Լրահոս

2025-08-18
  • Img default alt hy
    Իրավական
    Երևանում ավազակային հարձակման է ենթարկվել երգիչ-երաժիշտ. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
    Օգոստոսի 16-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 07:40-ի սահմաններում Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ դանակահարության հետևանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի: Երևանի քրեական ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 26-ամյա տղամարդ է: Երևանի քրեական ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 04:20-ի սահմաններում, Գյուրջյան փողոցի 5/2 հասցեի մոտ արծաթագույն ավտոմեքենայով 2 անձինք մոտեցել են 26-ամյա տղամարդուն, ծեծի ենթարկել, դանակահարել և հափշտակել նրա մոտ եղած պայուսակը, որի մեջ, բացի անձնական իրերից, նաև գումար է եղել: Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին: Երևանի քրեական ոստիկանության վարչության ծառայողները հսկայածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են հանցագործությունը կատարած անձանց ինքնությունները և տեղափոխվել են Երևանի քրեական ոստիկանության վարչություն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավազակային հարձակման ենթարկվածը երգիչ, երաժիշտ է:
    14:45
    18.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Սամվել Կարապետյանը երբեք մարզիկներին և մարզիչներին չի ներգրավել քաղաքական գործընթացների մեջ. Արսեն Ջուլֆալակյան
    Երբեք չի միջամտել հավաքականների ներքին գործերին, գլխավոր մարզիչներն եղել են ազատ՝ իրենց մասնագիտական գործունեությունը ծավալելիս
    14:30
    18.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 782 դեպք, որից 399-ը՝ արտակարգ
    Օգոստոսի 11-ից 17-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 782 դեպք, որից 399-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 318, փլուզման, քարաթափման, երկրաշարժի` 1-ական, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, ուժեղ քամու, թունավորման, դժբախտ պատահարի՝ 2-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 6, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի՝ 5, որոնողափրկարարական՝ 4, կեղծ ահազանգի, ինքնասպանության փորձի՝ 10-ական, օձի նկատման՝ 28, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 61, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 176, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 43, հրդեհի կեղծ կանչի՝ 36, 74 այլ դեպքեր: Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 13 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 22 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 13 տրանսպորտային միջոց: Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 122, զոհվել՝ 11 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 14 մարդ:
    14:15
    18.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ադրբեջանական քաղաքականությունը Հայոց Եկեղեցու նկատմամբ․ Թաթոյանն ԱՄՆ-ում զեկույց է ներկայացրել
    ՀՀ Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ԱՄՆ-ում զեկույց է ներկայացրել երկու հիմնական հարցի վերաբերյալ՝ 1․ Հայաստանի վարչապետի և իշխանությունների գործողությունները Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և հոգևորականների նկատմամբ, 2․ Ադրբեջանական քաղաքականությունը Հայոց Եկեղեցու նկատմամբ:  «Որպեսզի հասկանալի լինի այդ հանձնաժողովի էական դերը, նշեմ, որ դրա հիմնական պարտականություններն են ուսումնասիրել կրոնական ազատության խախտումների փաստերն ու հանգամանքները միջազգային մակարդակով և առաջարկություններ ներկայացնել Նախագահին, Պետդեպարտամենտի քարտուղարին և Կոնգրեսին։ Հանձնաժողովի հանձնակատարները նշանակվում են ԱՄՆ նախագահի, ինչպես նաև Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու քաղաքական կուսակցությունների ղեկավարության կողմից։ Զեկույցի ավարտից հետո տեղի է ունեցել քննարկում զեկույցում տեղ գտած հարցերի վերաբերյալ: Քննարկումն անցկացվել է հեղինակավոր «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» (CSI) կազմակերպության աջակցությամբ»,- նշել է Թաթոյանը:
