Լրահոս

2025-09-10
2025-09-09
  • Img default alt hy
    Հասարակական
    Տարբեր աստիճանի այրվшծքներով հիվшնդանոց տեղափոխված 86-ամյա կինը մшհшցել է
    Սեպտեմբերի 5-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 12։55-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետափ գյուղի 11-րդ փողոցում գտնվող տներից մեկում կրակ և ծուխ է նկատվում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Հրդեհի վայր են ժամանել Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Մինչ հրշեջներն ու պարեկները կժամանեին՝ «Վայոց Ձոր» բժշկական կենտրոնից ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ «Մարմնի տարբեր հատվածների իննսուն տոկոսանոց այրվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոց մեկնած ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Արմենակ Արմենակյանի գլխավորությամբ, պարզել են, որ տեղափոխվածը նույն գյուղի բնակիչ 86-ամյա Անահիտ Գ․-ն է, ում առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր։ Նույն օրը ժամը 23։30-ի սահմաններում Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոնի ռեանիմացիայի բժիշկը հայտնել է, որ Վայոց Ձոր բժշկական կենտրոնից Գետափ գյուղում խոտեր այրելու հետևանքով «Ջերմային այրվածք բոցով, 3-րդ, 4-րդ աստիճանի, կրծքավանդակի, որովայնի, շեքի, թիկունքի, նստատեղի, վերին և ստորին վերջույթների շրջանում մոտավորապես 80 տոկոս մարմնի մակերես, ինհալացիոն վնասվածք և ծանր այրվածքային շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության տեղափոխված Անահիտ Գ․-ն, գիտակցության չգալով, մահացել է։ Դեպքի փաստով ոստիկանության Եղեգնաձորի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
    23:47
    09.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Մի քննադատեք մեզ, այլ հավատացեք. Եղիշե Մելիքյան
    Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի կարծիքով` Իռլանդիայի դեմ տոնած հաղթանակը փոքր քայլ է մեծ նպատակի ճանապարհին:
    23:39
    09.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանները Վերաքննիչ բողոք են ներկայացրել
    Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանները Վերաքննիչ բողոք են ներկայացրել կալանքի ժամկետը երկարացնելու դատարանի որոշման դեմ։ Այս մասին փաստաթուղթը հրապարակված է Datalex համակարգում։ Փաստաբանները պահանջում են բեկանել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ օգոսոստոսի 15-ին կայացրած որոշումը և վերացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ կիրառված կալանքը կամ փոխարինել այն այլընտրանքային խափանման միջոցով։ Սեպտեմբերի 3-ին բողոքը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ադրինե Ղուկասյանին։
    23:30
    09.09.25
    Ավելին
  • Միջազգային
    Հրաժարական է տվել Նեպալի վարչապետը. բազմահազարանոց ցույցեր են երկրում
    Կայծակնային արագությամբ են զարգանում իրադարձությունները Նեպալում: Նախագահի աշխատակազմը հերքել է նրա հրաժարականի տեղեկությունը, որ տարածվել էր վարչապետ Շարմա Օլիի հրաժարականից հետո:
    23:19
    09.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Կատարի ՆԳՆ-ն միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների և բնակիչների անվտանգությունն ապահովելու համար
    Կատարի ներքին գործերի նախարարությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցներն իր քաղաքացիների և օտարերկրյա բնակիչների անվտանգությունն ապահովելու համար` սեպտեմբերի 9-ի կեսօրին Իսրայելի՝ Դոհայի ուղղությամբ հարվածներից հետո։
    23:15
    09.09.25
    Ավելին
  • Միջազգային
    Սկանդալ է պայթեցնում ռուս քաղաքագետը. Ադրբեջանում հրեշավոր պլան են պատրաստել՝ ընդդեմ Իրանի
