Լրահոս
2025-08-18
-
ՄիջազգայինԼավ զրույց ունեցանք Թրամփի հետ․ Զելենսկին համաձայնել է եռակողմ բանակցություններինՈւկրաինայի նախագահը նշել է, որ եռակողմ հանդիպման ժամանակ նախատեսվում է քննարկել տարածքային հարցեր։Ավելին23:2618.08.25 -
ՔաղաքականՄենք կարող ենք հաղթել, բայց այդ ճանապարհին դու տեղ չունես. Արա ՊողոսյանՔաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե երկիրը իրական էլիտաներ ունենար, այս քարտեզը կդրվեր սրա առաջ ու պարզ հարց կտրվեր. «Ստացել ես այսքան, հիմա թողել ես այսքանը, փասա փուսեդ հավաքիր ու …»: Բայց որակյալ էլիտաների մասին հիմա խոսելը ճոխություն է, հետևաբար նման հարց տվողն էլ չկա։ Սրան մեր պատասխանը պետք է լինի այն, որ մենք կարող ենք հաղթել, մենք կարող ենք իրական խաղաղություն ունենալ, բայց էդ ճանապարհին դու տեղ չունես…»:Ավելին23:1518.08.25 -
ՔաղաքականՂարաբաղի հարցը փակելով` խաղաղություն ձեռք չենք բերելու, ավելին, վտանգելու ենք Հայաստանի Հանրապետությունը. Սաղաթելյան«Օսլոյի համաձայնագրերը ստորագրվեցին 1993-ին և 1995-ին՝ Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու ակնկալիքով։ Դրանք ընդունվեցին մեծ հանդիսավորությամբ, միջազգային հանրության ծափահարությունների ներքո․ բոլորն իրենց համոզում էին, որ ձևավորվում է խաղաղության նոր դարաշրջան։ Բայց ի՞նչ տվեց դա մերձավորարևելյան հակամարտությանը։ Ոչինչ։ Երբ ձևը գերակայեց բովանդակությանը, գործընթացը վերածվեց կեղծ հույսի, որը չբերեց ո՛չ խաղաղություն, ո՛չ կայունություն։ Եվ այսօր մենք ականատես ենք նոր ցեղասպանության Գազայում։Ավելին23:0018.08.25 -
ՀասարակականՎանաշեն-Վեդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար՝ հրդեհի բռնկմամբՕգոստոսի 18-ին, ժամը 19։29-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաշեն-Վեդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ոսկետափ-Վեդի ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական սյանը և բռնկվել․ տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։52-ին, մարվել՝ 20։55-ին: Այրվել է ավտոմեքենան։Ավելին22:4518.08.25 -
ՄիջազգայինԱյսօր կամ համաձայնագիր կլինի, կամ՝ ոչ․ ԱՄՆ նախագահԹրամփը խոստացել է Ուկրաինային շատ լավ պաշտպանություն տրամադրել խաղաղ կարգավորման շրջանակում։ ️Ավելին22:3818.08.25 -
ՄիջազգայինՈւկրաինան կարող է շարունակել գազի ներմուծումն Ադրբեջանից«Մենք այժմ բանակցություններ ենք վարում։ Ադրբեջանը հետաքրքրված է դրանով։ Եթե պայմանագիր կնքվի, մենք կշարունակենք ադրբեջանական գազի ներմուծումը»,- հայտնել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Սվետլանա Գրինչուկը՝ նշելով նաև այն ռիսկերը, որոնք կապված են Ուկրաինայում շարունակվող պատերազմի և Ռուսաստանի Դաշնության կողմից գազային ենթակառուցվածքների վրա հարձակումների ակտիվացման հետ։Ավելին22:3018.08.25 -
ՀասարակականՇուխուր մի արեք. կովերը տանջամահ են լինում Շիրակի մարզումՄեծ թվով խոշոր եղջերավոր անասուններ են վարակվել Շիրակի մարզի Ազատան գյուղում: Դաբաղից նաև խոճկորի անկման դեպք է եղել: Վարակն արագ տարածվում է՝ չնայած գյուղացիներն իրենց անասունը փակ տարածքներում են պահում:Ավելին22:1518.08.25 -