    14:00
    18.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ձեր եկեղեցասիրությունն ու Էջմիածնասիրությունը բացառիկ է ու արարող․ Կաթողիկոսը շնորհավորել է Սամվել Կարապետյանին ծննդյան 60-ամյակի առիթով
    Միածնի Իջման Սուրբ Սեղանի առջև աղոթք ենք ընծայում Երկնավոր Տիրոջը՝ հայցելով շուտափույթ վերադարձ Ձեզ ընտանեկան օջախ։ Թող Ամենակալ Աստված պարգևի Ձեզ կենաց արևշատություն, արիություն ու ամրություն փորձությունների մեջ և ուժ ու համբերություն սիրելի Կարապետյան ընտանիքին։ Թող Բարձրյալ Աստված խաղաղ ու անվտանգ պահի մեր հայրենիքը, արժանապատիվ և բարօր կյանք պարգևի հավատավոր մեր ժողովրդին»։
    13:45
    18.08.25
    Ավելին
  • Միջազգային
    Ռուսաստանը ոչնչացրել է ադրբեջանական SOCAR-ի պահեստարանները՝ Օդեսայում
    Օդեսայում վնասվել են ադրբեջանական SOCAR նավթագազային ընկերության օբյեկտները։ Ըստ ադրբեջանական մամուլի՝ ռուսական անօդաչուները հարվածել են նաև «Նոր փոստի» տերմինալին, ոչնչացվել են ադրբեջանական SOCAR-ի բոլոր 17 պահեստարանները, պոմպակայանի շենքը, օպերատորի և կշռման սենյակները, տեխնիկական սենյակները, ավերվել է ցանկապատը:
    13:30
    18.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Բաքվում պահվող անձանց ազատ արձակման հարցը մնում է մեր առաջնային օրակարգում. ԱԳՆ
    Նույն կերպ, պահվող անձանց ազատ արձակման հարցը շարունակում է մնալ ՀՀ ԱԳ նախարարության առաջնային օրակարգում՝ առաջին հերթին ադրբեջանական կողմի հետ շփումներում՝ ակնկալելով դրական հանգուցալուծում, այդ թվում նաև՝ որպես կողմերի միջև վստահության ամրապնդմանն ուղղված կարևոր քայլ: Թեման և հնարավոր լուծումները պարբերաբար քննարկվում են նաև միջազգային գործընկերների հետ շփումների ընթացքում թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում, այդ թվում՝ ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ քննարկումներում»,- հայտնեցին ԱԳՆ-ից:
    13:20
    18.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ոչ մի խոչընդոտ կամ կեղծ մեղադրանք չի կարող զրկել քեզ այն ամենից, ինչով ապրել ես ամբողջ կյանքում. Էթերի Կարապետյան
    «Այսօր դու դարձար 60 տարեկան, սիրելի՛ Սամվել։ Մենք այս օրը չենք նշում այնպես, ինչպես երազել էինք․ ոչ տանը, ոչ ընտանիքի, սիրելիների և ընկերների շրջապատում։
    13:15
    18.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Սամվել Կարապետյանին 60-ամյակի առիթով
    ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Սամվել Կարապետյանի 60-ամյա հոբելյանը։ Այս մասին Yerevan.Today-ին հաղորդեցին նախագահ Քոչարյանի գրասենյակից։ Անազատության մեջ գտնվող գործարար, բարերար Սամվել Կարապետյանի ծննդյան 60-ամյակը լրանում է այսօր՝ օգոստոսի 18-ին։
    13:00
    18.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ` Երևանի բնակարաններից մեկում․ տուժած կա
    Օգոստոսի 18-ին՝ ժամը 10։54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նար-Դոս փողոցի շենքերից մեկի 10-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։
    12:45
    18.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Օտարազգի քաղաքացիների միջև տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ
    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ օտարազգի քաղաքացին վրեժ լուծելու շարժառիթով դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել մեկ այլ օտարերկրյա քաղաքացու մարմնի տարբեր հատվածներին՝ սպանելով նրան: Այս մասին հայտնում են ՔԿ-ից: Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
