Լրահոս
2026-05-07
-
Քաղաքական«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Էջմիածնում. մայիսի 8, ժամը 18:00Ժամանակն է մերժել սուտն ու խաբեությունը։Ավելին12:2607.05.26 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 07.05.2026Մամուլի տեսություն 07.05.2026Ավելին12:1507.05.26 -
ԻրավականԲԴԽ նախագահը ՄՔԴ նախագահի հետ քննարկել է համագործակցության հեռանկարներըԲԴԽ նախագահը կարևորել է հանդիպումը՝ այն համարելով Հայաստանի Հանրապետության և Միջազգային քրեական դատարանի միջև ձևավորվող համագործակցության խորացման ճանապարհի նշանակալի փուլ։Ավելին12:0607.05.26 -
ՀասարակականՄաhացած է հայտնաբերվել հայ-թուրքական հանդիպումների թարգմանիչ Գևորգ ԿալոշյանըԿալոշյանի մոտ սրտի կանգ է գրանցվել։ Գևորգ Կալոշյանը վերջին ժամանակներում հայ-թուրքական գրեթե բոլոր հանդիպումների ժամանակ եղել է հայկական կողմի թարգմանիչը։Ավելին12:0007.05.26 -
ՔաղաքականԱսում էիք՝ «ժողովրդի վրա չենք կարող ուժ կիրառել», առը հա, նռնակ էիք նետում ժողովրդի վրա. Արծվիկ ՄինասյանԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։Ավելին11:5807.05.26 -
ՔաղաքականԱրարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Միջազգային քրեական դատարանի նախագահ Տոմոկո Ականեի հետՄտքեր են փոխանակվել Հայաստանի և ՄՔԴ-ի միջև փոխգործակցության, միջազգային իրավունքի նորմերի պահպանմանն ու օրենքի գերակայության ապահովմանն ուղղված միջազգային ջանքերում ներգրավածության հարցերի շուրջ:Ավելին11:5107.05.26 -
ՔաղաքականԲոլորդ Վահագն Ալեքսանյանի եք վերածվել, ի՞նչ բառապաշարով եք խոսում. Քրիստինե ՎարդանյանԱԺ իր ելույթում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։ Ավելին՝ տեսանյութում։Ավելին11:4507.05.26 -
ՔաղաքականՏիկին Ղազարյան, Ձեզ կանանց պաշտպան եք դիրքավորում, անչափահասների բռնաբարության թեմայով մի բան կարո՞ղ եք ասել. Քրիստինե ՎարդանյանԱԺ նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։Ավելին11:3607.05.26 -
ԻրավականԲացահայտվել են ապօրինի թմրաշրջանառության դեպքերՀամայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Երևանի Պուշկինի փողոցում բնակվող 51-ամյա մի տղամարդ իրացնելու նպատակով բնակարանում պահում է թմրանյութ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից: Տեղեկությունը ստուգվեց, հիմնավորվեց, ու ապրիլի 27-ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռվեց քրեական վարույթ։ Նույն օրը զննություն կատարվեց 51-ամյա տղամարդու բնակության վայրում․ հայտնաբերվեցին էլեկտրական կշեռք, զիպ փականով բազմաթիվ տոպրակներ և վեց փաթեթ՝ լցված ընդհանուր ավելի քան ութ հարյուր գրամ դեղնականաչավուն զանգվածով։ Ըստ տանտիրոջ՝ հայտնաբերվածը մարիխուանա է, այն ձեռք է բերել Տելեգրամյան հարթակի տարբեր օգտատերերից՝ իրացնելու նպատակով։ Իրացնելու նպատակով թմրամիջոց պահելուն վերաբերող մի տեղեկություն էլ Էրեբունու համայնքային ոստիկանները ստուգել ու հիմնավորել էին նախորդ օրը՝ ապրիլի 26-ին։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում զննություն էր կատարվել Սարի թաղում բնակվող օտարերկրյա քաղաքացի 28-ամյա տղամարդու տանը։ Այս դեպքում էլ հայտնաբերվել են էլեկտրական կշեռք ու տոպրակներ, մեկ փաթեթ՝ լցված 93 գրամ քաշով դեղնականաչավուն զանգվածով և փայլաթիթեղի ութ փաթեթ՝ ընդհանուր մոտ ութ գրամ նույն զանգվածներով։ Օտարերկրացին հայտնել է, որ փաթեթներով մարիխուանան պատկանում է իրեն։ Երկու դեպքով էլ նախաքննությունը շարունակվում է։Ավելին11:3007.05.26 -
