Լրահոս

2026-05-16
  • Img default alt hy
    Միջազգային
    Եվրամիությունը կարող է գլխավորել Էմանուել Մակրոնը․ Սլովակիայի վարչապետ
    «Մեզ ուժեղ առաջնորդներ են պետք։ Եթե ինձ հարցնեիք, թե ով կարող է դա լինել այս պահին, ապա ես կասեի, որ միակը, ում այսօր Եվրոպական միությունում համարում եմ ընդունակ ստանձնել այդ դերը (առաջնորդի – խմբ.), Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն է»,- ասել է Ֆիցոն ուսանողների հետ հանդիպման ժամանակ, որի տեսագրությունը շաբաթ օրը հրապարակվել է Facebook սոցիալական ցանցի նրա պաշտոնական էջում։ Ֆիցոն հիշեցրել է, որ Մակրոնի լիազորությունները Ֆրանսիայի նախագահի պաշտոնում լրանում են 2027 թվականին։ «Եվրոպային նման մարդիկ են պետք»,- եզրափակել է Ֆիցոն։
    21:20
    16.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Ուժեղ Հայաստան»-ի նոր նախագիծը՝ ուղղված բազմազավակ ընտանիքների աջակցությանը
    Մենք ստեղծելու ենք «Ազգային վերածնունդ» հիմնադրամը, որի նպատակը մեր երկրի աղետալի ժողովրդագրական վիճակը կասեցնելն ու բազմազավակ ընտանիքները խրախուսելն է լինելու։
    21:15
    16.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին
    Օրենսդիրը նշել է, որ ներկայացվող համակարգից օգուտ կքաղեն միայն առևտրային նավերը և Իրանի հետ համագործակցող կողմերը։ Նա հավելել է, որ տուրքերի հավաքագրումն ուղղվելու է համակարգի շրջանակում մասնագիտացված ծառայությունների մատուցմանը։
    21:00
    16.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այս անգամ փոփոխությունները կենսական անհրաժեշտություն են պետության ապագայի համար. Սուրեն Սուրենյանց
    «2018 թվականի իրադարձությունները դրա ամենախոսուն ապացույցն են։ Այն ժամանակ հարյուր հազարավոր մարդիկ փողոց դուրս եկան՝ հավատալով արդարության, համերաշխության, արժանապատիվ կյանքի և անվտանգ ապագայի գաղափարին։ Սակայն տարիների ընթացքում ակնհայտ դարձավ, որ միայն իշխանության փոփոխությունը դեռ չի նշանակում պետական մտածողության, կառավարման մշակույթի և հասարակության նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն։
    20:45
    16.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20։30 Վատ տրամադրություն և լավ կյանքի խոստումներ. վճռական փուլ է մտնում քարոզարշավը
    Հայլուր 20։30 Վատ տրամադրություն և լավ կյանքի խոստումներ. վճռական փուլ է մտնում քարոզարշավը
    20:30
    16.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Օտարերկրյա ահաբեկիչները կարող էին ֆինանսավորվել ԱՄՆ բյուջեի հաշվին․ Վենս
    Օտարերկրյա ահաբեկչական խմբավորումները ԱՄՆ-ում իրականացված խարդախությունների արդյունքում կարող էին ստանալ ամերիկյան բյուջետային միջոցներ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Մենք, անշուշտ, արձանագրել ենք, որ մի շարք այլ երկրների իշխանություններ և օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություններ պոտենցիալ կերպով հարստացել են այդ ռեսուրսների հաշվին», - նշել է նա «Fox News» հեռուստաալիքի լրագրողներին տված հարցազրույցում՝ խոսելով դաշնային ծրագրերի շրջանակներում հատկացվող միջոցների ոչ նպատակային օգտագործման բացահայտված դեպքերի մասին։ Վենսը չի հստակեցրել, թե հատկապես որ խմբավորումների կամ ծրագրերի մասին է խոսքը։ Ինչպես նա նշել է, մասնավորապես եղել են օրինակներ, երբ ԱՄՆ-ում անօրինական ներգաղթյալները խարդախությամբ ֆինանսական օգնություն են ստացել իշխանություններից և այդ միջոցներն ուղղել լատինամերիկյան երկրներում գործող թմրակարտելներին։ ԱՄՆ վարչակազմն այդ կարտելներից շատերին համարում է ահաբեկչական խմբավորումներ։ «Սա անհավանական է. դուք հարկեր եք վճարում, և այդ միջոցները հասնում են ահաբեկիչներին այն ժամանակ, երբ ձեր երկիրը փորձում է խանգարել այդ նույն ահաբեկիչներին սպանել այլ ամերիկացիների։ Սա շոկային է, բայց հենց դա է տեղի ունենում, երբ դաշնային կառավարությունը աչք է փակում այդ ամենի վրա», - հավելել է Վենսը։ Ապրիլի սկզբին ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Վենսը պատասխանատու է լինելու ԱՄՆ-ում խարդախության դեմ պայքարի համար։