    12:35
    18.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Ռուսները հարվածել են ադրբեջանական SOCAR-ի բոլոր պահեստարաններին՝ Օդեսայում
    Հայլուր 12։30 Ռուսները հարվածել են ադրբեջանական SOCAR-ի բոլոր պահեստարաններին՝ Օդեսայում
    12:30
    18.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այսօր Փաշինյանը հանդես կգա ուղերձով
    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այսօր ուղերձով է հանդես գալու։ «Սիրելի ժողովուրդ, այսօր ժամը 18․00-ին հանդես կգամ Ձեզ հասցեագրված ուղերձով»,-գրել է Փաշինյանը։
    12:25
    18.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ներքին Խձորեսկ գյուղի բնակիչը որոնվում է որպես անհետ կորած
    Ներքին Խձորեսկ գյուղի բնակիչ 43-ամյա Վարդան Գրիգորյանը Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի կողմից որոնվում է որպես անհետ կորած։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Գորիսի կա՛մ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով։
    12:15
    18.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գազ չի լինելու․ հասցեներ
    Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: 
    12:00
    18.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում «Honda»-ն վրաերթի է ենթարկել Հնդկաստանի 37-ամյա քաղաքացուն. բժիշկներն արձանագրել են նրա մահը
    Երեկ՝ օգոստոսի 17-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:15-ի սահմաններում Երևանի բնակիչ 42-ամյա Ավետ Բ.-ն իր վարած «Honda» մակնիշի ավտոմեքենայով Արին Բերդի փողոցի թիվ 59/5 հասցեի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի, հետիոտն, 37-ամյա Սիմրան Սինգհին:  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրոց Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը:    Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:  Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: 
    11:45
    18.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Տեղական տուրքերի թանկացման «քավորը» Երևանը դիտարկում է միայն սեփական բյուջեն եռապատկելու օբյեկտ․ Գևորգ Ստեփանյան
    Թանկացումների «քավոր» Ավինյանը մոռացել էր, որ հայտարարում էր՝ տրանսպորտը եթե 150դր չդառնա, չենք կարողանալու մանկապարտեզ, այգիներ վերանորոգել ու նոր ավտոբուսներ բերել։
    11:30
    18.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տուժելու են ոչ միայն ալկոհոլային խմիչքներ արտադրողները, այլ նաև տասնյակ հազարավոր խաղողագործներ․ տնտեսագետ
    Մասնավորապես, պաշտոնական վիճակագրության համաձայն` 2025 թվականի առաջին կիսամյակում կոնյակի արտադրության ծավալները նվազել են 31.8%-ով, իսկ խաղողի գինունը` 36,3%-ով: Ըստ էության, այս տարի հայաստանյան ավանդական ալկոհոլային արտադրության  1/3-ով կրճատումը շղթայաբար բացասաբար է ազդելու նաև խաղողի մթերման ծավալների և գների վրա աշնանը:
    11:15
    18.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իսպանիայում լայնածավալ հրդեհների մարման աշխատանքներում ներգրավվել է 1900 մարդ
    Հարավային Եվրոպան պայքարում է վերջին երկու տասնամյակների ամենասաստիկ անտառային հրդեհների դեմ։ Եվրոպական երկրներից ամենածանր վիճակում է հայտնվել Իսպանիան։ 
    11:03
    18.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սա քրեական գործ չի, սա ուղղակի վրեժխնդրություն է. Արթուր Սարգսյանի նամակը՝ ՔԿՀ-ից
    Կարծում եմ, որ իմ հայրենակիցներից ոմանք անհանգիստ էին, ինչ-որ տեղ չբացառելով, որ կարողա, սա իրականում քրեական գործ է, այլ ոչ թե բառերի կույտ: Ինչ-որ տեղ մտածում էին, որ Ազգային ժողովի ամբիոնից, եթե նման լրջությամբ մտքեր են արտահայտում, ապա, կարողա, սա իրականում քրեական գործ է, թե ուղղակի՝ ջուրա, այլ ոչ թե գործ:
    10:54
    18.08.25
    Ավելին