Լրահոս
2025-09-06
-
ՔաղաքականՉափազանց կարևոր է ազատվել պատրանքային Եվրոպայից. Հակոբ ԲադալյանՆա մանրամասնում է՝ մանիպուլյացիոն այն իմաստով, որ դրա միջոցով գերագնահատվում է, ուռճացվում են ԵՄ մոտիվացիան եւ կարողությունները, զրոյացվում են ԵՄ-ում եղած բազմաշերտ ու բազմիմաստ իրողությունները, ստեղծվում է Եվրամիության «փրկարար» պատկեր, որը խորքային առումով նենգափոխում է առաջին հերթին նաեւ հենց Հայաստանի իրական եվրոպական օրակարգը:Ավելին11:3006.09.25 -
ՀասարակականՋուր հավաքեք․ ջուր չի լինելուԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին11:2006.09.25 -
Արտաքին քաղաքականությունԵրևանի և Բաքվի հետ առանձին-առանձին ունենք միանգամայն նորմալ տնտեսական հարաբերություններ. ՕվերչուկՄոսկվան աջակցում է Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակմանը, դա բխում է և այնտեղ գտնվող երկրների, և Ռուսաստանի շահերից: Այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: «Մենք աջակցում ենք Հարավային Կովկասում ապաշրջափակման գործընթացին: Մենք դրան աջակցում ենք, քանի որ նրանք մեր դաշնակիցներն են: Հայաստանի և Ադրբեջանի հետ առանձին-առանձին մենք ունենք միանգամայն նորմալ տնտեսական հարաբերություններ։ Ավելին, մենք Հայաստանի հետ դաշնակիցներ ենք Եվրասիական տնտեսական միության շրջանակներում։ Նրանց միջեւ նորմալ հարաբերությունները նոր հնարավորություններ կբացեն համատեղ զարգացման համար եւ օգուտներ կբերեն տարածաշրջանի բոլոր երկրներին»,- հայտարարել է Օվերչուկը։ ՌԴ փոխվարչապետը նաև հավելել է, որ Հարավային Կովկասում արտատարածաշրջանային խաղացողների հնարավոր ներկայությունը մտահոգիչ է, մտավախություն կա, որ նրանց ներկայությունը կխախտի ստեղծված հավասարակշռությունը այս շատ փխրուն տարածաշրջանում։ «Չի կարելի չասել, որ մտահոգություն կա Հարավային Կովկասում արտատարածաշրջանային ներկայացուցիչների հնարավոր ներկայության վերաբերյալ։ Մտավախություն կա, որ նման ներկայությունը կխախտի ստեղծված հավասարակշռությունը այս շատ փխրուն տարածաշրջանում»,- ասել է ՌԴ փոխվարչապետը:Ավելին11:1006.09.25 -
Մամուլի տեսությունԻշխող ուժը դանդաղ, բայց հետևողականորեն հեռացնում է ԵՄ մտնելու թեման իր քաղաքական առաջնահերթություններից․ «Ժողովուրդ»Իսկ արտախորհրդարանական «Եվրաքվե» նախաձեռնությունը, որով ԱԺ-ում ընդունվեց Եվրոպա ինտեգրման պատրաստակամության մասին հայտարարություն, ԵՄ-ում խանդավառությամբ չընդունվեց։ Ընդ որում՝ հիմա արդեն պարզ է դառնում, որ այդ նախագիծը նույնիսկ նախապես չէր համաձայնեցվել, լրջորեն չէր բանակցվել եվրոպական կառույցների հետ։ Եվ հենց այդ հանգամանքն է պատճառը, որ ընդունված փաստաթուղթը մնաց անպատասխան. ոչ մի փոխադարձ պատրաստակամություն կամ ազդակ ԵՄ-ից այդպես էլ չստացվեց։Ավելին11:0506.09.25 -
ՔաղաքականՀետևելով Նիկոլ Փաշինյանին. հայկական ավիաընկերությունները սկսել են օգտվել Ադրբեջանի օդային տարածքից. «Հետք»Ճիշտ է՝ նախկինում եւս, տարբեր իրավիճակներով պայմանավորված (օրինակ՝ վատ եղանակային պայմաններ հայ-վրացական սահմանի հատվածում), ՀՀ գրանցումով օդանավերը երբեմն տարանցել են (տրանզիտ) ադրբեջանական երկինքը, այդուհանդերձ, որպես կանոն, նրանք հեռու են մնացել ոչ բարեկամ հարեւանի օդ մտնելուց՝ նախընտրելով այն շրջանցել Վրաստանի եւ Ռուսաստանի օդային տարածքներով: «Հետքի» տեղեկություններով՝ խնդիրը եղել է անվտանգությունը՝ պայմանավորված Ադրբեջանի թշնամական կեցվածքով:Ավելին11:0006.09.25 -
