Լրահոս
2025-09-02
-
ՔաղաքականԱրցախի ժողովրդի հավաքական վերադարձի իրավունքը պետք է ամրագրվի․ Աննա Գրիգորյան. Alpha.News«Հատկապես Արցախի ամբողջական օկուպացիայից հետո այս օրը տարբեր զգացմունքներ ենք ունենում։ Սկսում ենք վերապրել ու հիշել այն օրերը, երբ անկախ Արցախ ունեինք, և առերեսվել այն իրողության հետ, որն այսօր ունենք։ Այս փոքր խմբակը շարունակում է պնդել, որ Արցախի հարցը փակված է ու գոյություն չունի, բայց ես վստահ եմ, որ մեր ժողովրդի մեծամասնությունը կարծում է՝ Արցախը մեր հայրենիքն է և Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի իրավունքը պետք է ամրագրվի»,- նշել է Գրիգորյանը։Ավելին21:0002.09.25 -
ԱրցախՍտրուկի կարգավիճակում ենք. Արցախի Հանրապետության օրը քաղաքացիները հավաքվել են Ազատության հրապարակում34 տարի առաջ՝ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին է Արցախը Հանրապետություն հռչակել դե յուրե գոյություն ունեցող Խորհրդային Միության օրենսդրությանը համապատասխան՝ չխախտելով որևէ օրենք և ընթացակարգ: 2 տարի է՝ հայաթափվել է Արցախը, Հայաստանի գործող իշխանությունը ճանաչել է այն Ադրբեջանի կազմում՝ փակելով նաև Արցախ վերադարձի հնարավորության դուռը:Ավելին20:4902.09.25 -
ՔաղաքականԱրմեն Ռուստամյանը եվրոպացի քաղաքական գործիչների հետ քննարկել է արցախցիների հիմնարար իրավունքների միջազգային պաշտպանության հարցըՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ընդունել է «Արցախ․ չկարգավորված հակամարտություն․ վերադարձի իրավունք» միջազգային խորհրդաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող՝ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Կոնստանտինոս Էֆստաֆիուին և գերմանացի քաղաքական գործիչ, Եվրոպական խորհրդարանի նախկին պատգամավոր Լարս Պատրիկ Բերգին։ Այդ մասին հայտնում են ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից։ «Զրուցակիցները մտքեր են փոխանակել ղարաբաղյան հիմնախնդրի ներկա հանգրվանի, արցախահայության հիմնարար իրավունքների միջազգային պաշտպանության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների վերաբերյալ»,- նշված է հաղորդագրությունում։Ավելին20:4502.09.25 -
ՄիջազգայինԻրանը հայտարարել է, որ չի հրաժարվել միջուկային ծրագրի բանակցություններից, սակայն ԱՄՆ-ն անընդունելի պայմաններ է առաջադրումԻրանում հայտարարել են, որ լիովին չեն հրաժարվել միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու գաղափարից, սակայն Վաշինգտոնն անընդունելի պայմաններ է առաջադրում։Ավելին20:3602.09.25 -
ԱրցախԱրցախ պետությունը դարձավ համայն հայության իղձերի ու երազանքների մարմնավորումը, նրա հպարտությունը սնուցող աղբյուրը․ Նժդեհ Իսկանդարյան«Սեպտեմբերի 2-ը հայ ժողովրդի համար պատահական օր չէ, այլ պատմություն, մաքառման ու վերածննման օր։Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության անկախության օրն է, հայի արժանապատիվ ոգու, որ 1000-ամյա մաքառման ճանապարհին բռունցքվեց ու կերտեց 2-րդ հայկական պետությունը՝ կոչելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն»,- այս մասին Ազատության հրապարակում հանրահավաքի ընթացքում ասաց Արցախի հանրապետության պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։ Իսկանդարյանի խոսքով՝ Արցախ պետությունը դարձավ համայն հայության իղձերի ու երազանքների մարմնավորումը, նրա հպարտությունը սնուցող աղբյուրը և իսկական օջախ՝ աշխարհասփյուռ յուրաքանչյուր հայ համար։ «1991 թվականի սեպտեմբերի 2-ը արձանագրվեց պատմության մեջ հարատևելու համար։ Արցախը կերտվեց, դիմակայեց՝ շենացավ 1000-ավոր հայորդիների կյանքի գնով։ Արցախի յուրաքանչյուր թիզ հող դրոշմված է հայ արյունով։ Այն հեղվել է այդ հողին, որի ապացույցն են՝ յուրաքանչյուրի օջախում հնչող հերոսների անունները, անուններ, որ միշտ կհնչեն իսկական հայ ընտանիքներում։ Այսօր ծանր շրջան է հայ ժողովրդի համար։Մենք կարոտում ենք հեռվում մոռացած մեզնից խլված մեր սուրբ օջախին՝ Արցախի հողին։ Համոզված եղե՛ք, Արցախն էլ կարոտում է մեզ՝ իր ժողովրդին, իր նվիրյալ զինվորին, իր հողի մշակին։ Արցախի անունը երբեք չի պոկվի մեր շուրթերից, այն մայրական օրհնանքի նման միշտ մեզ հետ կլինի։ Օրվա յուրաքանչյուր պահին կհնչի աղոթքի պես ու կջերմացնի մեր խոցված սրտերը։ Այն փարոսի պես կուլուսավորի մեր ճանապարհը, որ չկորցնենք մեր խիղճը, մեր պատիվը, ոգին։ Արցախի անկախության օրը կդառնա վերադարձի օր։ Մինչ այդ առաջնորդվենք կարևորագույն պատգամով՝ չհուսահատվենք, չկորցնենք մեր ազգային դիմագիծը, մենք իրավունք չունենք ծնկելու, կասկածելու, կոտրվելո»,- իր ելույթում ընդգծեց Իսկանդարյանը։Ավելին20:3302.09.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Անգերեզման, անտուն, անհայրենիք մնացած մարդիկ. Արցախը վերադարձ է պահանջումՀայլուր 20։30 Անգերեզման, անտուն, անհայրենիք մնացած մարդիկ. Արցախը վերադարձ է պահանջումԱվելին20:3002.09.25 -
ՔաղաքականԶառա Մանուչարյանն ազատվել է աշխատանքիցԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանն ազատվել է աշխատանքից։ Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան էջում։ «Տեղեկացնում եմ, որ իմ դիմումի համաձայն՝ ավարտում եմ աշխատանքս որպես Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ։ Նախորդած 5 տարիների ընթացքում փորձել եմ ու հույս ունեմ՝ ինչ-որ չափով օգտակար եմ եղել քաղաքացիների համար, որ մի դուռ պակաս թակեն, մի զանգ քիչ անեն, մի իրավունք ավել իրացնեն, մի ծրագրի ու արտոնության մասին ավել ինֆորմացիայի տիրապետեն։ Ծանր ոլորտ, խոցելի խմբերի հետ աշխատանք, ճգնաժամեր․․․ լավատեսությամբ հույս ունեմ նաև, որ ես ու իմ թիմն այս ճանապարհին հաղորդակցության դաշտում խնդիրները կարողացել ենք հասցնել նվազագույնի։ Մեծ հաճույքով աշխատել եմ լրագրող գործընկերներիս հետ. արդյունավետ համագործակցության համար շնորհակալ եմ բոլորին: Շնորհակալությունների շարք՝ նախարարության, Միասնական սոցիալական ծառայության, Նորք տեխնոլոգիաների կենտրոնի, խնամքի ծառայություններ մատուցող մեր բոլոր ՊՈԱԿ-ների գործընկերներիս՝ ԶԼՄ-ների հետ աշխատելու մշտական պատրաստակամության, իսկ առհասարակ՝ մեծ ծանրաբեռնվածության տակ ու լուռ համեստությամբ ոլորտում ահռելի աշխատանք տանելու համար։ Շնորհակալ եմ նախարարներին՝ որոնց հետ աշխատել եմ, վստահության, համատեղ աշխատանքի համար։ Ոլորտի հանդեպ իմ ունեցած հետաքրքրության ու կապվածության մասին երկար կգրեմ. դրա կարճն ու առանց ռոմանտիզմը՝ այս ոլորտում աշխատել եմ անչափելի մեծ սիրով»,- գրել է նա։Ավելին20:1902.09.25 -
ԱրցախՎերջինն ո՞ւմ տանն են եղել Արցախի գերեվարված ղեկավարները և ի՞նչ է պետք անել մեծ վերադարձի համարԱրցախ վերադարձը արցախահայության իրավունքն է, և բռնի տեղահանվածները չեն պատրաստվում հրաժարվել այդ իրավունքի իրացումից: Այսպիսի հայտարարություն է Եռաբլուրում արել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը: Լրագրողները նրան խնդրել են մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի օրվա ուղերձը, որի կոնտեքստում հասկացվում է, որ Արցախն է, ըստ Հայաստանի վարչապետի, խանգարել Հայաստանի անկախությանը:Ավելին20:1502.09.25 -
