Լրահոս

2026-05-31
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ես Ռոբերտ Քոչարյանի մեջ տեսնում եմ ղեկավարի, ով չի առաջնորդվում պահի էմոցիաներով. Արսինե Մինասյան
    Ես Ռոբերտ Քոչարյանի մեջ տեսնում եմ ղեկավարի, ով չի առաջնորդվում պահի էմոցիաներով: Ազատության հրապարակում տեղի ունեցող «Հայաստան» դաշինքի մեծ հանրահավաքի ժամանակ ասել է Արսինե Մինասյանը։
    18:15
    31.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    2007 թ.-ին Ադրբեջանի ռազմական բալանսը 5 անգամ ավելի չէր Հայաստանից. Վարդան Օսկանյանը հերքում է
    Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հարցազրույցում հաղորդավար, լրագրող Պետրոս Ղազարյանի հնչեցրած այն միտքը, թե 2007 թվականին Ադրբեջանը 5 անգամ ավելի շատ էր զինվում, քան Հայաստանը, իրականությանը չի համապատասխանում, ասում է ՀՀ նախկին արտգործնախարարև և թվեր ներկայացնում։ 
    18:09
    31.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Քվեարկելով Նիկոլին, դու քվեարկում ես Ալիևի համբալին. Իշխան Սաղաթելյան
    Այս մասին Ազատության հրապարակում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
    17:58
    31.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Որքան մարդ է հավաքվել Ազատության հրապարակում
    Այս պահին հրապարակը լեփ-լեցուն է: Ավելին՝ տեսանյութում։
    17:49
    31.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Լուկաշենկոն հայտարարել է, որ Ուկրաինայում բելառուս զինվորներ չեն եղել և չեն լինելու
    Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ բելառուս զինծառայողները չեն մասնակցել և չեն մասնակցելու Ուկրաինայի տարածքում մղվող ռազմական գործողություններին։ Աստանայում ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակներում պետության ղեկավարը լրագրողներին պատմել է, որ բազմիցս մտածել է վերջին շրջանում Մինսկի հասցեին Վլադիմիր Զելենսկու կոշտ հայտարարությունների պատճառների մասին։ Ինչպես մեջբերում է «Բելտա»-ն, Լուկաշենկոյի խոսքով՝ Կիևին նման հռետորաբանության են մղում եվրոպական առանձին երկրներ։ Բելառուսի առաջնորդը նշել է, որ Մինսկը կապեր է պահպանում ԱՄՆ-ի հետ և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը համարում է հասկանալի։ Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը երկխոսություն է վարում, մինչդեռ եվրոպական պետությունների ներկայացուցիչները, ինչպես նա է արտահայտվել, ճնշում են գործադրում Կիևի վրա՝ դրդելով նրան ավելի ակտիվ արտահայտվել Բելառուսի կողմից հնարավոր հարձակման թեմայի շուրջ։ Այդ կապակցությամբ Լուկաշենկոն կրկին ընդգծել է, որ Բելառուսի հարձակումն Ուկրաինայի վրա բացառված է։ Նա նաև հայտարարել է, որ բելառուս զինծառայողներ ուկրաինական տարածքում չեն եղել և չեն լինելու՝ հավելելով, որ այդ մասին տեղյակ են ինչպես զինվորականները, այնպես էլ Զելենսկին։
    17:45
    31.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ազատության հրապարակն այս պահին լեփ-լեցուն է
    «Հայաստան» դաշինքի մեծ հանրահավաքը Ազատության հրապարակում:
    17:35
    31.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նարեկ Կարապետյանին Գյումրու Մուշ թաղամասում դիմավորեցին մեծ շուքով՝ զուռնա-դհոլով և ավանդական աղուհացով
    «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանին Գյումրու Մուշ թաղամասում դիմավորեցին մեծ շուքով՝ զուռնա-դհոլով և ավանդական աղուհացով։
    17:29
    31.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սա Փաշինյանի հերթական սուտ նախընտրական խոստումն է․ Արթուր Խաչատրյան
    Երեկ Աչաջուրում (նախկին Իջևանի շրջանում) Փաշինյանը հայտարարեց, որ իրենք «մտադիր են երկաթուղային նոր ճյուղ կառուցել Ֆիոլետովո գյուղի հատվածում, որպեսզի Հայաստանն ունենա արևելքն ու արմուտքն իրար կապող ամենակարճ երկաթուղին»: Հպարտորեն ու վստահաբար պնդեց, որ ներդրողները պատրաստ կլինեն կես միլիարդ դոլար ներդնել 6 կմ երկարությամբ երկաթգիծը կառուցելու համար ու «մենք ունենում ենք Արևելք-Արևմուտք ամենակարճ երկաթուղին»:
    17:15