    Մինչ Հայաստանը սերտացնում է կապը Պակիստանի հետ ու պատրաստվում Ադրբեջանի հետ խաղաղության դարաշրջանի. լարվում են այդ երկրների հարաբերությունները Ռուսաստանի ու Իրանի հետ: Ռուսաստանը, որ եղբայրական երկիր է Նիկոլ Փաշինյանի ամենաթարմ բնորոշմամբ, իրենց երկրի գլխավոր թշնամի են համարում ադրբեջանցիները: Ադրբեջանական «Minval»-ի վերջին սոցհարցումների սկանդալային արդյունքն է դա:
    23:00
    09.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հանձնաժողովի նշված որոշումն օրինական ուժ չի ստացել. պարզաբանում
    «Տոչ-մաստեր» ընկերությունը պարզաբանմամբ է հանդես եկել. «Տոչ-մաստեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (հետագայում՝ Ընկերություն), կարևորելով սպառողների առջև հաշվետվողականությունն ու թափանցիկությունը, ինչպես նաև նպատակ ունենալով թույլ չտալ Ընկերության բարձր գործարար համբավի և տասնյակ հազարավոր հաճախորդների ամուր վստահության նկատմամբ անհիմն ոտնձգությունները, սույնով անհրաժեշտ է համարում անդրադառնալ որոշ զանգվածային լրատվության միջոցներում շրջանառվող տեղեկություններին։ Այսպես, շրջանառվում են տեղեկություններ ՀՀ մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի (Հանձնաժողով) կողմից Ընկերության և այլ ընկերությունների նկատմամբ տուգանք կիրառված լինելու և հանձնարարություններ տրված լինելու վերաբերյալ։ Սույնով հայտնում ենք, որ Հանձնաժողովի նշված որոշումն օրինական ուժ չի ստացել։ Ընկերությունը, որևէ կերպ համաձայն չլինելով Հանձնաժողովի դիրքորոշումների հետ, օրենքով սահմանված իրավական ընթացակարգերի շրջանակներում միանշանակ արտահայտելու է իր անհամաձայնությունը դրանց վերաբերյալ։ Նախաձեռնվելիք իրավական գործընթացի արդյունքների մասին հավելյալ տեղեկություններ կհայտնենք հետագայում։ Միաժամանակ հորդորում ենք զերծ մնալ չստուգված և ոչ ամբողջական տեղեկություններ հրապարակայնացնելուց։ Ընկերությունն իր սպառողների, շուկայում գործող այլ կազմակերպությունների և իրավասու պետական մարմինների հետ հարաբերություններում մշտապես դրսևորել է բարեխիղճ վարքագիծ։ Ընկերության կողմից կայացվող որոշումները, այդ թվում՝ սահմանվող գնային քաղաքականությունը, ունեն բացառապես օբյեկտիվ նախադրյալներ, անհրաժեշտ փաստական և իրավական հիմքեր և բխում են սպառողների շահերի լավագույնս ներկայացման, որակյալ ծառայությունների մատուցման ու առողջ մրցակցային միջավայրի ձևավորման նպատակներից։ Ընկերությունը շարունակելու է իր հաճախորդներին մատուցել բարձրորակ, միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող ծառայություններ՝ միաժամանակ ջանք չխնայելով էլ ավելի կատարելագործվելու ուղղությամբ։
    22:55
    09.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջուր չի լինելու
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    22:45
    09.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դանակահարություն՝ Արտաշատում. 34-ամյա երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց
    «Սեպտեմբերի 8-ին Ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է հաղորդում, որ Արտաշատ քաղաքի Փափազյան փողոցից որովայնի կտրած-ծակած վերքով «Արտաշատ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Եղեգնավան գյուղի բնակիչ 34-ամյա մի երիտասարդ։
    22:30
    09.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Կատարում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին հորդորել է պատսպարվել Դոհային ուղղված հարվածներից խուսափելու համար
    Կատարում ԱՄՆ դեսպանատունը տեղեկություններ է ստացել Դոհայի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին և իր երկրի այն քաղաքացիներին, որոնք այժմ Դոհայում են, հորդորել է պատսպարվել ապահով վայրերում՝ խուսափելով հարվածներից։
