Լրահոս

2026-04-28
  • Img default alt hy
    Իրավական
    Երևանում մեքենաների հայելիներ հափշտակողը ձերբակալվել է. նա 16-ամյա պատանի է
    Մեքենայի հայելու ապակիների գողությունների վերաբերյալ հաղորդումներ Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնում ստացվեցին սկսած ապրիլի 4-ից։ Ապրիլի 11-ին ստացված 8-րդ հաղորդումը վերջինն էր։ Գողությունները կատարվում էին գիշերները, մեքենայատերերին պատճառված վնասն էլ տատանվում էր 50-ից 150 հազար դրամի սահմաններում։ Իսկ որ բոլոր դեպքերում կատարողը նույն անձն էր՝ հուշում էր մեքենաներին թողած տելեգրամյան նույն հասցեն։ Բոլոր դեպքերով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Մաշտոցի համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ գողությունները կատարել է մայրաքաղաքի Նազարբեկյան թաղամասի բնակիչ 16-ամյա մի պատանի։ Ապրիլի 12-ին, առավոտյան ժամը 6․30-ին, Բաշինջաղյան փողոցում պատանին հայտնաբերվեց, ձերբակալվեց և այդ պահին իր հետ եղած հասակակից տղայի հետ միասին տեղափոխվեց Մաշտոցի բաժին։ Պատանին ընդունեց, որ հիշյալ ութ հափշտակությունները կատարել է ինքը, նաև հավելեց, որ այդ օրերին Աջափնյակ վարչական շրջանի տարածքում կատարել է նմանատիպ այլ գողություններ ևս։ Ձեռնարկվում են միջոցներ՝ տուժած բոլոր մեքենայատերերին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Հանգամանքները պարզվում են։
    19:19
    28.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Տիգրան Արզաքանցյանը և Նատալյա Ռոտենբերգն ամուսնալուծվում են․ 24News
    Մեր տեղեկություններով, Նատալյա Ռոտենբերգը դիմել է դատարան ամուսնալուծության համար:
    19:14
    28.04.26
    Ավելին
  • Իրավական
    Հայտնի հետախույզի կալանավորումը փուչիկ են անվանում փաստաբանները. վտանգավոր փուլ է սկսվում
    Ընտրություններից 40 օր առաջ նախընտրական խոստում տալը քրեկանացնելու վտանգ է տեսնում «Ուժեղ Հայաստան» դաշինքը: Դաշինքի անդամները այդ մասին ահազանգել են իրենց թիմի անվտանգության հարցերով ղեկավար, հետախույզ Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի կալանավորումից հետո: Հակակոռուպցիոն կոմիտեն մի գաղտնալսված ձայնագրություն էր հրապարակել, որտեղ տղամարդիկ արցախյան բարբառով խոսում են հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների և նախընտրական ծրագրերի մասին: «Քաղաքական հետապնդում է» անվանում Կանդազի կալանավորումը փաստաբան Արամ Վարդևանյանը։
    19:03
    28.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մարդիկ իրենց գրպանի համար կարող են ուրանալ սրբությունները. քաղաքացի
    «5-րդ ալիք»-ի հետ զրույցում ասաց քաղաքացին։
    18:56
    28.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Թուրքը ոնց ճտացնում ա, ինքը ըտենց կզում ա. քաղաքացին՝ նոր անձնագրերի մասին
    «5-րդ ալիք»-ի հետ զրույցում ասաց քաղաքացին՝ նոր անձնագրերի մասին։
    18:47
    28.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Էստոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
    Էստոնիայի Ռիյգիկոգուի Սահմանադրական հարցերի հանձնաժողովի նախագահ, Էստոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամ Անդո Կիվիբերգի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 28-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Էստոնացի պատգամավորները ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հյուրերը ծանոթացել են Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին ու նյութերին, գրառում կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
    18:35
    28.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18։30 Ցնցված են հայերը՝ ՀՀ անձնագրի նոր տեսքից. «թուրքը ո՞նց ճտտցնում է, ինքը տենց կզում է»
    Հայլուր 18։30 Ցնցված են հայերը՝ ՀՀ անձնագրի նոր տեսքից. «թուրքը ո՞նց ճտտցնում է, ինքը տենց կզում է»