    31.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ուղիղ I «Հայաստան» դաշինքի մեծ հանրահավաքը Ազատության հրապարակում
    Ուղիղ I «Հայաստան» դաշինքի մեծ հանրահավաքը Ազատության հրապարակում
    17:00
    31.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Ռուսական շուկան կորցնելու դեպքում Հայաստանը կզրկվի ելակի արտահանման գրեթե ողջ ծավալից․ ԶԼՄ
    ՄԱԿ-ի Comtrade հարթակում հրապարակված վիճակագրության համաձայն` անցյալ տարվա 11 ամիսների ընթացքում հանրապետությունը արտերկիր է վաճառել 12,51 միլիոն դոլարի հատապտուղ։ Ընդ որում՝ Ռուսաստանին բաժին է ընկել 12,14 միլիոնը։ Ամբողջ 2025 թվականին Երևանը Մոսկվա է մատակարարել մոտ 13,25 միլիոն դոլարի ելակ, ինչը կազմում է 13,65 միլիոն դոլարի ընդհանուր արտահանման 97 տոկոսը։ Բացի այդ, անցյալ տարի հայկական ելակ փոքր ծավալներով գնում էին ԱՄԷ-ն, Կատարը և Ղազախստանը։ Մայիսի 30-ից «Ռոսսելխոզնադզոր»-ը սահմանափակել է Հայաստանից մրգերի և բանջարեղենի ներմուծումը։ Գերատեսչությունում պարզաբանել են, որ որոշումը կապված է մատակարարումների ժամանակ խախտումների հաճախակիացած դեպքերի հետ։
    16:49
    31.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Վեհափառը հորդորել է մասնակցել ընտրություններին՝ ազգի և հայրենիքի շահերի գիտակցությամբ
    Պատմական այս իրադարձություններով, Սուրբ Էջմիածնով հայոց ազգը արժանացավ Աստծո ընտրյալ ժողովուրդ լինելու երկնային շնորհին, քրիստոնեական արժեհամակարգը դարձավ ամրակուռ հիմքն ու առանցքը մեր լինելության ու հարատևության՝ համապատասխան սուրբգրային վկայության. «Դուք ընտիր ցեղ եք, թագավորություն, քահանայություն, սուրբ ազգ, Աստծու սեփական ժողովուրդ» (Ա Պետ. 2.9)։ Սուրբ Էջմիածինը հավերժական խորհրդով եղել է աշխարհասփյուռ իր զավակների հավատքը զորացնողը, հույսն առատացնողը, Քրիստոսանվեր ու հայրենանվեր կյանքի երաշխիքը, օրհասական պահերին հանձնառու եղել ամեն զոհողության՝ հանուն իր խնամքին հանձնված հոտի։ Սուրբ Էջմիածինը կրթական, մշակութային, հոգեմտավոր մեծագույն նվաճումների ներշնչարանն ու գրավականն է, անխորտակելի ամրոցը մեր ազգային ու հոգևոր ինքնության և առհավատչյան հոգևոր ժառանգության և պատմական հիշողության անխաթար պահպանության։ Սուրբ Էջմիածինը, ծանր փորձությունների միջով անցնելով, մնացել է աննկուն ու անխորտակելի՝ մշտապես լինելով անլռելի ու բարձրահունչ կոչնակը ազգի ու հայրենյաց շահերի և մեր ժողովրդի միաբանության։ Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոնակատարումը, սիրելիներ, ամենքիս համար առիթ է վերստին վկայելու մեր սերն ու անդավաճան հավատարմությունը հանդեպ մեր Սուրբ Եկեղեցին և Քրիստոսահաստատ հայոց հոգևոր կենտրոն Սուրբ Էջմիածինը՝ համաձայն սաղմոսերգուի խոսքի. «Տե՛ր, սիրեցի Քո տան վայելչությունը և Քո փառքի բնակության վայրը» (Սաղմ. 25.8)։
    16:35
    31.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել․ Ավետիք Քերոբյան
    Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել։ Այս մասին գրել է Ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը։ «Վարչախումբը հանկարծ որոշել է «բարելավել» առանձին քաղաքացիների սոցիալական պայմանները, ուշադիր`ներելով ֆինանսական կազմակերպությունների կողմից զիջված և հարկադիր վարույթում գտնվող պարտավորությունները, ձևակերպելով դրանք որպես «պետական» ֆինանսական աջակցություն։ Էն ո՞վ էր մեկ ձայնի համար 5-10-15 հազար դրամից խոսում։ 5 միլիոն է նոր գինը»,- գրել է նա։
    16:21
    31.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Կյանք և ազատություն» Ռոբերտ Քոչարյանի ինքնակենսագրականն արդեն հասանելի է անգլերեն
    Այսուհետ անգլալեզու ընթերցողներն հնարավորություն ունեն առաջին դեմքից ծանոթանալու Արցախի առաջին և ՀՀ երկրորդ նախագահի անցած ճանապարհին, Արցախյան շարժմանն ու հայկական պետականության կերտման բախտորոշ դրվագներին:
    16:08
    31.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պետք է նաև հաշվի առնել՝ Հայաստան բերվող 300 հազար ադրբեջանցիները ապագայում նաև ընտրող են լինելու․ Վիգեն Հակոբյան
    Եվ դժվար չէ պատկերացնել,թե ում ընտրազանգվածն են դրանք լինելու..