ՀասարակականՍևան-Երևան ավտոճանապարհին մեքենաները հայտնվել են երթևեկելի գոտուց դուրս՝ ծառերի մեջ․ կա վիրшվորԱյսօր՝ սեպտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 109 կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 29-ամյա Սմբատ Բ․-ի վարած «JAC» մակնիշի և Երևանի բնակիչ 66-ամյա Արտաշես Ա․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ծառերի մեջ։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով 1 հոգի հետազոտման նպատակով դիմել է «Հրազդան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն։Ավելին20:0002.09.25 -
ԱրցախՄեր նահատակ եղբայրներն իրենց կյանքը զոհեցին ոչ թե մահվան, այլ կյանքի համար. Տեր Անդրեաս քահանա Թավադյան«Այսօր հավաքվել ենք հիշելու և օրհնելու Արցախի անկախության հռչակման 34-րդ տարեդարձը։ Սա օր է, որը մեզ հիշեցնում է ոչ միայն մեր ժողովրդի հաղթանակները, այլև մեր կրած ցավն ու խաչը»,- այս մասին Ազատության հրապարակում ընթացող հավաքի ժամանակ ասաց Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու նախկին հոգևոր հովիվ Տեր Անդրեաս քահանա Թավադյանը՝ հավելելով․ «Այսօր մեր հիշողության մեջ միայն պատմական փաստ չէ, այլ խաչի և հարության ճանապարհի շարունակությունն է, որին մասնակից եղավ մեր ժողովուրդը։ Արցախի անկախությունը ծնվեց ոչ թե թղթի վրա, այլ արյան և աղոթքի մեջ, այն ծնվեց այն պահին, երբ մանուկները մկրտվեցին խրամատներում, երբ մայրերը որդիներին օրհնությամբ ուղարկեցին կռվի դաշտ, երբ քահանաները թշնամու գնդակների տակ մատուցեցին սուրբ պատարագ։ Արցախի ազատությունը ծնվեց աղոթքի ու արյան սրբագործումով։ Մեր նահատակ եղբայրներն իրենց կյանքը զոհեցին ոչ թե մահվան, այլ կյանքի համար, որովհետև գրված է՝ ավելի մեծ սեր ոչ ոք չունի, քան այն, որ մեկն իր կյանքը տա իր բարեկամների համար։ Այս զոհողության մեջ է մեր հավերժական ուժը։ Այո՛, այսօր Արցախի հողը թշնամու ձեռքում է, բայց նրա ոգին ապրում է։ Արցախը միայն աշխարհագրություն չէ, այլ հավատքի հայրենասիրության և արդարության նշան։ Եթե հիշում ենք մեր նահատակներին, եթե ապրում ենք նրանց կամքով, ապա Արցախը չի կարող մեռնել։ Սիրելիներ, մենք պարտավոր ենք մեր սրտում պահել մեր ազատության լույսը, որովհետև այն միայն մեզ չի տրված, այլ գալիք սերունդներին։ Այսօր մեր աղոթքը թող լինի նախ և առաջ մեր հերոս նահատակների հոգիների համար, նրանց ընտանիքների մխիթարության համար, վիրավորների հաշմանդամների առողջության համար, մեր գերիների ազատության համար և մեր ժողովրդի ամրության և շուտափույթ վերադարձի համար»,- ասաց Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու նախկին հոգևոր հովիվը։Ավելին19:4702.09.25 -
ՔաղաքականՀամապատասխան պայմանների դեպքում Արցախի հարցը կվերադարձնենք միջազգային օրակարգ․ Լեռնիկ Հովհաննիսյան. Alpha.NewsՎերջին շրջանում արված հարցումները ցույց են տալիս, որ մարդիկ Արցախի էջը փակված չեն համարում։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմակալ խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը։ «Համապատասխան պայմանների դեպքում մենք նորից Արցախի հարցը կվերադարձնենք միջազգային օրակարգ, բայց հիմա ամեն ինչ պետք է անել, որ դրա մասին չմոռացվի։ Այդ քայլերից մեկը այսօրվա հավաքն է։ Եվ այն, որ ՀՀ իշխանություններն ասել են այդ հարցը փակված է, դա դեռ չի նշանակում, որ վերջ, մարդիկ համակերպվել են»,- նշել է նա։Ավելին19:4102.09.25 -
