժամանակավոր կառավարիչը մի շարք կադրային ու ֆինանսական առանցքային որոշումներ է ընդունել: «Քանի դեռ որևէ բացատրություն չկա տրված, իսկ օրենքով և աշխատակարգով սահմանված ժամկետները արդեն անցել են, ես կարող եմ ողջամտորեն ենթադրել, որ Սահմանադրական դատարանի դատավորները իրենց անգործությամբ կամ հանցավոր անփութությամբ կամ կանխամտածված, դիտավորյալ գործողություններով ձախողում են սահմանադրական նորմի ի կատար ածումը», - այսօր «Ազատության» հետ զրույցում հայտարարել էր Մինասյանը: Ընդդիմադիր պատգամավորները Սահմանադրական դատարանին միջնորդել էին նաև կասեցնել օրենքի գործողությունը, մինչև Բարձր դատարանը գործով վերջնական որոշում կկայացնի: Նման որոշում նաև միջազգային արբիտրաժն է կայացրել, որը, սակայն, Կառավարությունը հրաժարվում է կատարել: «Մենք կիրառել ենք մեր օրենքը, որը գործում է», - հայտարարել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը: Եվ մինչ գործադիրն անտեսում է ՀԷՑ-ի վերաբերյալ միջազգային դատարանի որոշումը, իսկ ներպետական ատյաններում առհասարակ քննությունը չի էլ սկսվել, միջազգային հեղինակավոր վարկանիշային ընկերություններից մեկը՝ Мoody's-ը, նվազեցրել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վարկանիշը՝ հետագա գործունեության կանխատեսումը «կայունից» դարձնելով «բացասական»։ «Լիահույս եմ, որ հարցը, ինչ վերաբերում է էն անորոշությունների հետ, որը կապված է ՀԷՑ-ի հետ, արագ լուծում կստանա, որի արդյունքում մեր ռեյտինգի նվազեցումը կլինի ու կկրի կարճաժամկետ բնույթ, ուստի չեմ կարծում, որ ինքը ինչ-որ երկարաժամկետ ազդեցություններ պետք է ունենա, առավել ևս ֆինանսական կայունության վրա», - հայտարարել է Կենտրոնական բանկի նախագահը: Չնայած Մարտին Գալստյանի այս լավատեսությանը՝ գործակալության մասնագետները նաև կանխատեսում են, որ Կառավարության վերջին փոփոխություններից հետո ՀԷՑ-ի վարկանիշը առաջիկա 12-18 ամիսներին, ըստ ամենայնի, չի բարձրանա»,–գրում է «Ազատությունը»։Ավելին22:0816.09.25 -
ՔաղաքականՂարաբաղը վանդակ է դարձել ադրբեջանցիների համար. Բաքվի մեծ գլխացավանքըԱրցախը բանտ է դառնում ադրբեջանցիների համար: 30 տարի «Ղարաբաղը գրավելուց հետո լավ կապրենք» միֆով կերակրված ժողովուրդը հիմա ավելի վատ է ապրում: Ադրբեջանագետները նկատում են, որ Ղարաբաղը բնակեցնելու՝ Ալիևի ծրագիրը տապալվել է: Օկուպացված Արցախի շատ շրջաններում դեռ մի ընտանիքի էլ չի ապրում: Ով էլ ապրում է, զրկված է աշխատանքից, ենթակառուցվածքներից ու սեփականությունից: Կեցության ժամանակավո՛ր վկայականներ է բաժանել մարդկանց Ալիևի իշխանությունը:Ավելին22:0016.09.25 -
ՄիջազգայինՖինլանդիան հայտարարել է, որ Ռուսաստանի հետ սահմանը դեռ փակ կմնա«Սահմանային անցակետերը այս պահին փակ կմնան», - ասել է նա Անվտանգության և միգրացիայի հարցերով եվրահանձնակատար Մագնուս Բրունների հետ համատեղ մամուլի ասուլիսում։Ավելին21:4516.09.25 -
ՔաղաքականՀայաստանը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի կռվախնձոր. Անդրանիկ ԹևանյանԲանն այն է, որ Էրդողանի ու Ալիևի միջև տարաձայնություններ են առաջ եկել Նիկոլ Փաշինյանի հարցում։ Թուրքիան հորդորում է Ադրբեջանին մինչև Հայաստանում 2026–ի հունիսը կայանալիք խորհրդարանական ընտրությունները ստորագրել, այսպես կոչված, խաղաղության թուղթը, որպեսզի դրանով Նիկոլը կարողանա խաբել հայ ժողովրդի դյուրահավատ հատվածին, վերարտադրվել, ինչից հետո նրանից կարելի է ստանալ այն ամենը, ինչի մասին ամեն օր խոսում է Ալիևը։ Վերջինս, սակայն, շտապում է, ուզում է մինչև 2026–ը ստանալ միջանցքն ու մյուս բաները, քանզի գործնականում համոզվել է, որ իր ուզածին միշտ հասնում է։ Բացի այդ՝ Ալիևը չի հավատում Փաշինյանի իշխանության վերարտադրությանը։ Դրա համար էլ շտապում է հիմա ստանալ ամեն ինչ։Ավելին21:3516.09.25