Լրահոս

2025-09-12
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Գաղտնալսման գործից անցել է 7 տարի․ քննությունը վերսկսվել է․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Լրացավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի, Հակակոռուպցիոն կոմիտեի նախկին նախագահ Սասուն Խաչատրյանի աղմկահարույց գաղտնալսման 7-րդ տարին, ու այդպես էլ անհայտ մնաց՝ ով կամ ովքեր գաղտնալսեցին բարձրաստիճան պաշտոնյաներին ու ինչպես ձայնագրությունը հայտնվեց համացանցում։
    09:54
    12.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՔՊ-ում սկսել են պաշտոնների բաժանումը․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական թիմը վստահ է, որ հաջորդ ընտրություններով վերարտադրվելու է, ուստի սկսել են պաշտոնների բաժանման քննարկումները։
    09:51
    12.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գազ չի լինելու․ հասցեներ
    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 12-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 140-ից 243 առանձնատների, Խնձորուտ 6-րդ, 7-րդ և 8-րդ փողոցների գազասպառողների գազամատակարարումը։
    09:45
    12.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ալիևի ևս մեկ պահանջի շրջանակներում․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունը շրջանառության մեջ է դրել պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2-ից 1.5 տարի դարձնելու մասին նախագիծ, որը նախատեսված է կյանքի կոչել 2026 թվականի ամառային զորակոչին: Որպես հիմնավորում նախագծում նշված է, որ «վերջին տարիներին պայմանագրային զինվորական ծառայության ընդլայնման նպատակով կատարվել են գործուն քայլեր, ի դեմս՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի, արհեստավարժ սերժանտական համակարգի, զինծառայողների ատեստավորման համակարգի ներդրման, սահմանամերձ զորամասերում երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի պահպանմամբ պայմանագրային զինվորական ծառայության կազմակերպման գործընթացի»:
    09:40
    12.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Որ երգիչը, որքան հոնորար է ստացել «Ֆեստիվառ»-ի համար. «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը «Ֆեստիվառ» մշակութային նախագծի համար 311 մլն 785 հազար դրամ (մոտ 820 հազար ԱՄՆ դոլար) գումար է հատկացրել։
    09:36
    12.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    09:30
    12.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարեւոր լուրով
    Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հետ:
    09:20
    12.09.25
    Ավելին
2025-09-11
  • Img default alt hy
    Իրավական
    Շիրակի մարզի քրեական ոստիկաններն ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպք են բացահայտել
    Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Գյումրիի Երևանյան խճուղու բնակիչ 61-ամյա տղամարդը տանը, առանց համապատասխան թույլտվության, պատրաստում, շշալցնում, ակցիզավորում և իրացնում է տարբեր տեսակի կեղծ օղիներ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում 61-ամյա գյումրեցու տանը կատարված զննությամբ հայտնաբերվել են տարբեր տարողությամբ 6 տարաներում լցված օղի և կոնյակ, տարբեր տարողությամբ 76 օղու շիշ, օղու 47 պիտակ և 48 «QR» կոդ: Կատարվում է նախաքննություն:
    23:58
    11.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Անխուսափելին ոչ թե հայ-ադրբեջանական չլինող բարեկամությունն է լինելու, այլ խունտայի ջախջախիչ կործանումը. Արմեն Այվազյան
    Կրկին հիշեցնում եմ` ս.թ. օգոստոսի 18-ին «Ֆեյսբուք»-ում գրածս, ըստ որի՝ Ադրբեջանի ու ՀՀ ղեկավար դեմքերը որոշակի պարբերականությամբ համակարգված հոգեբանական հարձակումներ են իրականացնում Հայաստանի և հայ ժողովրդի դեմ՝ նպատակ ունենալով հայ հասարակությանը մշտապես պահել ճնշված, սթրեսային և «պարտվածի» հոգեվիճակում։ Խոշոր հարվածները կազմակերպվում են ոչ ուշ, քան 10 օրը մեկ, հաճախ՝ 6–7 օրը մեկ։
    23:45
    11.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Երեք անմեղ զինծառայողի դատապարտել էր ցմահ ազատազրկման, հետագայում տղաներն արդարացվեցին․ իրավապաշտպան
    «Այսօր Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրված Արմեն Դանիելյանը Վերաքննիչ դատարանի այն դատավորներից մեկն է, որը Մատաղիսի գործով 3 անմեղ զինծառայողներին 2006թ․ դատապարտեց ցմահ ազատազրկման։ Սա կենսագրություն է։
    23:42
    11.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Գազայում մեկ օրում 70-ից ավելի զոհ է գրանցվել, սովից մահացածների թիվը գերազանցել է 400-ը
    Բացի այդ, վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում սովից և թերսնումից ևս 7 մարդ է մահացել։ Այսպիսով՝ սովի և թերսնման զոհերի թիվն անկլավում հասել է հասել է 411-ի, որոնցից 142-ը երեխաներ են։ 
    23:30
    11.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «ՎԱԶ 21-07»-ը հայտնվել է ձորում․ ընտանիքի 5 անդամներ, այդ թվում՝ երեխան, տեղափոխվել են հիվանդանոց
    Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Մալիշկա բնակավայրի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է ձորում։ Ինչպես հայտնում է, վթարի հետևանքով 5 հոգի, որոնցից մեկը՝ անչափահաս, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վայոց Ձոր» բժշկական կենտրոն։
    23:19
    11.09.25
    Ավելին
  • Քաղաքական
    Դիզված ունեցվածք, «դզված» պաշտոնյաներ. բնում չխեղդված կոռուպցիան պոզով-պոչով մտել է ՔՊ
    Ֆինանսների նախարարի 1 մլրդ դոլար անտոկոս վարկը, արտգործնախարարի 280 հազար դոլարանոց առանձնատունը, Երևանի քաղաքապետի մոր ու հոր 690.000 դոլարանոց առանձնատները. կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հաշվետվության քննարկումը ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը հարստացրել է իշխանականների ունեցած-չունեցածի մասին տվյալներով՝ բաց չթողնելով նաև վարչապետի ծախսերը. կառավարական առանձնատների սպասարկման ծախսերը ավելացել են մոտավորապես 18 մլն դրամով՝ 2024-ին հասնելով 603 մլն դրամի:
    23:15
    11.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սփյուռք
    Կարևոր է հայ եկեղեցու և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության համագործակցությունը․ Արամ Ա
    Արամ Ա Վեհափառ Հայրապետը ողջունել է «Մանուկների աստվածաշունչը միասին կարդանք և պատմենք» գրքի հրատարակությունը․ «Չորեքշաբթի, 10 Սեպտեմբեր 2025-ին, Պիքֆայայի Սուրբ Աստուածածին Վանքին մէջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեց Քուէյթի եւ Ծոցի երկիրներու Սուրբ Գրոց Ընկերակցութեան ներկայացուցիչ դոկտ. Հրայր Ճէպէճեան: Ան Նորին Սրբութեան ներկայացուց վերջերս հրապարակուած «Մանուկներու Աստուածաշունչը Միասին Կարդանք Եւ Պատմենք» գիրքը: Վեհափառ Հայրապետը ջերմօրէն ողջունելով յիշեալ հրատարակութիւնը՝ իր գնահատանքը յայտնեց Սուրբ Գրոց Ընկերակցութեան՝ Սուրբ Գիրքի տարածման մէջ իր բերած կարեւոր ներդրումին, ինչպէս նաեւ հայ եկեղեցւոյ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան հետ շարունակուող գործակցութեան համար: Յայտնենք, որ յիշեալ հրատարակութիւնը Միջին Արեւելքի հայ վարժարաններուն ու կիրակնօրեայ դպրոցներու աշակերտներուն տրամադրութեան տակ պիտի դրուի ազգային առաջնորդարաններուն ճամբով»:
    23:00
    11.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում վնասել են թանկարժեք «Mercedes»-ը, ապա հայտնի գործարարի որդու անվամբ հաշվառված «Porsche»-ով դիմել փախուստի
    Սեպտեմբերի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ժամը 01։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության կենտրոնական բաժին է դիմել Երևանի  մի բնակիչ և հայտնել, որ անհայտ անձը կամ անձինք Արշակունյաց պողոտա 18/4 հասցեի բակում վնասել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի ապակինեը, կոտրել են շարժիչի  ծածկոցը և «Porsche Cayenne» ավտոմեքենայով հեռացել, հայտնում է Shamshyan.com-ը։
    22:45
    11.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արսեն Ղարիբյանը նշանակվել է Լոռու մարզպետի տեղակալ
    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արսեն Ղարիբյանին Լոռու մարզպետի տեղակալ նշանակելու վերաբերյալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Արսեն Ղարիբյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:
    22:42
    11.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կարեն Սեդրակյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից
    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Կարեն Սեդրակյանն ազատվել է ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Կարեն Սեդրակյանին ազատել ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ: Հիշեցնենք՝ Սեդրակյանը ջրային կոմիտեի նախագահ էր նշանակվել 2025-ի մայիսին։
    22:38
    11.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը պաշտոնանկ է արվել Ջեֆրի Էպշտեյնի հետ կապերի պատճառով
    Նշվում է, որ Մանդելսոնին ազատել են ԱՄՆ-ում մահացած սեռական հանցագործ Ջեֆրի Էպշտեյնի հետ ունեցած կապերի բացահայտումից հետո: 
    22:30
    11.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Թալանել են նախկին պատգամավորի եղբոր տունը․ տարել են մեծ քանակի ոսկյա զարդեր, խոշոր չափի գումար և թանկարժեք ժամացույց
    Դեպքի փաստով Երևանի քրեական ոստիկանությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
    22:24
    11.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դուք, ձեր քննչականի պետը, ձեր գլխավոր դատախազը ստախոսներ եք, մնացածը` շուտով․ Խուդոյան
    Փաստաբան Հովհաննես Խուդոյանը գրում է․ «Այսօր ԱԺ-ում էլի ակտիվացել էին տեղեկատվական ահաբեկիչները, հին ստերն էին բերում, արդեն բացահայտված կեղծիքներին նոր մեկնաբանություններ էին տալիս, մեկն էլ միտք երկնեց, որ դե եթե փաստաբանները այլ նյութերի մասին բան չեն ասել, ուրեմն մնացած ամեն ինչ նորմալ է: Չէ, չսիրելիներ, այդքան մի շտապեք, նոր բաներ էլ են լինելու, ուղղակի մոլորության մեջ մի ընկեք, որ պաշտպանական մարտավարությունը պիտի կառուցվի ձեր քմահաճույքով: Առաջնայինը, որ անհրաժեշտ էր այս փուլում, արդեն արվել է` ԱՊԱՑՈՒՑՎԵԼ Է, որ դուք, ձեր քննչականի պետը, ձեր գլխավոր դատախազը ստախոսներ եք: Մնացածը` շուտով»:
    22:15
    11.09.25
    Ավելին