Լրահոս
2026-05-12
-
Մամուլի տեսությունՔՊ-ին սատարող պաշտոնյայի ընկերությունը միլիոնների պայմանագրեր է կնքել. «Հրապարակ»«Շինէքսպրտ» ընկերությունը 2010-ին հիմնադրել է ճարտարապետ Սուրեն Աբովյանը, որը 2016-ից Վանաձոր քաղաքի գլխավոր ճարտարապետն է։ Պաշտոնը ստանձնելուց մեկ տարի անց՝ 2017-ին, Աբովյանը դուրս է եկել «Շինէքսպրտ» ընկերության կառավարումից, ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը փոխանցել է ընկերության աշխատակիցներին, սակայն ընկերությունում առանց նրա իմացության ոչինչ տեղի չի ունենում:Ավելին09:3312.05.26 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:3012.05.26 -
Մամուլի տեսությունՄայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ»Մեր տեղեկություններով՝ վերջին օրերին զինվորական ուժերը բառացիորեն օր ու գիշեր ներգրավված են նախապատրաստական աշխատանքներում։ Նախատեսվում է, որ մայիսի 28-ին զորահանդեսը կանցկացվի Հանրապետության հրապարակում։Ավելին09:2512.05.26 -
Մամուլի տեսությունՆիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ»Ըստ 2024 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրի՝ Նիկոլ Փաշինյանը, որը վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2018 թվականի մայիսի 8-ից, անշարժ գույք չունի։ Սակայն հայտարարագրում նշված է, որ նա 90 և ավելի օր փաստացի տիրապետել է Երևանի տարածքում գտնվող անհատական բնակելի տան։Ավելին09:2012.05.26 -
Մամուլի տեսությունԱրտերկրում ուսանող կուրսանտների համար ՊՆ-ն կվարձակալի բնակելի տարածություն. որքա՞ն գումար կպահանջվի պետբյուջեից. «Փաստ»Պաշտպանության նախարարությունն առաջարկում է լրացում կատարել կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման մեջ։ Հայաստանի պաշտպանության նախարարության և գործընկեր օտարերկրյա պետությունների միջև ռազմական կրթության ոլորտում համագործակցության շրջանակներում օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատություններ ուսման գործուղված զինծառայողների կեցության ապահովման նպատակով N 2335-Ն որոշման 5-րդ հավելվածով սահմանվել է բնակելի տարածության վարձակալության համար դրամական փոխհատուցում՝ հրավիրող կողմի ռազմաուսումնական հաստատությանը կից բնակելի ֆոնդի տրամադրման դեպքում՝ բնակելի ֆոնդի վարձավճարի չափով, իսկ նման ֆոնդի բացակայության դեպքում՝ զինծառայողի և սեփականատիրոջ միջև կնքված բնակելի տարածության վարձակալության պայմանագրով սահմանված վարձակալության գումարի չափով: Փոխհատուցման ամսական չափը չի կարող գերազանցել մայրաքաղաքներում՝ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնում ծառայող կցորդին բնակելի տարածության վարձակալության համար սահմանված գումարի չափը, իսկ այլ տարածքներում՝ դրա 70 տոկոսը:Ավելին09:1512.05.26
2026-05-11
-
ՏարածաշրջանԷրդողանը հայտարարել է երկրի նոր Սահմանադրության նախապատրաստման անհրաժեշտության մասինԷրդողանը հայտարարել է երկրի նոր Սահմանադրության նախապատրաստման անհրաժեշտության մասին:Ավելին23:5911.05.26 -