Իրավական19-ամյա վարորդը երկու ամիս կմնա տնային կալանքի տակ. ՔԿԱյս մասին հայտնում են Քննչական Կոմիտեից:Ավելին11:1907.05.26 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվումՔամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։Ավելին11:1507.05.26 -
ՔաղաքականԱննա Վարդապետյանն ընդունել է առաջին անգամ ՀՀ ժամանած՝ Միջազգային քրեական դատարանի նախագահ Տոմոկո ԱկանեինՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2026 թվականի մայիսի 5-ին ընդունել է Միջազգային քրեական դատարանի նախագահ Տոմոկո Ականեին: Հանդիպմանը մասնակցել են նաև Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Բիյագովը, Միջազգային քրեական դատարանի գրասենյակի ղեկավար Հիրադ Աբթահին, այլք: Աննա Վարդապետյանը ողջունել է Միջազգային քրեական դատարանի նախագահին ՀՀ գլխավոր դատախազությունում և ընդգծել, որ առաջին դեպքն է, երբ Միջազգային քրեական դատարանի գործող նախագահն այցելում է Հայաստան, ինչը վկայում է Հայաստանի Հանրապետության և Դատարանի միջև համագործակցության զարգացման և խորացման հանձնառության մասին։ Հիշեցնենք, որ Հայաստանը 2024 թվականի փետրվարի 1-ից դարձել է Միջազգային քրեական դատարանի անդամ՝ Հռոմի ստատուտին միացած 124-րդ մասնակից պետությունը՝ 19-րդ պետությունը` Արևելյան Եվրոպայի խմբից։ Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են երկկողմ համագործակցության զարգացումը և ինստիտուցիոնալ գործընկերության ամրապնդումը՝ հատկապես միջազգային հանցագործությունների քննության ոլորտում դատախազների կարողությունների զարգացման համատեքստում։ Ի թիվս այլնի, քննարկվել են նաև քրեական վարույթներով ապացույցների հավաքմանը, տուժողների և վկաների պաշտպանությանը վերաբերող մի շարք հարցեր։ Աննա Վարդապետյանը հետաքրքրություն է հայտնել Միջազգային քրեական դատարանի հետ համատեղ վերապատրաստման ծրագրերի իրականացման, տեխնիկական համագործակցության ընդլայնման և փորձի փոխանակման մեխանիզմների զարգացման վերաբերյալ։ Ընդգծվել է քրեական վարույթներով տուժողակենտրոն մոտեցման կարևորությունը։ Աննա Վարդապետյանը և Տոմոկո Ականեն վերահաստատել են արդյունավետ և թափանցիկ համագործակցության մեխանիզմներ զարգացնելու, ինչպես նաև կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը։Ավելին11:0407.05.26 -
ՄիջազգայինՄեդվեդչուկը մայիսի 9-ի շքերթին ուղղված Զելենսկու սպառնալիքներն անվանել է «պարծենալու փորձ»Զելենսկին իր սպառնալիքները հնչեցրել է Երևանում կայացած Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի ժամանակ, որին ներկա էր նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հիշեցրել է քաղաքական գործիչը շարժման կայքում հրապարակված հոդվածում։ «Շքերթի վրա հարձակումը, արյունոտ ծաղրածուի կարծիքով, Կրեմլին կստիպի իր հետ բանակցությունների մեջ մտնել»,- հավելել է նա։ «Նրան բոլորովին չի հետաքրքրում ուկրաինացի քաղաքացիների ճակատագիրը, որոնք անխուսափելիորեն կտուժեն պատասխան հարվածից, քանի որ Ռուսաստանի վրա հարձակումներն արդեն իսկ հանգեցնում են ավելի կոշտ պատասխանների, և այստեղ հաշիվը հօգուտ ուկրաինացիների չէ։ Զելենսկու համար կարևոր էր եվրոպացի տերերի և [ՀՀ վարչապետ Նիկոլ] Փաշինյանի առջև ցուցադրական անվախությամբ պարծենալը։ Հայաստանում կազմակերպվել էր քաղաքական կրկես, որտեղ Մակրոնը եկել էր տիրոջ դեր խաղալու, իսկ Զելենսկին ու Փաշինյանը՝ նրա հավատարիմ ծառաների»,- ընդգծել է Մեդվեդչուկը։Ավելին11:0007.05.26 -
