Լրահոս

2026-05-09
  • Img default alt hy
    Հասարակական
    Կաքավաձորում հովիվը հրաշքով է փրկվել, իսկ ձին ու գառը հոսանքահարվել ու սատկել են
    Երեկ՝ մայիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թալինի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Թալին խոշորացված համայնքի Կաքավաձոր բնակավայրի տարածքում գտնվող տուֆ քարի հանքում հոսանքահարում է տեղի ունեցել, ինչի հետևանքով ձին և գառը սատկել են։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է ժամանել ոստիկանության Թալինի բաժնի հերթապահ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։ Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և «ԲԵԼՈւՄԵ» ՍՊԸ-ին պատկանող տուֆ քարի հանքը սնուցող 10 000 վոլտ հոսանքալարի էլեկտրասյան մոտով անցնելիս է եղել նույն գյուղի բնակիչ 53-ամյա Վանիկ Գ.-ն, ով զբաղվում է անասնապահությամբ և գյուղի նախիրը արածեցնելով հասել է Կաքավաձոր գյուղ, նշված հատվածում նկատել է, որ գետնին առկա է էլեկտրաէներգիայի մալուխ։ Իջել է ձիուց և սկսել հսկել խոշոր եղջերավոր անասուններին և գառներին։ Կարճ ժամանակ անց նկատել է, որ ձին և իրեն պահ հանձնված գառներից մեկը հոսանքահարվել և սատկել են։Դեպքի փաստով ոստիկանության Թալինի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վանիկ Գ.-ին պատճառվել է մոտ 400 հազար ՀՀ դրամի վնաս։ Ոստիկանության Թալինի բաժնում պարզում են էլեկտրասյունը ում հսկողության տակ է գտնվում՝ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությա՞ն, թե՞ «ԲԵԼՈւՄԵ» ՍՊԸ-ի։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պատասխանատուն «ԲԵԼՈւՄԵ» ՍՊԸ-ն է ու հենց նշված ՍՊԸ-ն էլ պետք է ոչ միայն փոխհատուցի քաղաքացու կրած վնասը, այլև հետագայում անվտանգության անհրաժեշտ գործողություններ իրականացնի, քանի որ գյուղացիները հաճախ են այդ տարածքում արածեցնում իրենց խոշոր եղջերավոր անասուններին և գառներին։
    16:32
    09.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մեզ այս հրապարակ է բերել մեր ժողովրդի առջև պատասխանատվությունը, մեր անցյալը և ապագայի նկատմամբ մեր պատասխանատվությունը․ Իշխան Սաղաթելյան
    Այս մասին երեկ հանրահավաքին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
    16:15
    09.05.26
    Ավելին
  • Հասարակական
    Մի տարի է՝ չենք լողացել. մի օր գազ չունեն, մի օր՝ լույս, մի օր՝ ջուր Ակնալիճում
    Մի տարի է՝ չենք լողացել. մի օր գազ չունեն, մի օր՝ լույս, մի օր՝ ջուր Ակնալիճում
    16:00
    09.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վեդիում սեռական բռնnւթյան ենթարկված աղջիկների հորեղբայրն ազատ է արձակվել. Ռուբեն Մելիքյան
    Բայց ինտենսիվ քննչական գործողությունները այս պահին դեռ շարունակվում են։ Շուտով կհասկանանք՝ մեղադրանքի հարցը։
    15:45
    09.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այս օրն իր մեջ ունի թե՛ բերկրանք, թե՛, ցավոք, դառնություն․ Ռոբերտ Քոչարյան
    «Մայիսի 9-ը մեր պատմական հաղթանակների օրն է։ Դրանք կերտվեցին մեր պապերի և հայրերի, զավակների և եղբայրների անձնազոհ սխրանքներով։
    15:30
    09.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փոքրիկ Տիգրանի մաhից 1 տարի է անցել. ի՞նչ է պարզվել մինչ օրս. MediaHub
    Փոքրիկ Տիգրանը բակում խաղալիս է եղել։ Ծնողները մտածել են, թե երեխան տանն է՝ քրոջ հետ, սակայն որոշ ժամանակ անց պարզվել է, որ նա անհետացել է։ Որոնողական աշխատանքների ընթացքում շրջանառվում էին տարբեր վարկածներ։ Շաբաթներ տևած որոնումներից հետո՝ մայիսի 24-ին, ժամը 10։40-ի սահմաններում, ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները Մարմարիկ գետում՝ Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի հատվածում, հայտնաբերել էին մայիսի 4-ից որոնվող երեխայի դին։ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ Մարմարիկում հայտնաբերված 2-ամյա Տիգրանի մարմնի արտաքին զննությամբ վնասվածքներ և բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Նշանակվել էր դիակի դատաբժշկական փորձաքննություն։
    15:15
    09.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    «Ավելի լավ է, քան ձիով». Պուտինը կատակել է Կրեմլ հասնելու Ռոբերտ Ֆիցոյի բարդ երթուղու շուրջ