    22:15
    09.09.25
    Ավելին
  • Միջազգային
    Իսրայելը հրթիռակոծել է Քաթարի մայրաքաղաքը. նոր պատերա՞զմ
    Իսրայելը նորից սկսել է Գազայի սահմաններից դուրս կռվել ՀԱՄԱՍ-ի դեմ: Իսրայելը հրթիռակոծել է Քաթարի մայրաքաղաքը հենց այն պահին, երբ այնտեղ ՀԱՄԱՍ-ի առաջնորդները քննարկելիս են եղել Իսրայելի հետ հրադադարի հասնելու Թրամփի առաջարկը:
    22:06
    09.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հայաստանի հավաքականը հաղթեց Իռլանդիային
    ԱԱ-2026-ի որակավորման փուլի 2-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը 2-1 հաշվով սեփական հարկի տակ հաղթեց Իռլանդիայի ընտրանուն։ Առաջին խաղակեսի ավելացված առաջին րոպեին 11-մետրանոցից գոլի հեղինակ էր դարձել Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ 51-րդ րոպեին կրկնապատկեց հաշիվը  հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը։ Գոլային փոխանցում կատարեց եզրային պաշտպան Նաիր Թիկնիզյանը։ Արթուր Սերոբյանի խփած գոլը չեղարկվեց։ Հյուրերը 57-րդ րոպեին կրճատեցին հաշվի տարբերությունը՝ 2:1
    22:03
    09.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պարզվել է խոշոր ավտովթարի մասնակից վարորդների և անչափահաս վիրավորների ինքնությունը
    Երեկ՝ սեպտեմբերի 8-ին, ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է Արմավիր քաղաքի Մաքսիմ Գորկի և Սահմանապահների փողոցների խաչմերուկում «Պազ» մակնիշի ավտոբուսի և «Lexus»-ի բախման հետևանքով վարորդների և հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ «Պազ»-ը վարել է Արմավիրի մարզի բնակիչ 37-ամյա Ռոման Ս․-ն, իսկ «Lexus»-ը վարել է Արմավիրի մարզի բնակիչ 34-ամյա Կամո Մ․-ն։ Վթարի հետևանքով վարորդները և ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ 38-ամյա Սուսաննա Ա․-ն, 43-ամյա Մարինե Խ․-ն, 37-ամյա Անժելա Գ․-ն, 15-ամյա Է․ Ս․-ն, 12-ամյա Արմեն Ս․-ն, 6-ամյա Ռուբեն Մ․-ն, 35-ամյա Արմինե Ս․-ն և Սյունիքի մարզի բնակիչ 20-ամյա Գառնիկ Խ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, սեպտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 14:40-ի սահմաններում Արմավիր քաղաքի Սահմանապահների և Մաքսիմ Գորկի փողոցների խաչմերուկում բախվել էին «Lexus» մակնիշի ավտոմեքենան և «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսը։ Վթարի հետևանքով 9 հոգի, որից 3-ը անչափահասներ էին, տեղափոխվել էին «Արմավիր» բժշկական կենտրոն։
    22:00
    09.09.25
    Ավելին
  • Քաղաքական
    Համառ պայքարը շարունակվելու է. Սամվել Կարապետյանի պաշտպանները բողոքարկելու են դատավճիռը
    Սամվել Կարապետյանը կշարունակի մնալ կալանավորված։ Երկուշաբթի է Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը մերժել պաշտպանների բողոքը: Բայց նրանք պատրաստվում են բողոքարկման՝ արդեն Վճռաբեկ դատարանում: Փաստաբանները չեն հրաժարվում ներպետական ատյաններում գործարարի ազատությանը հասնելու հույսից: Փորձագիտական եզրակացությամբ՝ ապօրինի է Կարապետյանի ազատազրկումը:
    21:50
    09.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հուշարձանի ապամոնտաժման աշխատանքներն իրականացվել են առանց համապատասխան վերահսկողության, որի արդյունքում հուշարձանին հասցվել է զգալի վնաս․ Դեմոյան
    Ժանրի կանոնների համաձայն, ոչ մեկը մեղավոր չի ստեղծված իրավիճակի համար, ամեն ինչ վերահսկելի է ու մեղավորներ պետք չի փնտրել: Գլխավոր ու հիմնական հակափաստարկը սա է. հարցն անհարկի քաղաքականացվում է, իսկ դա խանգարում է աշխատանքներին, հետևաբար անընդունելի է:
    21:45
    09.09.25
    Ավելին