Մամուլի տեսությունՇուրա, վերադարձիր ընտանիք. «Հրապարակ»Մեզ ասացին, որ ՔՊ-ում առանձնապես չեն կարեւորել Փաշինյանի հորդորը եւ համարել են, որ բոլորն են այդպես ապրում, շեֆն էլ դժվար թե իմանա, թե բարոյական հարթությունում իր թիմն ինչպես է ապրում, քանի որ գլուխը խառն է՝ պետության օր-օրի բարդացող վիճակով պայմանավորված:Ավելին10:4806.09.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։Ավելին10:4506.09.25 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին10:3006.09.25 -
ՀասարակականՃՏՊ` Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներՍեպտեմբերի 6-ին, ժամը 05։08-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին ավտոմեքենա է գլորվել ձորը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել (մոտ 5 մ) և հայտնվել ձորակում: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:Ավելին10:1506.09.25 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՀՀ կառավարությունը որոշել է բողոք հղել ԱՄՆ նախագահին (լուրեր կան, որ արդեն հղել է) Ալիեւի կողմից պայմանավորվածությունները խախտելու մասին։ «Թրամփի ուղի» բառակապակցության փոխարեն Ալիեւը ստորագրումից հաշված օրեր անց սկսեց օգտագործել «Զանգեզուրի միջանցք» տերմինը՝ բացահայտելով ՀՀ իշխանությունների սուտը:Ավելին10:0506.09.25 -
ՀասարակականԱպրել առաջվա պես. նոր բաժանմունք է բացվել Զինվորի տանըԶինվորների վերականգնողական կոենտրոնում արդեն հնարավոր է վերականգնել կենցաղային հմտությունները: Իմիտացիոն սենյակներում հաշմանդամություն ունեցողները սովորում են մեքենա նստել, բանջարեղեն կտրատել, նորից սովորում են ծամել, սպասքից օգտվել: Այդ բաժանմունք կարող է այցելել վերականգնողական խնդիրներ ունեցող ցանկացած մարդ, իսկ վճարած գումարը կօգնի ևս մեկ զինվորի կյանքի որակի բարելավմանը:Ավելին10:0006.09.25 -
Մամուլի տեսությունԱնդրանիկ Քոչարյանը հանձնաժողովի ոչ մի անդամի այդպես էլ չի ներկայացրել, թե ինչ է գրել զեկույցում, ինչ է ուղարկել Սիմոնյանին. «Ժողովուրդ»Մեծ հաշվով, այդ զեկույցը իրավական առումով աղբ է, քանի որ հանձնաժողովի ժամկետները վաղուց սպառված են, եւ զեկույց ներկայացնելու իրավական հնարավորությունը արդեն բաց է թողնված:Ավելին09:5606.09.25 -
Մամուլի տեսությունՔՊ պատգամավորի որդու և դեսպանի եղբոր գործերը «սառցախցիկում» են. «Ժողովուրդ»Օգոստոսի 4-ին Երեւանում տեղի ունեցած միջադեպի կիզակետում էր ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին՝ Շանթ Բագրատյանը։ Միջադեպը վերաբերում էր ավտոմեքենայի կայանման հարցին: Մեկ ամիս է՝ գործը մնացել է Քննչական կոմիտեի դաշտում, սակայն որեւէ ընթացք չի ստանում։ Սա առաջին դեպքը չէ. դեռ 2022-ին Շանթ Բագրատյանի մասնակցությամբ ծեծկռտուքի գործը եւս կարճվել էր՝ իրավապահների կողմից «կազմակերպված ծածկադմփոցի» արդյունքում։Ավելին09:5006.09.25 -