    Սլովակիայի վարչապետը մի շարք այլ օտարերկրյա առաջնորդների թվում ժամանել է Մոսկվա՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 81-ամյակի տոնակատարություններին։ Բանակցությունների ընթացքում Պուտինն ու Ֆիցոն նախատեսում են քննարկել երկու երկրների փոխգործակցությունը տարբեր ոլորտներում և մտքեր փոխանակել միջազգային օրակարգի արդի հարցերի շուրջ։
    15:00
    09.05.26
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Պատերազմի սարսափը և հաղթանակի վալսը. նրանք Բեռլին են հասել՝ մահվան միջով
    Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է շուրջ 600 հազար հայ։ Նրանցից մոտ 300 հազարը եղել են Խորհրդային Հայաստանից, իսկ ևս 200-300 հազարը՝ Սփյուռքից և ԽՍՀՄ տարբեր հանրապետություններից։ Պատերազմը հայ ժողովրդից խլեց շուրջ 300 հազար կյանք․ ռազմաճակատ մեկնածների գրեթե կեսը տուն չվերադարձավ։ Հայ ժողովուրդը պատերազմի տարիներին տվել է 68 գեներալ, 4 ծովակալ, ավելի քան 100 Խորհրդային Միության հերոս, 27 զինվոր, որոնք արժանացել են Փառքի շքանշանի բոլոր երեք աստիճաններին։
    14:45
    09.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Սերբիայի նախագահը Պուտինի հետ կքննարկի համագործակցության ընդլայնման հարցը
    «Իհարկե, մենք կշարունակենք մեր համակողմանի համագործակցությունը [Ռուսաստանի հետ], որն իրականացվում է երկար տարիներ բոլոր ոլորտներում՝ նախևառաջ տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի, կրթության և բժշկության բնագավառներում։ Հիշեցնեմ, որ մենք Ռուսաստանի Դաշնության հետ ունենք մեծ թվով ստորագրված հուշագրեր, արձանագրություններ և համաձայնագրեր, և մենք կդիտարկենք, թե էլ որտեղ կարող ենք էլ ավելի զարգացնել և շարունակել մեր փոխգործակցությունը»,- ասել է նա ՏԱՍՍ-ին տված իր առաջին հարցազրույցում: Կարանը նաև շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին 1995 թվականի Դեյթոնյան համաձայնագրին աջակցելու համար, որով խաղաղություն հաստատվեց Բոսնիա և Հերցեգովինայում։ «Ցանկանում եմ ընդգծել, որ սա մեզ համար կարևորագույն հարցերից է, քանի որ Դեյթոնյան համաձայնագիրը երաշխավորում է Սերբիայի Հանրապետության սահմանադրական իրավական դիրքը և սերբ ժողովրդի իրավահավասարությունը Բոսնիա և Հերցեգովինայի մյուս սահմանադրական ժողովուրդների հետ»,- նշել է նախագահը։
    14:40
    09.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Եթե ամեն բան մնաց նույնը, մյուս տարի մայիսի 9-ը կհանվի ՀՀ տոնացույցից՝ թուրքերի պահանջով. թյուրքագետ
    Եթե մի բան փոխեցինք առաջիկա շաբաթներին, ապա մյուս տարի հնարավորություն կունենանք լիարժեք, ազատ ու մեծ հույսով նշել մեր գլխավոր եռատոնը՝ սկիզբը դնելով նոր հաղթանակների։ Էսօրվա տրամադրությունը չենք ունենա։
    14:30
    09.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Գալիս ենք Սիսիան․ Նարեկ Կարապետյան
    «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը հայտնում է, որ ուղևորվում են Սիսան։ 
    14:18
    09.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թրամփի ձեռքում են բոլոր հաղթաթղթերը Իրանի հետ հակամարտությունում․ Սպիտակ տուն
    «Այժմ, քան երբևէ, պարզ է, որ նախագահ Թրամփի ձեռքում են բոլոր հաղթաթղթերը, մինչդեռ նրա ազգային անվտանգության թիմն աշխատում է Իրանի միջուկային հավակնություններին վերջնականապես վերջ դնելու ուղղությամբ», - ասել է նա CNN հեռուստաընկերությանը։ Քելլին նաև հավելել է, որ ԱՄՆ-ն «էլ ավելի է հզորանում «Էպիկական կատաղություն» (Epic Fury) գործողության հսկայական հաջողության արդյունքում, [իսկ] Իրանն օրեցօր թուլանում է»։ Պարսից ծոցի գոտում էսկալացիայի նոր ալիքը տեղի է ունեցել մայիսի 7-ի երեկոյան՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հարվածների փոխանակման հետևանքով։ Ինչպես հաղորդել է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը, առիթ է հանդիսացել ամերիկյան զինվորականների հարձակումն իրանական լցանավի վրա, ինչին ի պատասխան Իսլամական Հանրապետությունը գրոհել է ամերիկյան երեք էսմինեցներ Հորմուզի նեղուցի մոտակայքում։ Իր հերթին, ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է Իրանի տարածքում գտնվող ռազմական օբյեկտներին պատասխան հարվածներ հասցնելու մասին։
