Լրահոս
2025-08-21
-
ՄիջազգայինԲենիամին Նեթանյահուն ժամանել է Գազայի հատված«Մենք որոշումների կայացման փուլում ենք։ Այսօր ես ժամանել եմ Գազայի հատված՝ հաստատելու Իսրայելի պաշտպանության ուժերի կողմից ինձ և պաշտպանության նախարարին ներկայացված ծրագրերը՝ Գազա քաղաքը գրավելու և ՀԱՄԱՍ-ին հաղթելու համար»,-ասել է Իսրայելի վարչապետն՝ ըստ իր գրասենյակի։Ավելին22:0721.08.25 -
ԻրավականՄիքայել Սրբազանի գործով դատարանը ապացույցների զննման փուլում էԱյսօր շարունակվել է Միքայել Սրբազանի դատավարությունը: Նրա փաստաբանները հայտարարել են, որ դատախազների արձանագրությունն անթույլատրելի է, որովհետև օրենքով սահմանված կարգի խախտմամբ է խուզարկվել արքեպիսկոպոս Աջապահյանի կեցավայրը:Ավելին22:0021.08.25 -
ՀասարակականԵրևանի շենքերից մեկի մուտքում հրդեհ է բռնկվելՕգոստոսի 21-ին՝ ժամը 19։33-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Էրեբունու փողոցի շենքերից մեկի մուտքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Բժշկական ապահովման հերթապահ խմբերը։Ավելին21:4521.08.25 -
Արտաքին քաղաքականությունԱդրբեջանը պետք է ցանկացած պահի պատրաստ լինի պատերազմի. Ալիև«Իհարկե, մեր զինված ուժերն ամեն րոպե, ամեն օր կանգնած են մեր պետության շահերի ու անվտանգության պահապանների կողքին։ Մենք դիտարկում ենք, տեսնում և տեսնելու ենք սպառնալիքների հնարավոր աղբյուրները»,-ասել է նա։Ավելին21:3821.08.25 -
Քաղաքական«Անկախության մասին» Հռչակագրի տարեդարձին ընդառաջ․ Գևորգ ԴանիելյանԽՍՀՄ փլուզումից հետո անկախության հռչակագիր ընդունել են բոլոր միութենական հանրապետությունները, ընդ որում, Հայաստանում այն ընդւնվել է նկատելի ուշացումով և լրջագույն վերապահումով։ Մասնավորապես, մենք ոչ թե անկախություն էինք հռչակել, ինչպես մյուս հանրապետությունները, այլ անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբ, ինչը պարզապես զուտ իրավական ասպեկտով պակաս խոցելի էր։ Այնուամենայնիվ, այդ փաստաթուղթը ոչ միայն դե ֆակտո դարձավ Երկրի անկախությունը ամրագրող ծննդական, այլև Հայաստանում «պատմական արդարության վերականգնման» իրավաքաղաքական հիմք։Ավելին21:3021.08.25 -
ՔաղաքականԳեղամ Մանուկյանն այցելել է ԱԱԾ մեկուսարան՝ տեսակցելու Միքայել ՍրբազանինԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանն այցելել է ԱԱԾ մեկուսարան՝ տեսակցելու Միքայել Սրբազանին․ «Այսօր առավոտյան ընկերոջս՝ Արգիշտի Գևորգյանի հետ այցելեցի ԱԱԾ մեկուսարան՝ Միքայել Սրբազանին տեսակցելու: Նրա հետ արդեն հանդիպում էր Աղվան Վարդանյանը: Սրբազանի օրհնությունն ստանալուց հետո աննման զրույց ունեցանք ամենատարբեր հարցերի շուրջ (իհարկե «ընկեր մայորի¦ գաղտնալսման ներքո): Գիտելիքի, տեղեկությունների մի ամբողջ պաշար հորդեց այդ մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում: Սրբազանը նույն լուսավոր անձն է, իր խստությամբ, իմաստնությամբ ու հումորով: Ի դեպ, դժգոհեց միայն, որ ԱԱԾ գրադարանում իտալերեն գրքեր չկան: Հարցրեցի՝ Սրբազան, ո՞ր կամեռում եք նստած: Պատասխանեց՝ 8-ը: Քանի որ խցերի համարակալումը վաղուց փոխվել էր, դիրքը ճշտելուց հետո, հիշեցի, որ նախկին 16-րդն է, որտեղ 1995 թվականի հունվարից գրեթե վեց ամիս մենակ եմ անցկացրել: Այն օրերին երբեք, մտքի ծայրով անգամ չէի կարող մտածել, թե այս աբսուրդին ականատես կլինեմ՝ սրբազանները ԱԱԾ խցում: Ուժ ու համբերություն մաղթեցինք և հրաժեշտ տվեցինք, քանի որ Սրբազանը պետք է պատրաստվեր ժամեր անց դատարան գնալուն»:Ավելին21:1921.08.25 -
