Լրահոս
2025-09-13
-
ՄիջազգայինԱՄՆ-ն զգուշացրել է Ռուսաստանին ՆԱՏՕ-ի օդային տարածքը խախտելու անթույլատրելիության մասինԱՄՆ-ն, արձագանքելով ռուսական անօդաչու թռչող սարքերի՝ Լեհաստանի օդային տարածք ներթափանցման փաստին, նախազգուշացրել է Մոսկվային դաշինքի անդամ երկրների տարածքային ամբողջականությունը խախտելու անթույլատրելիության մասին։Ավելին16:1513.09.25 -
ՔաղաքականՔՊ-ն Նիկոլի սեփականությունն է, կուզի` վարձով կտա Քըլըչին, Հաջիևին կամ ասենք Բայրամովին․ քաղաքագետՔաղաքագետ Արա Պողոսյանը, անդրադառնալով ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի ու Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հջիևի միջև ձեռքսեղմմանը, գրել է․Ավելին16:0013.09.25 -
ՀասարակականՄահացու կրակոցների նոր վարկած. ինչո՞ւ են շատացել սպանությունները ՀայաստանումՌոստովյան 17 շենքի սպանության մասին սկանդալային մանրամասներ են հայտնի դարձել լրատվամիջոցներին: Պարզվում է՝ վենդետան է սպանված տղամարդուն տարել այդ հասցե: Հենց սպանվածի դեմ դրանից առաջ սպանության փորձ անելու համար էլ տնային կալանքում է եղել Ռոստովյան 17-ի առեղծվածային բնակիչը: Հիմա 18-ամյա տղան կալանավորված է:Ավելին15:4513.09.25 -
ՀասարակականԱրարատի մարզում կրկին շան կծելու հետևանքով տուժած երեխայի դեպք ունենք. Անահիտ ԱվանեսյանԱրարատի մարզում կրկին շան կծելու հետևանքով տուժած երեխայի դեպք ունենք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Այս տարվա մեջ ունեցել ենք նաև մահվան դեպքեր, և պատճառը եղել է ժամանակին բժշկի չդիմելը և չպատվաստվելը: Սիրելի՜ քաղաքացիներ, Զգոնության կոչ եմ ուզում անել. շան կամ այլ կենդանու կծելու, ճանկռելու, վնասելու դեպքում, եթե անգամ որևէ վնասվածք նկատելի չէ, դիմե´ք ձեր տեղամասային բժշկին: Մենք բոլոր բուժհաստատություններին ապահվել ենք կատաղության դեմ պաստվաստանյութով: Կատաղությունից մահերը կարող են կանխվել հետազդակային կանխարգելման միջոցով: Մի´ ուշացրեք, մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ, քանի որ պետք է պատվաստվել նախքան կլինիկական ախտանշանների ի հայտ գալը, հակառակ դեպքում անբարենպաստ ելքն անխուսափելի է»,- գրել է նախարարը:Ավելին15:3013.09.25 -
ՀասարակականՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպՔամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ։Ավելին15:1513.09.25 -
ՀասարակականԱյսօր նշվում է Բնության հատուկ պահպանվող տարածքների օրըԱյսօր նշվում է Բնության հատուկ պահպանվող տարածքների օրը: Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից: Հայաստանում գործում են մի շարք ԲՀՊՏ-ներ՝ պետական արգելոցներ, ազգային պարկեր, պետական արգելավայրեր, բնության հուշարձաններ, որոնք ընդգրկում են եզակի լանդշաֆտներ և հարուստ են հազվագյուտ բուսատեսակներով ու կենդանատեսակներով։ Պահպանենք բնությունը միասին։Ավելին15:0013.09.25 -
Իրավական52-ամյա օտարերկրացին հետախուզվում էր Լիտվայի իրավապահների կողմիցՔրեական ոստիկանության գլխավոր վարչության և Արմավիրի մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 11-ին Վաղարշապատ համայնքում հայտնաբերվել և Արմավիրի մարզային վարչություն է ներկայացվել 52-ամյա մի օտարերկրացի։ Նա Լիտվայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր ապօրինի ներգաղթի մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին14:4513.09.25 -
ՍպորտԸմբշամարտիկ Արման Անդրեասյանը մեկնարկել է հաղթանակովԽորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող Ըմբշամարտի աշխարհի առաջնությանը Արման Անդրեասյանը մեկնարկել է ծանր, բայց տպավորիչ հաղթանակով: Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:Ավելին14:3013.09.25 -