Հասարակական«Volkswagen»-ում առաջացած կրակի տարածումը կանխվել է հրշեջների օպերատիվ աշխատանքի շնորհիվԱյսօր՝ օգոստոսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ ավտոմեքենա է այրվում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Օպերատիվորեն ժամանել են Գյումրու հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարարները նախ կանխել են Շիրակի մարզի բնակիչ 69-ամյա Վարդան Պ․-ի վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի սրահում առաջացած կրակի տարածումը, ապա մարել այն։ Հրդեհի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։Ավելին22:0018.08.25 -
ՀայաստանՄեզ չեն կարող վախեցնել․ Սամվել Կարապետյանի որդիԳործարար Սամվել Կարապետյանը այօրս նշում է իր ծննդյան 60-ամյակը։Ավելին21:5018.08.25 -
ՔաղաքականՀակամարդկային սկանդալի կենտրոնում է հայտնել տխրահռչակ ԱՆԻՖ-ի նախկին տնօրենըԱՆԻՖ-ի` փողերի լվացման սկանդալով հայտնի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանը միջազգային սկանդալի կենտրոնում է հայտնվել: Նա կասկածվում է պաղեստինցիների դեմ իրագործած հանցագործությունների համար: Մեծ Բրիտանիայում գործող Մարդու իրավունքների արաբական կազմակերպությունը բողոք է ներկայացրել Հայաստանի գլխավոր դատախազին՝ ընդդեմ Հայաստանի քաղաքացի Դավիթ Փափազյանի:Ավելին21:4518.08.25 -
ՔաղաքականՔննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը և տարածաշրջանային զարգացումներըՈղջունելով հյուրին՝ Մհեր Գրիգորյանն այս հանդիպումը լավ առիթ է համարել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ մտքեր փոխանակելու առումով և բարձր գնահատել Իրանի նախագահի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հայաստան, հայտնում են Կառավարությունից։Ավելին21:3518.08.25 -
ՀասարակականԵրեխաների ժպիտի համար ամեն ինչ արել են «Տաշիր Արենայում». Երևանի կրկեսի նոր գույներըՀարյուրավոր երեխաներ Հայաստանից ու Արցախից այսօր «Տաշիր Արենա» էին հրավիրվել՝ սիրելի հեքիաթային հերոսների ներկայությունը վայելելու, նոր ու գունեղ հիշողություններ հավաքելու համար: Ազգային բարերարի ընտանիքը որոշել է նրա ծննդյան օրը նշել ավանդույթի ուժով՝ բարի գործով:Ավելին21:3018.08.25 -
ՄիջազգայինԶելենսկին ժամանել է Սպիտակ տունՆրան դիմավորել է ԱՄՆ նախագահ Դանալդ Թրամփը։Ավելին21:2018.08.25 -
ԱշխարհՊորտուգալիայում աճում է հրդեհների զոհերի թիվըՊորտուգալիայի կառավարությունը արտակարգ դրությունը երկարաձգել է ևս երկու օրով։ Երկրում մոլեգնում են հինգ խոշոր անտառային հրդեհներ և տասնյակ ավելի փոքր հրդեհներ։ Նոր բռնկումների ռիսկը համարվում է բարձր։Ավելին21:1518.08.25 -
Հասարակականէլիտար շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիում կայանված «Mercedes»-ում հայտնաբերվել է տղամարդու դի, ձեռքին էլ ատրճшնակԱյսօր՝ օգոստոսի 18-ին, առեղծվածային կրակոց և մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Դեմիրճյան 1 հասցեում գտնվող էլիտար շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիում, «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում դի կա։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում՝ վարորդի նստատեղին հայտնաբերվել է տղամարդու դի՝ հունքի շրջանում հրազենային վնասվածքով։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նրա ձեռքում հայտնաբերվել է նաև ատրճանակ, իսկ ավտոմեքենայից դուրս համայնքային ոստիկանները հայտնաբերել են կրակված գնդակ։ Ավտոմեքենայի առջևի դռան ապակին վարորդի կողմից նույնպես վնասված է կրակոցի հետևանքով։ Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների տղամարդը ավտոմեքենայի մեջ ատրճանակով ինքնասպան է եղել։Ավելին21:0018.08.25 -