ԱշխարհՊուտինը Կրեմլում ընթրել է իր առաջին ուսուցչուհու՝ Վերա Գուրևիչի հետՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր առաջին ուսուցչուհուն՝ Վերա Դմիտրիևնա Գուրևիչին, հրավիրել է Մոսկվայում ներկա գտնվել Հաղթանակի շքերթին, իսկ այնուհետև մի քանի օր հյուրընկալվել իրեն։ Ռուսաստանի առաջնորդի մանկավարժի համար կազմակերպվել է հատուկ մշակութային ծրագիր, իսկ մայիսի 11-ին պետության ղեկավարը նրան հրավիրել է միասին ընթրելու իր նստավայրում։ Այս մասին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։Ավելին23:4811.05.26 -
ՀասարակականԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա կույսի մասունքըՀայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմից հայտնում են՝ Ծաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա կույսի մասունքը.Ավելին23:3611.05.26 -
Հասարակական«Ալավերդի» բժշկական կենտրոնի ավտոկայանատեղիում ավտոմեքենա է այրվելԱյսօր՝ մայիսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ալավերդի» բժշկական կենտրոնի ավտոկայանատեղիում ավտոմեքենա է այրվում։Ավելին23:1511.05.26 -
ՀասարակականՆերկայացված վնասակար և վտանգավոր «խաղաղության» առաջարկը պատերազմից ավելի սարսափելի է. Բագրատ ՍրբազանՀրապարակվել է հատված Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ծավալուն աշխատությունից, որը նա գրում է կալանավայրում։ Սրբազանը, հիշեցնենք, աշխատություն է պատրաստում խաղաղության, պատերազմի և նահատակության մասին.Ավելին23:0011.05.26 -
ՄիջազգայինՈ՞վ կխոսի Ռուսաստանի հետ. Եվրոպայում անուն են որոշում, Ուկրաինան նոր հարվածների մասին է հայտնումՄոսկվան ու Կիևը խախտել են հրադադարը լռության երրորդ օրը: Առաջնագծում և ռազմաճակատում դրոնային հարվածների մասին է հայտնել Զելենսկին: Ռուսական կողմն էլ ուկրաինայի հարձակումների մասին է տեղեկացրել: Ի՞նչ արդյունք կտան այս ֆոնին ակտիվացող արևմտյան միջնորդական ջանքերը: Եվրամիությունը համաձայն չէ, որ Մոսկվայի հետ եվրոպական անվտանգության հարցերով հնարավոր բանակցություններում Եվրոպան Գերմանիայի նախկին կանցլերը ներկայացնի: Շրոյդերի թեկնածությունը Պուտինն էր առաջարկել: Բանակցությունների համար Սպիտակ տունը Թրամփի հատուկ բանագնացին ու փեսային է ուղարկում Մոսկվա:Ավելին22:5411.05.26 -
ՀասարակականՇենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքինՄայիսի 3-ին, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սպիտակի բաժնում «Սպիտակի» բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ վայր ընկնելու հետևանքով, «ստորին ծնոտի ձախ անկյան բազմաբեկոր կոտրվածք տեղաշարժով, ենթամաշկային էնֆիզեմա» ախտորոշումով, իրենց մոտ բուժօգնության է դիմել մի քաղաքացի։Ավելին22:3011.05.26 -
ՔաղաքականԱմեն անգամ Ալիևի խոսելուց ես գիշերները չեմ քնում. Ծառուկյանն իրական խաղաղության կողմնակից էԱլիևի խոսքերից քունը կորցրած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագաիկ Ծառուկյանն այսօր թիմակիցների հետ Կոտայքի մարզում է շարունակում հանդիպումները քաղաքացիների հետ: Խաղաղություն չի լինի, քանի դեռ Ադրբեջանի ղեկավարը մեր Սահմանադրությունը փոխելու, ինչ-որ անկլանվներ վերադարձնելու պահանջներ է դնում՝ կարծում է Ծառուկյանը: ԲՀԿ-ն իրական խաղաղության կողմնակից է:Ավելին22:1511.05.26 -