ՀասարակականՊատերազմ է սկսվե՞լ, թե՞ ահաբեկչություն է եղել. ուժգին պայթյունից սարսափահար են ԵրևանումՔաղաքի սրտում՝ Ամիրյան փողոցում պայթել է «Տոյոտա» մակնիշի մի մեքենա: Մի քանի վայրկյանում մարդիկ հիշել են 88-ի երկրաշարժը, պատերազմ տեսածները՝ ռումբերի ձայները: Պայթյունի ալիքից կոտրվել են անգամ կանգառ մտած ավտոբուսի ապակիները:Ավելին19:3802.09.25 -
ՀայաստանՈւղիղ I Հանրահավաք՝ Ազատության հրապարակում. արցախյան պայքարը շարունակվում էՈւղիղ I Հանրահավաք՝ Ազատության հրապարակում. արցախյան պայքարը շարունակվում էԱվելին19:3502.09.25 -
ՄիջազգայինԳազայում հայտնել են իսրայելական հարվածներից և սովից նոր զոհերի մասինԲացի այդ, ըստ գերատեսչության, թերսնումից տառապում են ավելի քան 55 000 հղի և կրծքով կերակրող կանայք։Ավելին19:3002.09.25 -
ՀասարակականՇահումյան-Տափերական գյուղերի միջնամասում ավտոմեքենա է այրվելՍեպտեմբերի 2-ին, ժամը 13։49-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շահումյան-Տափերական գյուղերի միջնամասում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։04-ին, մարվել՝ 14։48-ին: Այրվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը` մասամբ:Ավելին19:1502.09.25 -
Արտաքին քաղաքականությունԱդրբեջանն ու Հայաստանը մեծ մասամբ հաղթահարել են խաղաղության ճանապարհին առկա խոչընդոտները և հասել են վերջնական փուլին․ Էրդողան«Ես հավատում եմ, որ Հարավային Կովկասը, Աստծո կամքով, կհասնի այն խաղաղությանը, որին ձգտում է։ Ես այդ հույսը տեսա պարոն Իլհամ Ալիևի մոտ՝ նրա հետ իմ երկկողմ հանդիպման ժամանակ։ Սպիտակ տանը ստորագրությունները, անկասկած, արագացրին Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը։ Ադրբեջանն ու Հայաստանը մեծ մասամբ հաղթահարել են խաղաղության ճանապարհին առկա խոչընդոտները և հասել են վերջնական փուլին։ Ես համապարփակ հանդիպում ունեցա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ապա՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Երկու հանդիպումների ժամանակ էլ տեսա, որ Ալիևն ու Փաշինյանը նույն կարծիքին էին։ Նրանք նույն ուղղությամբ են նայում»,- մասնավորապես նշել է Թուրքիայի նախագահը:Ավելին19:0602.09.25 -
ԻրավականԷկոպարեկը կաշառք է ստացել ապօրինի ծառահատումը չկանխելու համարՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության Իջևանի և Արծվաբերդի տեղամասի ավագ էկոպարեկի պաշտոնը զբաղեցրած անձը չի կատարել իր ծառայողական պարտականությունները, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին։ «Մասնավորապես՝ պարզվել է, որ ավագ էկոպարեկի պաշտոնը զբաղեցրած անձը, տեղեկացված լինելով «Հայանտառ» ՊՈԱԿ «Արծվաբերդ» անտառտնտեսության տարածքում ապօրինի ծառահատումներ իրականացնելու հանգամանքի մասին, չի կատարել իր ծառայողական պարտականությունները․ ապօրինի ծառահատումը կանխելու ուղղությամբ միջոցներ չի ձեռնարկել և առերևույթ հանցանքի մասին հաղորդում չի ներկայացրել։ Ավելին՝ ծառահատումներ իրականացնողին հորդորել է հատված ծառերի բները «սևացնելով» քողարկել ապօրինի ծառահատման փաստը, ինչի հետևանքով թաքցվել է ապօրինի ծառահատման առերևույթ հանցագործության դեպքը։ Բացի այդ, ավագ էկոպարեկը երկու անձանց օգտին ապօրինի անգործության համար, այն է՝ վերջիններիս կողմից «Արծվաբերդ» անտառտնտեսության տարածքում ապօրինի ծառահատումներ կատարելուն չխոչընդոտելու և դրանք կանխելուն ուղղված համապատասխան միջոցներ չձեռնարկելու դիմաց նրանցից կաշառք է ստացել»,- նշված է հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ: Էկոպարեկին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով և 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (3 դրվագ), իսկ նրան կաշառք տված երկու անձանց՝ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (3 դրվագ): Էկոպարեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ մյուս երկու մեղադրյալների նկատմամբ՝ տնային կալանքը: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան։ Ծանուցում. հանցագործության մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։Ավելին19:0002.09.25 -