ՔաղաքականԱյ ապուշ, կանգնի. լարված իրավիճակ՝ կառավարության մոտ արցախցիների ակցիայի ժամանակԱնհետ կորածների և գերիների հարազատները երկու ամիս է՝ չգիտեն, թե կառավարությունում ով է զբաղվում գերիներին վերադարձնելու, անհետ կորածներին գտնելու գործով: Հեղաշրջումից հետո ԱԱԾ-ի ամենաերկարակյաց տնօրենը՝ Արմեն Աբազյանն էր նախկինում զբաղվում այդ հարցով: Նրան հետ բերելու, իրենց հարցերին պատասխաններ տա լու պահանջով են այսօր գործադիրի բակում բողոքի ակցիա արել անհետ կորածների և գերիների հարազատները:Ավելին21:1521.08.25 -
ՀասարակականԲախվել են «Opel»-ն ու «Լադա Կալինա»-ն․ վերջինը բախվել է բետոնե պատնեշին և ցուցանակին․ կան վիրավորներԱյսօր՝ օգոստոսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Երևան-Գյումրի Մ1 ավտոճանապարհի 48 կմ հատվածում բախվել են «Լադա Կալինա» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Լադա Կալինա»-ն այնուհետև բախվել է բետոնե պատնեշին և ցուցանակին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած «Թալին» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունները։Ավելին21:0021.08.25 -
ՀասարակականՔանաքեռ-Զեյթունի թաղապետին պատկանող տարածքում շինարարություն է իրականացվել շինթույլտվության տրամադրումից առաջ․ «Հետք»Պարույր Սևակի 42 հասցեում գտնվող հողամասը, դրա վրա առկա շինությունները՝ բնակելի տունը, առևտրի սրահը և ավտոտնակը, պատկանում են Արտակ Հովակիմյանին և նրա կնոջը՝ Էվելինա Սեդրակյանին։ Արտակ Հովակիմյանը Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարն է։Ավելին20:4521.08.25 -
ՀայլուրՀայլուր 20:30 Պուտինը հրու՞մ է Թրամփի մեկնած ձեռքը. ռազմաճակատի ամենաթեժ գիշերն է եղելՀայլուր 20:30 Պուտինը հրու՞մ է Թրամփի մեկնած ձեռքը. ռազմաճակատի ամենաթեժ գիշերն է եղելԱվելին20:3021.08.25 -
Հասարակական«Տուգանող սարք» ավտոբուսներում. Երևանի քաղաքապետարանի աշխատողները տուգանում են ուղետոմս չվճարողներինՏրանսպորտային կոլապսը Երևանում շարունակվում է: Երկու օր է՝ Երևանի քաղաքապետարանը հատուկ սարքերով հսկիչներ է ուղարկում ավտոբուսներ՝ ստուգելու՝ արդյոք բոլոր ուղևորներն են վճարում տեղափոխման համար:Ավելին20:1521.08.25 -
ՀասարակականՍևան-Երևան ավտոճանապարհին «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջվել․ կա վիրшվորԱյսօր՝ օգոստոսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 07։40-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 68 կմ հատվածում «Nissan» մակնիշի ավտոմեքենան, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջվել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով ուղևոր, 36-ամյա Ալինա Բ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։ Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը և տեղում իրականացրել հերթապահություն։ Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը։Ավելին20:0021.08.25 -