Արտաքին քաղաքականությունԲաքուն և Երևանը խաղաղության համաձայնագիրը կստորագրեն 2026 թվականի առաջին կեսին․ Ֆիդան«Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրելուն պես մենք ևս արագ կկարգավորենք մեր հարաբերությունները Հայաստանի հետ»,- ասել է նա։Ավելին14:1513.09.25 -
ՔաղաքականԱլիևը ևս մեկ անգամ շեշտեց, որ Հայաստանի օկուպացված տարածքներից դուրս գալու որևէ մտադրություն չունի. ադրբեջանագետԱլիևն, իհարկե, չի մոռացել տարածքային հավակնություններ առաջ քաշել Հայաստանի, հատկապես մայրաքաղաք Երևանի նկատմամբ․ «Գաղտնիք չէ, որ 20-րդ դարում Ադրբեջանի հողերը մաս-մաս տրվեցին Հայաստանին։ 1918 թվականին Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետության ստեղծումից մեկ օր անց, ցավոք, Իրավան քաղաքը հանձնվեց Հայաստանին։ Սակայն դրա համար ոչ մի պատճառ չկար։ Սա Ադրբեջանի հնագույն քաղաքն է։ Ադրբեջանցի ժողովուրդն այնտեղ ապրել է դարեր շարունակ, և Իրավանի պատմությունը, այսինքն՝ պատմական տեսքը, որը ջնջվում է այսօր, հաստատում է ադրբեջանական ճարտարապետական հուշարձանների գոյությունը, դրանց դարավոր գոյությունը։ Իրավանն այն քաղաքներից է, որը կարծես թե հին քաղաք չունի։ Բայց դա իրականում ադրբեջանական քաղաք էր, որը քանդվեց ու ավերվեց։ Ինչ վերաբերում է այդ որոշմանը, կարծում եմ, և բոլորը հավանաբար կհամաձայնեն ինձ հետ, որ դա մեծ պատմական հանցագործություն էր, ոչ թե սխալ, այլ հանցագործություն․․․Ավելին14:0013.09.25 -
ՀասարակականՀրդեհ` Դիլիջանի ռեստորանային համալիրներից մեկի տանիքումՍեպտեմբերի 13-ին, ժամը 06։44-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի ԲԿ-ի մոտակայքում այրվում է հյուրատուն: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սայաթ-Նովայի փողոցում գտնվող ռեստորանային համալիրի տանիքում (մոտ 200 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:50-ին, մարվել՝ 09:09-ին: Այրվել են տանիքի մոտ 25 քմ հատվածը և ձեղնահարկը (մոտ 25 քմ): Փրկարարներն իրականացրել են տանիքի կառուցատարրերի մաքրման աշխատանքներ: Կանխվել է հրդեհի տարածումը դեպի ռեստորան։Ավելին13:4513.09.25 -
ՀասարակականԱվերիչ կարկուտ՝ Նորատուսում. «Սենց կարկուտ չէի տեսել»Ավերիչ կարկուտ՝ Նորատուսում: Գեղարքունիքի մարզի այդ համայնքում վերջին տարիների ամենաուժեղ կարկուտը հողին է հավասարեցրել գյուղացիների գրեթե ամբողջ բերքը:Ավելին13:3013.09.25 -
ՄիջազգայինԹրամփը հայտարարել է Ջորջ Սորոսի և նրա կազմակերպությունների նկատմամբ հետաքննություն սկսելու մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը պատրաստվում է հետաքննություն սկսել ամերիկացի միլիարդատեր և ֆինանսիստ Ջորջ Սորոսի, ինչպես նաև նրա կազմակերպությունների ցանցի գործունեության վերաբերյալ։Ավելին13:1513.09.25 -
ՀասարակականԱրարատում 24-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել մորն ու նրա 3-ամյա դստերըԱյսօր՝ սեպտեմբերի 13-ին, վարերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Արարատ գյուղում Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Էրիկ Փ․-ն իր վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել մորն ու նրա 3-ամյա աղջնակին։ Shamshyan.com-ի տեղեկություններով, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորներին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել ապա տեղափոխել «Արարատ» բժշկական կենտրոն Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վրաերթի ենթարկվածների ինքնությունը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենայի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ և վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երեխան ռեանիմոբիլով տեղափոխվում է Երևանի մանկական հիվանդանոցներից մեկը, իսկ շտապօգնության ավտոմեքնային ՊԾ գումարտակի հրամանատար Գ․ Զաքարյանի հանձնարարականով ուղեկցում են պարեկները։Ավելին13:0513.09.25 -