ԻրավականԵրևանի պարեկները երիտասարդի մոտ ատրճանակ են հայտնաբերելՊարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները սեպտեմբերի 1-ին Տիգրան Մեծի պողոտայից սառը զենք կրելու և պահելու կասկածանքով ձերբակալել, իր կողմից վարած «Տոյոտա» մակնիշի մեքենայով հանդերձ Համայնքային ոստիկանության կենտրոնական բաժին են տեղափոխել Էջմիածնի բնակիչ 23-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ. ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Կազմված փաստաղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։Ավելին18:4502.09.25 -
ԻրավականՄիքայել Սրբազանի կալանքի ժամկետը երկարաձգվեցՀիշեցնենք` Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կալանավորել են հունիսի 28-ին, նրա կալանքը երկարացվել էր 10 օրով` մինչև սեպտեմբերի 6–ը, և քանի որ սեպտեմբերի 6–ը ոչ աշխատանքային օր է, որոշվել է խափանման միջոցի հարցը քննարկել այսօր։Ավելին18:4202.09.25 -
ԱրցախԱրցախը հավերժական արժեք է, հայկական արժեհամակարգի անբաժանելի մասը․ «Հայոց տուն»ԱՐՑԱԽԸ ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԱՐԺԵՔ է, ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆԲԱԺԱՆԵԼԻ ՄԱՍԸ «Հայոց տուն» Համահայկական նախաձեռնության ուղերձը՝ նվիրված Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրվան. «Սիրելի՛ հայրենակից, Հայրենիքն անսակարկելի արժեք է՝ լինես հայրենի հողում ծիլ տված, թե օտարության ծնունդ։ Հայրենիքն ուժ է, որ ստանում ենք որպես ժառանգություն և փոխանցում ենք սերունդներին։ Հայրենիքը մեր բնական կենսատարածքն է և անկախ նրան բաժին հասած փորձություններից՝ չի դադարել և չի դադարում մերը լինելուց։ Բոլորիս աչքի առաջ հազարամյակների պատմություն ունեցող հայկական Արցախը փորձ է արվում այսօր զատել մայր Հայաստանից։ Ֆիզիկական կորստին հաջորդում են հոգեբանական և մշակութային տարանջատման ջանքերը։ Մինչդեռ Արցախը համայն հայության համար հավերժական արժեք է։ Արցախի Հանրապետության հռչակումը ևս մեկ անգամ մեր ազգային հոգեկերտվածքի խորքերից դուրս բերեց հանուն համազգային արժեքների հաստատուն կանգնելու կամքը։ Դա ազատության ձգտման իրականություն դարձած երազ չէր միայն, այլ մի ողջ ժողովրդի պայքարի, համախմբման արդյունք։ Արցախի անկախության հռչակումը հայկականության ազգային-հոգևոր-գաղափարական հատվածների վերամիավորում էր: Արժեհամակարգն ավելին է, քան այսրոպեական, սուբյեկտիվ և անձնական մոտիվացիայով պայմանավորված գործողությունները։ Մեր ազգային բազմադարյա արժեհամակարգը դրանից սնվող սերունդներին տալիս է հնարավորություններ՝ արդարությունն անպայմանորեն վերականգնելու։ Պատմությունը ոչ միայն կրկնվելու, այլև պատմական անարդարությունները հաղթահարելու սովորույթ ունի: Պետք է հենվել անգնահատելի և ժամանակի փորձությունն անցած հոգևոր և ազգային ժառանգության վրա՝ մանր կամակատարությունները գերազանցելու և ի վերջո ազգային վերամիավորված արժեհամակարգը փառաբանելու, մեր ժառանգածը ապագա սերունդներին փոխանցելու համար։ Արցախի Հանրապետության հռչակման օրը շնորհավորելու առիթներ էլի ունենալու ենք»,-ասվում է ուղերձում։Ավելին18:3502.09.25