ՄիջազգայինՄեդվեդևը մեղադրում է Գերմանիային Ուկրաինա զորք ուղարկելու մեջԳերմանիայի Դաշնային Հանրապետությունը (ԳԴՀ) Ուկրաինայի հետ համաձայնագրերի միջոցով դե ֆակտո ծրագրում է ավելացնել գերմանական ուժային կառույցների քանակը մարտական շփման գծում. հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Единая Россия» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Մեդվեդևը RT-ում հրապարակված հոդվածում հայտնել է, որ ստորագրվել է համաձայնագիր մարտի դաշտից հետախուզական տվյալների փոխանակման վերաբերյալ. Ուկրաինայի զինված ուժերը ԳԴՀ զինված ուժերի հետ կկիսվեն Delta ծրագրային ապահովման շահագործման փորձով, որն իրական ժամանակում տալիս է իրավիճակային տեղեկատվություն մարտական գործողությունների ընթացքի մասին։ «Նմանատիպ մանկապարտեզային հնարքի օգնությամբ դե ֆակտո ծրագրվում է ավելացնել բունդեսվերի գործող ու նախկին զինծառայողների և գերմանական այլ ուժային կառույցների ներկայացուցիչների քանակն ու որակը մարտական շփման գծում։ Իսկ դա նշանակում է, որ, ինչպես հին ժամանակներում, կրկին հիմարացված ֆրիցները վերածվելու են խաչերի», - գրել է Մեդվեդևը։Ավելին10:4907.05.26 -
ՀասարակականՋուր հավաքեք․ ջուր չի լինելուԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին10:4507.05.26 -
ՏնտեսականԱդրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ալյումին ու հացահատիկԲեռն ուղարկվել է Բիլաջարի կայարանից։ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան ալյումինի տարանցումն իրականացվում է առաջին անգամ։ Նախօրեին Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով տարանցիկ կերպով ուղարկվել էր 543 տոննա քաշով 8 վագոն պարարտանյութ և 695 տոննա քաշով 10 վագոն հացահատիկ։Ավելին10:3607.05.26 -
ՀասարակականԱվտովթար՝ Արարատի մարզում․ կա վիրավորՄայիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի Վեդիի կամրջի մոտ բախվել են «Nissan Sentra» մակնիշի և «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։Ավելին10:3007.05.26 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 3 կարևոր լուրովԵթե մեր տարածաշրջանում չլինի Ռուսաստանը՝ որպես կոշտ ռազմական ուժ, ապա թուրք-ադրբեջանական տանդեմը պարզապես կուլ է տալու Հայաստանը։Ավելին10:2207.05.26 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքը՝ այսօրՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․85 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․96 դրամ:Ավելին10:1507.05.26 -
ՔաղաքականՈ՞վ է հովանավորում խաղամոլությունը Հայաստանում. Նարեկ ԿարապետյանԱնցած տարի Հայաստանի քաղաքացիները օնլայն կազինոներում պարտվել են 20 մլրդ դոլար. ո՞ր քաղաքական գործիչն է սրա հովանավորը. Նարեկ ԿարապետյանԱվելին10:0007.05.26