ՔաղաքականՔննարկվել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծին առնչվող հարցերՍեպտեմբերի 12-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենի գլխավորած պատվիրակությանը։ Նախարար Սարգսյանը, ողջունելով հյուրերին, կարևորել է օգոստոսի 8-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը և ընդգծել խաղաղության հաստատման գործում ԱՄՆ-ի ունեցած նշանակալի դերը։ Բարձր է գնահատվել նաև ՀՀ-ԱՄՆ փոխըմբռնման երեք հուշագրերի ստորագրումը, որոնցով ՀՀ-ի համար բացվում են համագործակցության նոր հնարավորություններ։ Արփինե Սարգսյանն անդրադարձել է նաև երկկողմ արդյունավետ համագործակցությանը՝ ընդգծելով հատկապես կազմակերպված հանցավորության, կիբեռհանցագործությունների և անօրինական միգրացիայի դեմ պայքարը, կարևորել ոստիկանության բարեփոխումներին աջակցությունը։ Այս համատեքստում ընդգծվել է նաև կիբեռլաբորատորիա ստեղծելու շուրջ քննարկումների ընթացքը։ Բրենդան Հենրեհենը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, բարձր գնահատել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առկա սերտ գործընկերությունը և կարևորել Ներքին գործերի նախարարության հետ համագործակցությունը՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել այն։ Կողմերը քննարկել են նաև Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքների հիման վրա ներկայացված՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծին առնչվող հարցեր։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համագործակցությանը վերաբերող այլ հարցեր։Ավելին13:0013.09.25 -
ՄիջազգայինԿամչատկայում ուժգին երկրաշարժից հետո հայտարարվել է ցունամիի վտանգԿամչատկայի երկրամասի իշխանությունները հայտարարել են ցունամիի սպառնալիքի մասին՝ թերակղզու արևելյան ափի մոտ տեղի ունեցած 7.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո։Ավելին12:4513.09.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Նոր բացահայտում՝ Հայաստանից օկուպացված տարածքի մասին. Ադրբեջանի ագրեսիայի 3-րդ տարինՀայլուր 12։30 Նոր բացահայտում՝ Հայաստանից օկուպացված տարածքի մասին. Ադրբեջանի ագրեսիայի 3-րդ տարինԱվելին12:3013.09.25 -
ՀասարակականԼարված իրավիճակ՝ Լոռու մարզում․ մեծավանցիները կրկին փակել էին Հայաստան-Վրաստան ճանապարհըԵրեկ՝ սեպտեմբերի 12-ին, հերթական անգամ լարված իրավիճակ էր ստեղծվել Լոռու մարզի Տաշիր համայնքի Մեծավան բնակավայրում:Ավելին12:2013.09.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.51 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.57 դրամ:Ավելին12:1513.09.25 -
ՔաղաքականՁեռքսեղմում՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի ու Ադրբեջանի նախագահի օգնականի միջևՁեռքսեղմում՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի ու Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի միջև՝ «Աբրահամի համաձայնագրերի» հինգերորդ տարեդարձին նվիրված ԱՄՆ-ում կազմակերպված միջոցառման ժամանակ։ Լուսանկարը տարածել են ադրբեջանական լրատվամիջոցները։Ավելին12:0613.09.25