    15:51
    31.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    «Ինչո՞ւ է նա ստում իր ժողովրդին, ո՞վ է նրանց այդ գազը տալու». Լուկաշենկոն՝ Փաշինյանի հայտարարության մասին
    Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սուտ է համարում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ Հայաստանով գազի նոր տարանցում կազմակերպելու վերաբերյալ։
    15:24
    31.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ղրիմում արձագանքել են ԵՄ դիվանագիտության ղեկավար Կալլասի՝ Ռուսաստանին ներկայացված պահանջներին
    Ղրիմի խորհրդարանի ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովը անհեթեթ է անվանել ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասի՝ Ռուսաստանին ներկայացված պահանջները՝ Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Կալլասն ավելի վաղ հայտարարել էր, որ ԵՄ-ն մտադիր է Ռուսաստանից պահանջել ռազմական սահմանափակումներ, եթե Ուկրաինայի շուրջ բանակցություններ սկսվեն։ «Ցավոք, այժմ Եվրամիությունում իշխանության ղեկին գերիշխում է «պատերազմի կուսակցությունը», որը նպատակաուղղված է Ուկրաինայում ռազմական հակամարտության շարունակմանը։ Կալլասի հայտարարության մեջ խաղաղության իրական նախաձեռնություններ չկան, միայն վերջնագրեր են։ Նրա բոլոր պահանջներն իրենց տրամաբանությամբ անհեթեթ են, ինչը նշանակում է, որ դրանք կանխամտածված անընդունելի են»,- «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Կոնստանտինովը։ Նրա խոսքով՝ Եվրամիությունում ապրում են Կիևի ռեժիմի ղեկավար Վլադիմիր Զելենսկու սկզբունքով, երբ խաղաղությանը «իբր թե» շարժվելու ցուցադրական գործընթացն ավելի կարևոր է, քան բուն արդյունքը։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Կալլասը ԵՄ երկրների շրջանում տարածել է ՌԴ-ին ներկայացվող պահանջներով ինչ-որ նամակ։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է այդ առաջարկին՝ հայտարարելով, որ առայժմ Մոսկվան չի պատմի, թե ինչ է անելու այդ ցուցակի հետ։
    15:05
    31.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
    Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
    14:55
    31.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՔՊ-ի և իրենց առաջնորդի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցեն․ փաստաբան
    Ավտոմեքենայիս պետհամարանիշները նկարել …. Հիմա ասում եմ՝ չփորձվեք»։
    14:35
    31.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այսօր՝ 17:00-ին, Ազատության հրապարակում. «Հայաստան» դաշինքը հանրահավաքի է հրավիրում
    Հարգելի հայրենակիցներ, Մայիսի 31-ին, ժամը 17:00-ին հանդիպում ենք Ազատության հրապարակում՝ «Հայաստան դաշինք»-ի հանրահավաքին։ Միացի՛ր։ Միասին տեր կանգնենք մեր երկրին։ Ազատության հրապարակ Մայիսի 31, 17:00
    13:40
    31.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում. վիրավորները ամուսիններ են
    Այսօր՝ մայիսի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Երևան–Մեղրի ավտոճանապարհի 243-րդ կմ հատվածում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 62-ամյա Վահիդ Խ.-ն իր վարած «Peugeot» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, ապա գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում։
    13:20
    31.05.26
    Ավելին