Արտաքին քաղաքականությունԻրանը ցանկանում է խաղաղ համակեցություն բոլոր ազգերի հետ․ Մասուդ ՓեզեշքիանՓեզեշքիանը Իրանի ներսում միասնությունն ու համախմբվածությունը գնահատել է որպես նշանակալի նվաճում՝ պնդելով, որ այս համերաշխությունը շարունակում է ծաղկել՝ չնայած արտաքին ճնշումներին։Ավելին19:4521.08.25 -
ՔաղաքականՀայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման շուրջՕգոստոսի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի ԱԳ նախարար Կոնստանտինոս Կոմբոսի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային հարցերի: Նախարար Միրզոյանը շնորհակալություն հայտնելով Կիպրոսի կողմից արտահայտված աջակցող դիրքորոշման համար՝ ներկայացրել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռք բերված հիմնական պայմանավորվածությունները։ Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման շուրջ՝ հաշվի առնելով մյուս տարվա առաջին կեսին ԵՄ խորհրդում Կիպրոսի նախագահությունը: Արարատ Միրզոյանն ու Կոնստատինոս Կոմբոսն անդրադարձ են կատարել նաև երկկողմ օրակարգին:Ավելին19:4021.08.25 -
ՔաղաքականԱդրբեջանցիները պատրաստվում են գալ Հայաստան մեքենաներով, ոչ թե տանկերով. ո՞ւմ է խաբում ՓաշինյանըՀանրային հեռուտաընկերության եթերում է հայտնվել Ադրբեջանում ընդդիմադիր համարվող մի կոնֆլիկտաբան ու հայտարարել, թե իբր Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպումից հետո դադարել է գործել, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» կազմակերպությունը: Սա այն դեպքում, որ անձամբ այդ կազմակերպության ղեկավարն է հերքել լուծարման տեղեկությունները:Ավելին19:3021.08.25 -
ՀասարակականԵրիտասարդը ԱԺ ամառային դպրոցից հեռացվել է ֆեյսբուքյան գրառման համար«Երկու օր առաջ գրառում էի կատարել, որտեղ արձանագրել էի այն մասին, որ ԱԺ ամառային դպրոցի շրջանակներում իշխանական ներկայացուցիչը, ունենալով հստակ թեմա և տեղյակ լինելով ծրագրի նպատակների մասին, շեղվել է և զբաղվել կուսակցական քարոզչությամբ։Ավելին19:1521.08.25 -
ԻրավականՇուրջ 17 մլն դրամի հափշտակության մեջ մեղադրվող փոստային բաժանմունքի ղեկավարի վերաբերյալ քրվարույթն ուղարկվել է դատարանՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Հայփոստ» ՓԲ ընկերության մարզային ցանցի փոստային բաժանմունքներից մեկի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, մարզային փոստային բաժանմունքների ցանցի աշխատակցի օժանդակությամբ կատարել է առանձնապես խոշոր չափերով հափշտակություն: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ նշված փոստային բաժանմունքի ղեկավարը, օգտագործելով ծառայողական լիազորությունները, «ՀայՓոստ» ՓԲ ընկերությանը պատկանող և իրեն վստահված գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ, հիշյալ ՓԲԸ-ի կողմից իր անվամբ բացված օգտահաշվին փոխանցված գումարներից դրամական փոխանցումների գործառնական համակարգերով 2025 թվականի ապրիլի 1-ից մայիսի 22-ն ընկած ժամանակահատվածում 16,5 մլն ՀՀ դրամի փոխանցումներ է կատարել ինչպես իր, այնպես էլ իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող մարզային փոստային բաժանմունքների ցանցի աշխատակցի և նրա ամուսնու հաշիվներին: Բացի այդ, պարզվել է, որ փոստային բաժանմունքի ղեկավարը նույն ժամանակահատվածում դրամարկղից կանխիկ եղանակով վերցրել է նաև 