Լրահոս
2025-08-31
-
ՀասարակականԱրա լեռը բարձրացած արշավականները չեն կարողացել իջնել. օգնության են հասել փրկարարներըՕգոստոսի 30-ին, ժամը 20:36-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դեբեդ գյուղի անտառային հատվածում երկու հոգի մոլորվել են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Ավելին11:0631.08.25 -
ՔաղաքականՀայաստանն ու Չինաստանը հաստատում են ռազմավարական գործընկերություն. տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Սի Ծինփինի հանդիպումըԹիենծին քաղաքում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի հետ:Ավելին10:2931.08.25 -
ՔաղաքականՌոբերտ Քոչարյանն այսօր նշում է իր 71-ամյակըԱյս առնչությամբ երկրորդ նախագահի ֆեյսբուքյան էջում հրապարակվել են տվյալներ նրա նախագահության տարիների մասին։ Կից արվել է հետեւյալ գրառումը. «Ռոբերտ Քոչարյանի ձեռքբերումները ոչ միայն անցյալի պատմություն են, այլ նաև ուղեցույց՝ արժանապատիվ ապագայի համար։ Հայաստանը պետք է շարժվի առաջ՝ նորարարությամբ, անվտանգությամբ, ուժեղ տնտեսությամբ և վստահ հասարակությամբ»։Ավելին10:1631.08.25 -
ՀասարակականԼույս չի լինի. հասցեներՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին10:0031.08.25
2025-08-30
-
ԱշխարհՉինաստանում ներկայացվել է աշխարհում առաջին ունիվերսալ 6G չիպըՆոր մշակումը հնարավորություն ունի ապահովելու տվյալների փոխանցման արագություն, որը հազար անգամ գերազանցում է ներկայիս ցուցանիշները։Ավելին23:5830.08.25 -
Քաղաքական«Խաղաղության» համաձայնագրի մեջ գերիների, անհետ կորածների վերաբերյալ չկա որևէ կետ և պահանջ. Գառնիկ ԴանիելյանԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գործընկեր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հետ Հ. Պարոնյանի անվան թատրոնում մասնակցեցի անհետ կորածների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը: 44-օրյա պատերազմից անցել է 5 տարի: Մեր կողքին ապրող բազմաթիվ ծնողներ, քույրեր, եղբայրներ ամեն օրն անցկացնում են հրաշքի սպասումով: Մեր պարտքն է մշտապես լինել նրանց կողքին, մեր աղոթքներն ուղղել մեր հայրենակիցների վերադարձին: Ծնողներին արդարացիորեն վրդովեցրել է միջազգային իրավական հարթակներից հայցերի հրաժարման որոշումը: Շատերը հավատում էին, որ դրանք հնարավորություն կարող են ստեղծել իրենց հարազատների վերադարձի համար: Արձանագրենք նաև, որ «Խաղաղության» համաձայնագրի մեջ գերիների, անհետ կորածների վերաբերյալ չկա որևէ կետ և պահանջ: Շատ հաճախ բախվելով իշխանությունների անտարբերությանն ու անհետևողականությանը՝ անհետ կորածների հարազատներն իրենք են ստիպված լինում սեփական միջոցներով գտնելու որևէ տեղեկատվություն: Պատկան մարմինների հետ հանդիպումներն անցնում են հիասթափության մթնոլորտում: Ազգային ժողովում ևս քանիցս հանդիպում պահանջող ծնողներին չեն ընդունել իշխող կուսակցության անդամները, վարչակարգի պարագլուխը: Այսպիսի վերաբերմունքն անթույլատրելի է: ԱԺ «Հայաստան» խմբակցության գործընկերներիս հետ մեր հնարավորությունների սահմաններում կշարունակենք անել ամեն ինչ, որպեսզի անհետ կորածների հարազատներն իրենց երբևէ միայնակ չզգան: Այսօրվա հանդիպման ժամանակ ևս բարձրաձայնված հարցերի նկատմամբ լինելու ենք հետևողական: Շնորհակալ ենք ձեզ վստահության համար, սիրելի՛ ծնողներ»:Ավելին23:5030.08.25 -