    20:24
    16.05.26
    Ավելին
  • Քաղաքական
    Կոտրած տաշտա՞կ, թե՞ բարգավաճ երկիր. Գագիկ Ծառուկյանն ընտրություն է առաջարկում Արագածոտնի բնակիչներին
    «Բարգավաճ Հայաստանն» այսօր Արագածոտնի մարզում է եղել: Մարզի բնակիչները ԲՀԿ նախագահին բողոքել են գյուղատնտեսության սոսկալի վիճակից, վարկային ծանր բեռից: Գագիկ Ծառուկյանը ճոխ խոստումներ է տվել՝ ազատել մարդկանց մինչև 3 միլիոն դրամ գյուղացիական վարկերից:
    20:15
    16.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ընթացիկ տասնամյակը վերածվում է աղետների դարաշրջանի․ Հնդկաստանի վարչապետ
    «Այսօր մարդկությունը բախվում է բազմաթիվ լուրջ խնդիրների։ Աշխարհը գործ ունի նոր մարտահրավերների հետ։ Նախ կորոնավիրուսի համավարակն էր, այնուհետև սկսեցին բռնկվել պատերազմներ, իսկ հիմա՝ էներգետիկ ճգնաժամը։ Այս տասնամյակն աշխարհի համար վերածվում է աղետների տասնամյակի»,- ասել է վարչապետը։ Մոդին նախազգուշացրել է, որ այս խնդիրներն արագ չլուծելու անկարողությունը կարող է ի չիք դարձնել գլոբալ զարգացման ձեռքբերումները։ «Եթե այս իրավիճակն արագ չփոխվի, վերջին տասնամյակների նվաճումները կչեղարկվեն, և աշխարհի բնակչության հսկայական մասը կսուզվի աղքատության մեջ»,- նշել է նա։ Ընդգծելով տնտեսական դիմակայունության ամրապնդմանն ուղղված համաշխարհային ջանքերը՝ Մոդին հայտարարել է, որ Հնդկաստանն ու Նիդերլանդները համատեղ կենտրոնացած են մատակարարման հուսալի շղթաների ստեղծման վրա։ «Նման ժամանակներում աշխարհը խոսում է կայուն մատակարարման շղթայի մասին, և դրա համար Հնդկաստանն ու Նիդերլանդները ջանքեր են գործադրում ապագային պատրաստ՝ հուսալի և թափանցիկ մատակարարման շղթա ստեղծելու ուղղությամբ»,- ասել է նա։ Հնդկաստանի կառավարության ղեկավարը մայիսի 15-ին մեկնել է հինգ երկրներից բաղկացած շրջագայության։ Նա արդեն այցելել է Միացյալ Արաբական Էմիրություններ։ Նիդերլանդներից հետո նա կուղևորվի Շվեդիա, Նորվեգիա և Իտալիա։
    20:00
    16.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ուժեղ պետության գրավականը անվճար բարձրագույն կրթությունն է. Սամվել Կարապետյանի ուղերձը
    «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը ուղերձ է հղել Երևանի Պետական համալսարանի կազմավորման 107-ամյակի կապակցությամբ։ «Սիրելի դասախոսներ, ուսանողներ և շրջանավարտներ, Շնորհավորում եմ ձեզ Մայր բուհի՝ Երևանի պետական համալսարանի կազմավորման 107-ամյակի կապակցությամբ։ Հայ ժողովրդի համար դժվարին ժամանակներում հիմնադրված ԵՊՀ-ն մշտապես եղել է ոչ միայն հայկական կրթության առաջամարտիկը, այլև հանդիսացել մեր ազգային վերածննդի խորհրդանիշը, հայ գիտության, մշակույթի և ազգային արժանապատվության հիմնասյունը։ Իր ողջ պատմության ընթացքում Մայր բուհը եղել է ոչ միայն գիտելիքի, այլև ապագայի կերտման վայր. այստեղ կրթություն ստացած սերունդներն են կառուցել մեր պետականությունը, պաշտպանել մեր երկրի սահմանները, զարգացրել գիտությունը, պահպանել և հարստացրել մեր մշակույթն ու արվեստը։ Ուժեղ Հայաստան կառուցելու ճանապարհին Մայր բուհն ունենալու է առանցքային, ռազմավարական դերակատարում։ Ուժեղ պետություն ունենալու գրավականներից մեկը որակյալ և բոլոր քաղաքացիներին հասանելի՝ գործնականում անվճար բարձագույն կրթության ապահովման հասանելիությունն է, ինչին մենք առաջիկայում հասնելու ենք։ Կրկին շնորհավորելով այս նշանավոր օրվա առթիվ՝ ԵՊՀ ողջ պրոֆեսորադասախոսական կազմին մաղթում եմ անսպառ ուժ և նորանոր գիտական նվաճումներ, իսկ ուսանողներին՝ անկոտրում կամք և բարձր պատասխանատվություն մեր պետության վաղվա օրվա հանդեպ։ Բարի երթ և նորանոր հաջողություններ»,-ասված է ուղերձում։
    19:49
    16.05.26
    Ավելին
  • Քաղաքական
    Աղետաբեր իշխանությանը հեռացնելու պարզ մեխանիզմ է առաջարկում Քոչարյանը. «Հայաստանը»՝ Արարատում