8․660 ՌԴ ռուբլի, ինչպես նաև հափշտակել իրեն վստահված ընդհանուր 110․670 ՀՀ դրամի կոմերցիոն ապրանքներ և պայմանական արժեքներ (նամականիշներ)։ Հափշտակված գումարը նշված փոստային բաժանմունքի ղեկավարը օգտագործել է անձնական կարիքների, այդ թվում՝ ՀՀ-ում գործող բուքմեյքերական կազմակերպություններում խաղադրույքներ կատարելու համար՝ այդ կերպ «Հայփոստ» ՓԲ ընկերությանը պատճառելով ընդհանուր շուրջ 17 մլն ՀՀ դրամի չափով գույքային վնաս: Առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար փոստային բաժանմունքի ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, իսկ նրան օժանդակած աշխատակցին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Պատճառված շուրջ 17 մլն ՀՀ դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է նախաքննության ընթացքում: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:Ավելին19:0021.08.25 -
ՀասարակականԱջափնյակում գարշահոտություն ու հակասանիտարական վիճակ է. բնակիչներն ահազանգում ենԵրևանի Աջափնյակ վարչական շրջանում կան տարածքներ, որտեղ տիրում է գարշահոտություն ու հակասանիտարական վիճակ և պատճառը որոշ քաղաքացիների ոչ սրտացավ մոտեցումն է: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Քաղաքացիները խնդրում են, որպեսզի Երևանի քաղաքապետարանի և Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը աղբավայրի վերածած «Կարմիր խաչ» տանող ճանապարհը, որը ընդհանրապես կապ չունի «Կարմիր խաչ»-ի հետ, տեղադրեն տեսախցիկներ, որպեսզի մարդիկ իմանան, որ տեսանկարահանվում է տարածքը ու իրենց կենցաղային ու շինարարական աղբը չբերեն, չթափեն այդ հատվածում: Մի քանի քաղաքացի, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Սանմաքրումը գալիս, աղբամաններից աղբը տանում է, իսկ դրսի թափված աղբը օրերով, անգամ ամիսներով մնում է: Մի 2 անգամ «Կարմիր խաչ»-ն է իր միջոցներով տարածում շաբաթօրյակ կատարել ու իդեալական մաքրել էր, բայց օրեր անց նորից տարածքը լցվում է աղբով: Չգիտենք՝ էլ որ կառույցին դիմենք, որ էստեղ տեսախցիկներ դնեն, որ էդ աղբ բերող, թափողները մի քիչ զգուշանան, որ իմանան տարածքը տեսանկարահանվում է, չեն համարձակվի իրենց տան կենցաղային ու շինարարական աղբը բերեն, թափեն էստեղ: Աջափնյակի թաղապետարան էլ ենք մի քանի անգամ ահազանգել, բայց այնտեղից պատասխանում են, թե դա Երևանի քաղաքապետարանի գործն է: Ստացվում է՝ վարչական շրջանի ղեկավարին չի հետարքրքում, որ իր ղեկավարած վարչական շրջանում հակասանիտարական վիճակ է տիրում: Գոնե հիմա մի բան անեն, տարածքից հեռացնեն էս ամբողջ աղբը, ինչի արդյունքում կվերանա գարշահոտը ու թող պարտադիր տեսախցիկներ տեղադրեն»:Ավելին18:4521.08.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Ալիևի հրճվանքը մերկացնում է Փաշինյանի բերած «խաղաղության» էությունըՀայլուր 18։30 Ալիևի հրճվանքը մերկացնում է Փաշինյանի բերած «խաղաղության» էությունըԱվելին18:3021.08.25 -
Հասարակական«Հայոց տուն» համահայկական նախաձեռնության ուղերձը՝ Կաթողիկոսի ծննդյան տարեդարձի կապակցությամբ«Հայոց տուն» համահայկական նախաձեռնությունը պատիվ ունի սրտանց շնորհավորելու Ձերդ Սրբության ծննդյան տարեդարձը՝ մաղթելով քաջառողջ կյանքի երկար ու անվրդով տարիներ:Ավելին18:1521.08.25