ՔաղաքականԴուք հեղափոխություն չարեցիք, որովհետև ինձ պես հասկացաք, որ առանց Ղարաբաղի հարցը փակելու խաղաղություն հնարավոր չէ. Փաշինյան«Հիշեցնում եմ, որ դեռևս 2025թ.-ի մարտին հայտարարություն եմ արել Ազգային ժողովի ամբիոնից, դրանից հետո կոչով դիմել եմ ժողովրդին, ասել եմ, որ Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք, ես Հայաստանն առաջնորդելու եմ այս՝ Ղարաբաղյան շարժումը չշարունակելու տրամաբանությամբ և եթե համաձայն չեք, կոչ եմ արել հեղափոխություն անել։Ավելին20:5018.08.25 -
ՀասարակականԱվտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել Դարբ գետը. կան տուժածներՕգոստոսի 18-ին՝ ժամը 15։18-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք-Սարավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է գետը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 149-րդ կմ-ին Dodge մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Դարբ գետը։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդը և երկու ուղևոր ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ավտոմեքենայից դուրս բերել մեկ ուղևորի և տուժածներին մոտեցրել շտապօգնությանը։ Տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։Ավելին20:4518.08.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Նոր սկանդալ է պայթել ԱՆԻՖ-ի շուրջ. սարսափազդու հանցանք՝ փողերի լվացումից հետո՞Հայլուր 20։30 Նոր սկանդալ է պայթել ԱՆԻՖ-ի շուրջ. սարսափազդու հանցանք՝ փողերի լվացումից հետո՞Ավելին20:3018.08.25 -
ՄիջազգայինՄոռանալ Ղրիմի և ՆԱՏՕ մտնելու մասին. Թրամփը խաղաղության պայմանները կներկայացնի ԶելենսկիինԱշխարհը հիմա էլ շունչը պահած սպասում է այսօր երեկոյան Վաշինգտոնում կայանալիք Թրամփ-Զելենսկի հանդիպմանը: Նախատեսվում է, որ հանդիպումը կսկսվի երկկողմ ձևաչափով, որի ընթացքում կքննարկվեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքները, պատերազմական իրավիճակը և հնարավոր խաղաղության պայմանները։Ավելին20:1518.08.25 -
ՍպորտԱրցախցի Արման Ավանեսյանը արժանացել է «Աշխարհի խաղեր 2025»-ի լավագույն մարզիկի կոչմանըՀայ սամբիստ Արման Ավանեսյանը դարձել է Չենդուում (Չինաստան) անցկացվող 2025 թ. համաշխարհային խաղերի գլխավոր հերոսներից մեկը։ Հանդիսավոր արարողության ժամանակ նա պարգևատրվել է հատուկ մրցանակով՝ որպես մրցաշարի լավագույն մարզիկ։ Այս մասին հայտնում է sportaran.com-ը: Պարգևատրման արարողությունը կայացել է մարտական սամբոյի մրցաշարի շրջանակում, որտեղ Ավանեսյանը նվաճել է ոսկե մեդալ 98 կգ քաշային կարգում։ Ավանեսյանը նշել է, որ հաղթանակին տանող ճանապարհը հեշտ չէր. «Առաջին իսկ րոպեներից պարզ էր, որ հեշտ մրցապայքարներ չեն լինելու։ Առաջին մրցակիցը՝ աշխարհի երկակի չեմպիոն, երկրորդը՝ նույնպես տիտղոսակիր սամբիստ, իսկ եզրափակչում՝ Եվրոպայի չեմպիոն։ Յուրաքանչյուր մենամարտ իսկական քննություն էր։ Բայց այն ամենը, ինչ ներդրել էինք պատրաստության մեջ, արդարացվեց։ Շնորհակալ եմ Աստծուն և բոլորին, ովքեր կողքիս էին ու աջակցեցին ինձ»,- ասել է նա:Ավելին20:0018.08.25