    14:05
    09.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Հաղթանակն այլընտրանք չունի»․ Բագրատ Սրբազան
    Այս օրը լույսն ու խավարը խառնվել են իրար, բայց լույսը աստվածային զարմանալի հատկություն և ուժ ունի, որ միշտ, անգամ մի շողը, հաղթում է խավարի ողջ թանձրությանը, որքան էլ այն խորը և ծավալուն լինի:
    13:54
    09.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մայիսի 9-ը հնարավոր չէ ջնջել հայ ժողովրդի պատմությունից․ «Ուժեղ Հայաստան»
    Հաղթանակ, որ վաստակել են մեր պապերը 1945 թվականին Բեռլինում, իսկ մեր հայերն ու եղբայրները 1992 թվականին` Շուշիում։
    13:45
    09.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Հաղթանակը միշտ եղել է և միշտ կլինի Ռուսաստանի կողմը․ Պուտին
    «Հաստատապես համոզված եմ, որ մեր գործն արդար է, մենք միասին ենք, հաղթանակը միշտ եղել է և միշտ կլինի մերը: Փա՜ռք հաղթանակած ժողովրդին: Փա՜ռք վետերաններին: Փա՜ռք Ռուսաստանի Զինված ուժերին: Շնորհավորում եմ ձեզ տոնի առթիվ: Շնորհավոր Հաղթանակի օրը: Ուռա՜», - ասել է Պուտինը Հաղթանակի շքերթի ժամանակ ունեցած ելույթում:
    13:33
    09.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Պուտինն ու Թրամփը դեռևս չեն փոխանակվել Հաղթանակի տոնի շնորհավորանքներով. Պեսկով
    «Ո՛չ, դեռ չեն փոխանակվել»,- ասել է Պեսկովը: «Նրանք (նախագահները - խմբ.) խոսել են այդ մասին և Հաղթանակի օրվա նշանակության մասին վերջերս տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում», - հավելել է նա: Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց էին ունեցել ապրիլի 29-ին, որի ժամանակ Ռուսաստանի նախագահը գործընկերոջը տեղեկացրել էր Հաղթանակի տոնի կապակցությամբ զինադադար հայտարարելու պատրաստակամության մասին:
    13:24
    09.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում
    Քամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։
    13:15
    09.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ը Խաղաղ օվկիանոսում հարվածել է թմրանյութերի տեղափոխման մեջ կասկածվող նավին. կան զոհեր
    «Հետախուզությունը հաստատել է, որ նավն ընթանում էր Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում թմրամիջոցների մաքսանենգության հայտնի երթուղիներով և օգտագործվում էր թմրատրաֆիկի համար», - նշված է հրամանատարության X-ի էջում։ Հարվածի հետևանքով երկու մարդ զոհվել է, մեկը՝ ողջ մնացել։ Հարավային հրամանատարությունը տեղեկացրել է Առափնյա պահպանությանը «որոնողափրկարարական համակարգի ակտիվացման» անհրաժեշտության մասին։ Ամերիկացի զինվորականների շրջանում տուժածներ չկան։ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը թմրակարտելների դեմ պայքարի «Հարավային նիզակ» (Southern Spear) գործողության մեկնարկի մասին հայտարարել էր 2025 թվականի նոյեմբերին։
    13:00
    09.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մեր հերոսների սխրանքները շարունակում են մնալ հայրենասիրության, ուժի և արժանապատվության օրինակելի դասեր․ Արմեն Սարգսյան
    Այսօր Հաղթանակի և խաղաղության օրն է։ Խաղաղությունն ու հաղթանակը ժողովուրդների և պետությունների զարգացման ու արժանապատիվ կյանքի կարևորագույն պայման են։ Այս մասին գրել է Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը։
    12:52
    09.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ը կարող է վերսկսել ռազմական գործողությունը Հորմուզի նեղուցում. Թրամփ
    «Մենք կարող ենք վերադառնալ Project Freedom-ին, եթե ոչինչ չփոխվի, բայց դա արդեն կլինի Project Freedom պլյուս»,- ասել է նա Սպիտակ տան հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցի ժամանակ։ ԱՄՆ-ը Project Freedom գործողությունը սկսել էր մայիսի 4-ին, սակայն հաջորդ օրն իսկ ամերիկյան նախագահը հայտարարեց դրա ժամանակավոր կասեցման մասին։ Նա նշել էր, որ համաձայնել է դադար տալ նախաձեռնությանը՝ Պակիստանի և մի շարք այլ երկրների խնդրանքով։
    12:47
    09.05.26
    Ավելին