ՔաղաքականԱՄՆ դեսպանատունը կրկին զգուշացնում էՆրանք, ովքեր խարդախություն են թույլ տալիս, ստիպում են որպեսզի վիզայի բոլոր դիմողների նկատմամբ առավել աչալուրջ ստուգումներ կատարվեն։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից: ԱՄՆ վիզաների համակարգը պաշտպանված է խիստ ստուգումների շնորհիվ, և մեր աշխատակիցները խարդախության ցանկացած դեպք առավելագույնս լուրջ են ընդունում։ Եթե տեղյակ եք վիզաների հետ կապված խարդախությունների մասին, ապա խնդրում ենք հաղորդում ներկայացնել։Ավելին23:4530.08.25 -
ՀասարակականՄանրամասներ՝ Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարիցՕգոստոսի 30-ին, ժամը 14:07-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գագարին գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի մոտ 60-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան շրջվել է ավտոճանապարհի երթևեկելի հատվածում․ ավտոմեքենայից դուրս հայտնաբերվել է վարորդի դին։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդի դին մոտեցրել շտապօգնությանը։Ավելին23:3030.08.25 -
ՄիջազգայինՌուսական բանակի զանգվածային հարձակումը. Զելենսկին Մոսկվային զսպող իրական քայլեր է խնդրումՄիացյալ Նահանագներն ամեն ինչ անում է, որ խաղաղության պայմանագրի կնքման դեպքում պահպանվի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: USA Today-ի հետ հարցազրույցում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Վաշինգֆտոնը ջանքեր է գործադրում, որ թույլ չտա Ռուսաստանին գրավել ամբողջ Ուկրաինան: Զելենսկին կարծում է՝ բանակցյունների քողի տակ Մոսկվան ժամանակ է շահում նոր, ավելի ուժգին հարձակումներ ձեռնարկելու համար:Ավելին23:1530.08.25 -
ՀասարակականԴիլիջանում բախվել են «Toyota Land Cruiser»-ն ու «Hyundai X35»-ը. վիրավորներից 4-ը երեխաներ ենԱյսօր՝ օգոստոսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 16:30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ Դիլիջանի թունելի հարևանությամբ՝ դեպի դիլիջան ընթացող հատվածում, ճակատ ճակատի բախվել են «Toyota Land Cruiser» և «Hyundai X35» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 10 հոգի, որոնցից 4-ը՝ անչափահասներ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, «Դիլիջան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկները: Վիրավորներից մի քանիսին հիվանդանոց են տեղափոխել քաղաքացիները՝ իրենց անձնական օգտագործման ավտոմեքենաներով: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և տեղում իրականացնում են հերթապահություն: Վթարի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունները:Ավելին23:0030.08.25 -
ՔաղաքականՈ՛չ էյֆորիա, ո՛չ հանգստություն. նոր տագնապներ է առաջացրել Հայաստան-ԱՄՆ հուշագրերի հրապարակումըՓաշինյանի կողմից գրեթե «հաղթական» որակված հայ-ամերիկյան հուշագրերի տեքստը նոր տագնապներ է առաջացրել վերլուծաբանների շրջանում: Հարցեր է առաջացնում ինքնին այն փաստը, որ հուշագրերը հրապարակվել են ստորագրումից երեք շաբաթ հետո: Փորձագետները չեն բացառում, որ հայ-ամերիկյան էներգետիկ համագործակցության հետևանքով փակվի մեր ատոմակայանը:Ավելին22:4530.08.25 -
ՄիջազգայինՌԴ ԶՈՒ ԳՇ պետը հայտարարել է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունները կշարունակվենԸստ Գերասիմովի՝ ռուսական զորքերը շարունակել են առաջ շարժվել Սումիի, Խարկովի և Դնեպրոպետրովսկի մարզերում։ Մարտից ի վեր վերահսկողության տակ է անցել ավելի քան 3,5 հազար քառ. կմ տարածք և 149 բնակավայր։Ավելին22:3030.08.25 -