Մամուլի տեսությունԱլիևը դրժել է պայմանավորվածությունը. «Հրապարակ»Օգոստոսի 8-ին վաշինգտոնյան երկկողմ համաձայնագրի երաշխավոր Դոնալդ Թրամփը Փաշինյանի եւ Ալիեւի հետ ճեպազրույցի ժամանակ ասաց, թե այսուհետ Հայաստանն ու Ադրբեջանը լավ հարաբերություններ են ունենալու։ «Եթե խնդիր լինի, զանգեք ինձ», հատկապես Փաշինյանին առաջարկեց նա` հույսեր արթնացնելով, որ «տիրություն է անելու» Հայաստանին, եւ Փաշինյանն էլ, երբ ուզենա, կարող է կապվել նրա հետ։Ավելին09:4606.09.25 -
Մամուլի տեսություն«Խաղաղության խաչմերուկ»՝ միակողմանի երթևեկությամբ. «Փաստ»Որոշ իմաստով նման հարցերի լուծման ոճը խոսուն է։ ԱՄՆ-ը չի պատրաստվում հաշվի նստել Հայաստանի հետ։ Հողը հանձնեցիք վարձակալության՝ հիանալի, հիմա մի խանգարեք մեծ քեռիներին։Ավելին09:4106.09.25 -
ՔաղաքականՓաշինյանի օդանավը Ադրբեջանի օդային տարածքով է արտերկրյա այցի մեկնել ու վերադարձել Հայաստան«Ս/թ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում խաղաղության հաստատումից հետո, Հայաստանի համապատասխան մարմինները Ադրբեջանից օդային անցում են հայցել ՀՀ վարչապետի օդանավի համար եւ ստացել դրական պատասխան։ Այս փաստը դիտարկում ենք որպես գործնական քայլ՝ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման, խաղաղության օրակարգի առաջմղման և փոխվստահության մթնոլորտի ձևավորման համար։Ավելին09:3806.09.25 -
Մամուլի տեսություն«Ռազբորկա», կրակոցներ` Գորիսում. գլխավոր հերոսներից մեկը ՔՊ-ական համայնքապետի ազգականն է. «Հրապարակ»Իրավապահ մարմինների մեր աղբյուրներից իմացանք, որ միջադեպով ձերբակալված չկա, որոնողական աշխատանքներ են ընթանում հայտնաբերելու ուղղությամբ: Ըստ ամենայնի, չեն գտնի, քանի որ Արման Ղուլունցը Սյունիքի մարզի դատախազ Մասիս Պողոսյանի քեռորդին է, իսկ Մասիս Պողոսյանը նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին է։Ավելին09:3506.09.25 -
Մամուլի տեսությունՌուսաստանի համբերության բաժակը լցվե՞լ է. «Փաստ»Պարբերականը ընդգծում է նաև, որ Հայաստանի իշխանությունները ձևացնում են, թե իրավիճակը սովորական է. «Երևանը շարունակում է ասել, որ որևէ պաշտոնական դժգոհություն Մոսկվայից չկա, սակայն հենց բեռնատարների կանգնեցված լինելը ավելի խոսուն է, քան ցանկացած հայտարարություն. Ռուսաստանը ցույց է տալիս, որ իր համբերությունը Հայաստանի երկակի քաղաքականության հանդեպ սպառվում է»։Ավելին09:3106.09.25 -
Մամուլի տեսությունՀԷՑ-ում խառն են. ներքին հարաբերությունները գնալով սրվում են. «Փաստ»Բայց շատ կարճ ժամանակում պարզվել է, որ ամեն ինչ այդքան էլ պարզունակ ու հեշտ չէ: Նախ՝ ինչ «թվային հոդվածի» մեջ փորձում են խորանալ, պարզվում է, որ այդ թվերը հաստատված են ՀԾԿՀ-ի կողմից` առանձին մեթոդոլոգիայով, քանի որ օրենսդրությամբ այդպես էլ սահմանված է: Ավելին, այդ ամենի տրամաբանությունը հասկանալու համար պահանջվում է խոր մասնագիտական գիտելիքներ և երկար տարիների փորձ։Ավելին09:2706.09.25 -
Մամուլի տեսությունԻնչ պայքար է ընթանում ՔՊ-ի ներսում. ով ում դեմ է աշխատում. «Ժողովուրդ»Կուսակցության ներսում որոշ խմբեր իրականացնում են հակաքարոզչություն միմյանց դեմ՝ փորձելով ազդել վարչության ընտրության արդյունքների վրա:Ավելին09:2406.09.25