    «Ժողովուրդը, որը չի հարգում իր հերոսներին, հերոսներ չի ունենում»,- այսպես է արձագանքել «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը գործող իշխանության ներկայացուցիչների այն մեղադրանքներին, թե ընդդիմությունը չափազանցնում է 44-օրյա պատերազմի զոհերի թիվը։ Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահը մի պարզ հարց է տվել. «Երբ այդ երիտասարդներին զորակոչել եք, ցուցակներ ունեցե՞լ եք, թե՞ ոչ, մարդիկ անուն-ազգանուն ունեցե՞լ են, թե՞ ոչ: Հիմա ասում ենք՝ հրապարակեք, հարգեք այդ մարդկանց հերոսությունը, տպագրեք, մի հուշամատյան սարքեք: Եթե մենք սխալվում ենք, ներողություն կխնդրենք»:
    19:45
    16.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ծաղկաձորի ճանապարհին «Audi A3»-ը տապալել է երկաթե էլեկտրասյունը և մի քանի պտույտ շրջվել. կան վիրավորներ
    Այսօր՝ մայիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14:50-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի դեպի Ծաղկաձոր տանող կամրջի սկզբնամասում «Audi A3» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել երկաթե էլեկտրասյունը, ապա բախվել քարերին և 2 պտույտ շրջվելով՝ հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։
    19:30
    16.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Երկու օր առաջ ասացի «համբալ», ասացին՝ Ձեզ վրա գործ կհարուցեն պետական գաղտնիք հրապարակելու համար. Քոչարյան
    Քաղաքացիների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
    19:15
    16.05.26
    Ավելին
  • Քաղաքական
    Մուրճի, բռնելու դարաշրջանը պետք է փոխվի բահի, գործի դարաշրջանի. «Ուժեղ Հայաստանը»՝ Գեղարքունիքում
    Ենթակառուցվածքների զարգացում, աղքատության նվազեցում, ժողովրդագրական աճ. սրանք «Ուժեղ Հայաստանի» նախընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանի կարծիքով՝ լուծելի խնդիրներ են, եթե Գեղարքունիքի բնակիչները հունիսի 7-ին «ճիշտ ընտրություն» կատարեն և մերժեն գործող իշխանությանը։
    19:04
    16.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ինչ տարբերություն Ալիևի և Փաշինյանի միջև, Ալիևն էլ է հարձակվում մեր եկեղեցու վրա. Աննա Գրիգորյան
    Արարատի մարզում քարոզարշավի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Աննա Գրիգորյանը։
    18:53
    16.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկո՛լ, քո սերը մեր ազգին սպանում է, դու հո մանյակ չե՞ս. Քրիստինե Վարդանյան
    Արարատի մարզում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Քրիստինե Վարդանյանը։
    18:47
    16.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մենք դիմում ենք Ռոբերտ Քոչարյանին ու ասում՝ ավագ եղբայր, մենք քո օգնության կարիքն ունենք. Բորիս Մուրազի
    Հավաքի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Բորիս Մուրազին։
    18:41
    16.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ես հավատում եմ մեր ժողովրդի ուժին ու միասնությանը. Զեմֆիրա Միրզոևա
    «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ժամանակ հայտարարեց Զեմֆիրա Միրզոևան։
    18:36
    16.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18։30 Ալիևը քիթը խոթում է հայաստանյան ընտրարշավի մեջ. Բաքվի հաշվարկը բացահայտվում է
    Հայլուր 18։30 Ալիևը քիթը խոթում է հայաստանյան ընտրարշավի մեջ. Բաքվի հաշվարկը բացահայտվում է
    18:30
    16.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Չի կարող 5000-ամյա ժողովրդի ճակատագիրը տնօրինել մի խեղկատակ, մի տգետ, մի անինքնասեր, էս վիճակը մեզ չի սազում, ամոթ է. Սաղաթելյան
    Քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյանը։
    18:25
    16.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Շղթայական ավտովթար՝ Երևանում․ կա վիրավոր
    Այսօր՝ մայիսի 16-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։40-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում բախվել են «Audi» մակնիշի, «Toyota Corolla» մակնիշի, «Chevrolet Volt» մակնիշի, «Hyundai» մակնիշի, «BYD» մակնիշի և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները և «ՄԱԶ» մակնիշի վերամբարձ կռունկը։
    18:15
    16.05.26
    Ավելին