Արտաքին քաղաքականությունՍեղմելով Պակիստանի արյունոտ ձեռքը. ի՞նչ է փնտրում Միրզոյանն ԻսլամաբադումՀարևան ու բարեկամ Իրանի հետ հարաբերություններում փոխադարձ չհասկացվածությունը խորացրած իշխանությունը տարօրինակ մտերմություն է սկսել Հայաստանը որպես պետություն չճանաչող, 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջան հատուկջոկատայիններ ու զենք ուղարկած Պակիստանի հետ: Նախօրեին են հեռախոսով զրուցել Հայաստանի ու Պակիստանի արտգործնախարարները: Պակիստանցի պաշտոնակցի հետ հեռախոսազրույցը Միրզոյանը անվանել է «կարևոր», Իշաք Դարը՝ «ջերմ»:Ավելին22:1530.08.25 -
ՄիջազգայինԹուրքիան արձագանքել է ՆԱՏՕ-ի կողմից Ռուսաստանի վրա հարձակմանըՊաշտպանության նախարարությունն ավելի վաղ բազմիցս պարզաբանել է, որ ռուս զինվորականները հարվածներ չեն հասցնում քաղաքացիական թիրախներին, հարվածները հասցվում են բացառապես ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներին, զինծառայողների և ռազմական ղեկավարության ներկայացուցիչների կուտակումների վայրերին:Ավելին22:0030.08.25 -
ՄիջազգայինՎարչապետ Մոդին ժամանել է Չինաստան՝ մասնակցելու ՇՀԿ գագաթնաժողովին և հանդիպելու Սի Ծինպինի հետԲացի այդ, Մոդին կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) ամենամյա գագաթնաժողովին։ Վերջինս առանձնահատուկ նշանակություն ունի՝ հաշվի առնելով սեպտեմբերի 27-ին ուժի մեջ մտած ԱՄՆ-ի կողմից Հնդկաստանի նկատմամբ սահմանված 50 տոկոս մաքսատուրքերի շուրջ աճող մտահոգությունները։Ավելին21:4530.08.25 -
ՀասարակականՍևանում գեղեցկության սրահ է այրվելՕգոստոսի 30-ին, ժամը 16:18-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի Շահումյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է գեղեցկության սրահ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է վագոն-տնակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։36-ին, մարվել՝ 17։10-ին։ Այրվել են երկաթե երեսպատումով վագոն-տնակի (մոտ 18 քմ) փայտե կառուցատարրերը։Ավելին21:3030.08.25 -
ԻրավականԽայտառակ սկանդալի հետքերով. լրտեսություն՝ Ադրբեջանի օգտին կամ ՀՀ ԱԱԾ և ԱԳՆ անգործությունԼրտեսներ են խլրտում ոչ թե ետնախորշերում, այլ քաղաքի ամենասպիտակ ու լուսավոր շենքում: Ինչու՞ է քննչական կոմիտեն գրեթե 2,5 ամիս թաքցրել հանրությունից լուրը, որ արտգործնախարարության ներկայացուցիչ է կալանավորվել՝ պետական դավաճանության մեղադրանքով:Ավելին21:1530.08.25 -
ՀասարակականԵրևանում բախվել են թիվ 41 երթուղին սպասարկող «MAN» ավտոբուսն ու «Toyota Alphard»-ը. կա վիրավորԱյսօր՝ օգոստոսի 30-ին, խոշոր ավոտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:50-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ «Ջրաշխարհ»-ի հարևանությամբ, բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշառված թիվ 41 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսն ու «Toyota Alphard» մակնիշի ավտոմեքենան:Ավելին21:0030.08.25 -
Հասարակական18-ամյա վարորդը «Opel Combo»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին․ կա վիրավորԱյսօր՝ օգոստոսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 13։10-ի սահմաններում Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 15 կմ հատվածում Վայոց ձորի մարզի բնակիչ 18-ամյա Նարեկ Կ․-ն իր վարած «Opel Combo» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին ու հաստաբուն ծառին։Ավելին20:4530.08.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Տագնապները խորանում են Վաշինգտոնից հետո. Թեհրանում ի՞նչ են ասել Հայաստանի ԱԽՔ-ինՀայլուր 20։30 Տագնապները խորանում են Վաշինգտոնից հետո. Թեհրանում ի՞նչ են ասել Հայաստանի ԱԽՔ-ինԱվելին20:3030.08.25