ՔաղաքականՓոքր երկիր, մեծ խաղացող. Քոչարյանի պարզ բանաձևը և այն խեղաթյուրելու իշխանական փորձերըՔարոզարշավի 4-րդ օրը Տավուշում գտնվող «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը անդրադարձել է Հանրային հեռուստաընկերության եթերում հնչած այն պնդումներին, թե Ռոբերտ Քոչարյանը՝ «Հայաստանը չպետք է սահմանափակվի իր 29․800 քառակուսի կիլոմետրով»՝ ասելով լեգիտիմացնում է հարձակումը Հայաստանի վրա։ Քոչարյանը սուտ է անվանել այդ պնդումը, բացատրել` հարևանների հողերի վրա աչք դնելու մասին չէ իր ասածը:Ավելին22:0011.05.26 -
Քաղաքական«Եթե ամբողջ Արցախն ես ուրանում, այնտեղ կառուցածն ի՜նչ է, որ չուրանաս». Լիլիթ Գալստյանը՝ Փաշինյանին«Փաշինյանը շարունակում է ստի հերթական ռեկորդ սահմանել՝ գերազանցելով ինքն իրեն։Ավելին21:4811.05.26 -
ՔաղաքականԳնդերեցների ծառայությունը պետք է վերականգնվի. Ռոբերտ ՔոչարյանԳնդերեցների ծառայությունը պետք է վերականգնվի. Ռոբերտ ՔոչարյանԱվելին21:2511.05.26 -
ՔաղաքականՍյունիքը դատապարտված է լավ ապրելու. «Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը և խոստումներըՀայաստանի ամենահարավային քաղաքում Ագարակում է «Ուժեց Հայաստան»-ն իր ծրագիրը ներկայացրել: Նարեկ Կարապետյանը խոստացել է՝ ընտրվելու դեպքում մթերման կայաններ բացել Ագարակում և Մեղրիում: Գյուղատնտեսությունը զարգացնելը իրենց ծրագրային դրույթներից է:Ավելին21:1711.05.26 -
ՔաղաքականՄենք ենք սպանե՞լ մեր զինվորներին. ՔՊ-ականի հարցը՝ ընտրողներինՔարոզարաշվի 4-րդ օրը «Քաղաքացիական պայամանգիր»-ը Երևանում է անցկացրել: Մի քանի անհաջող փորձից հետո միայն Տիգրան Ավինյանի օգնությամբ է Նիկոլ Փաշինյանը կարողացել մետրո նստել Էրեբունի վարչական շրջան գնալու համար: Վճարման խնդիրներ են ստեղծվել: Բուկլետներ, Հայաստանի քարտեզի բրոշներ ու սրտիկ-քաղցրավենիքներ ստացող քաղաքացիները իրենց խնդիրների մասին են պատմել Փաշինյանին:Ավելին21:0511.05.26 -
ՄիջազգայինՌուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ հարաբերություններում առաջընթաց չի եղել. ՊեսկովՌուսաստանի և Միացյալ Նահանգների միջև երկկողմ հարաբերություններում առաջընթաց չի եղել. դրանք մնում են լճացած։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Դմիտրի Պեսկովը։Ավելին20:5411.05.26 -
ՔաղաքականԾանր հարցեր՝ փափուկ ապահարզանից առա՞ջ. Պուտինի հետ համաձայն չէ ՓաշինյանըԱնխուսափելի տրանֆորմացիա է ընթանում Հայաստան-Ռուսաստան շփումներում՝ ըստ Նիկոլ Փաշինյանի: Բայց դեռ վերջնակետը չէ որոշոմ կայացնելու համար: Նիկոլ Փաշինյանն այսպես է արձագանքել Ռուսաստանի նախագահի վերջին հայտարարություններին: Պուտինը անցած շաբաթ ասել էր, որ Երևանը հնարավորինս շուտ պետք է կողմնորոշվի Եվրամիությանը անդամակցելու հարցում ու տրամաբանական կլիներ, որ այդ հարցով հանրաքվե անցկացվեր:Ավելին20:3711.05.26