    18:30
    28.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մահացել է պատգամավոր Էլինար Վարդանյանի մայրը՝ Լարիսա Բարինյանը
    Մեր անկեղծ ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում Էլինար Վարդանյանին և նրա ընտանիքին այս ծանր կորստի պահին՝ մաղթելով հոգու ուժ, համբերություն և մխիթարություն։
    18:24
    28.04.26
    Ավելին
  • Քաղաքական
    Մարդը խանութի պոլկայի ապրանք չէ. Ռոբերտ Քոչարյանը տնտեսական ծրագրերն է ներկայացնում
    Տնտեսական հարցեր են քննարկել «Հայաստան» դաշինքի անդամներ Աննա Գրիգորյանն ու Ագնեսա Խամոյանը դաշինքի առաջնորդ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ «Մեծ քաղաքականություն» փոդքաստի նոր էպիզոդում: Երկուշաբթի հրապարակված փոդքաստի ընթացքում «Հայաստան» դաշինքի անդամները հայնտնել են, որ նախընտրական ծրագրով նախատեսում են չեղարկել գործող գույքահարկը, աուդիտ անել վերջին ութ տարիների պետական պարտքի աճը: Երկրորդ նախագահն ու թիմակիցները նաև խոսել են հարկային արտոնությունների իրենց մոդելի մասին:
    18:15
    28.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    2020-ին փակվել է Աչաջուրի ծննդատունը. գրեթե նույն ճակատագրին է արժանացել նաև հիվանդանոցը. պատգամավոր
    Սա լրացուցիչ անհարմարություն է ստեղծել տավուշեցիների համար։ Եթե նախկինում Աչաջրի և հարակից գյուղերի բնակիչները առողջության հետ կապված խնդիր էին ունենում, ստիպված չէին լինում հասնել Իջևան։ Այժմ, մեր հայրենակիցները պետք է անցնեն 15-25 կմ, որպեսզի ստանան բժշկական օգնություն։
    18:02
    28.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թրամփի նախկին խորհրդականը կոչ է արել զինել իրանական ընդդիմությանը՝ ռեժիմը փոխելու համար
    «Իրանի ներսում գործող ընդդիմությունը կարող է օգտագործել այս պառակտումը, ինչպես նաև երկրում աճող թշնամանքն ու լարվածությունը՝ ռեժիմը տապալելու համար։ Իրանում ընդդիմությունը վատ է կազմակերպված։ Հետևաբար, ռեսուրսների, կապի միջոցների, գումարի և զենքի տրամադրումը կնպաստեր դրա վերածմանը ավելի հզոր ուժի», - հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը: Նախկին պաշտոնյան հավելել է, որ հրադադարը ձեռնտու է առաջին հերթին Թեհրանին։ Թրամփի նախկին խորհրդականն ընդգծել է, որ նախքան հաղթանակի մասին հայտարարելը, ԱՄՆ նախագահը պետք է հասնի Հորմուզի նեղուցի բացմանը։
    17:58
    28.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մոլդովան և Ռուսաստանը բանտարկյալների փոխանակում են արել
    «Հաջողվել է ազատ արձակել և տուն վերադարձնել Մոլդովայի երկու քաղաքացիների, որոնք պահվում էին Ռուսաստանում։ Երկուսն էլ, լինելով Տեղեկատվության և անվտանգության ծառայության աշխատակիցներ, ազատ են արձակվել և վերադարձվել մեր իշխանություններին՝ անձանց միջազգային փոխանակման շրջանակներում»,- գրել է Սանդուն Facebook-ում։ Նրա խոսքով՝ նրանք «փոխանակվել են երկու այլ անձանց հետ՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Նինա Պոպովայի և Մոլդովայի Հանրապետության քաղաքացի Ալեքսանդր Բալանի, ով մեղադրվում է հօգուտ Բելառուսի ՊԱԿ-ի (КГБ) պետական դավաճանության մեջ»։ Սանդուն շնորհակալություն է հայտնել Լեհաստանի, Ռումինիայի և ԱՄՆ-ի իշխանություններին՝ ցուցաբերած աջակցության համար։
    17:49
    28.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պատմական առաջընթաց. ԱՄՆ դեսպանությունը ողջունում է Կարս-Գյումրի երկաթգծի վերաբացմանն ուղղված քայլերը
    ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն անդրադարձել է Կարսում տեղի ունեցած՝ հայ և թուրք պաշտոնյաների հանդիպմանը՝ նշելով, որ պատմական առաջընթաց է խաղաղ ու բարգավաճ Հարավային Կովկասի կերտման ճանապարհին: «Պատմական առաջընթաց` խաղաղ ու բարգավաճ Հարավային Կովկասի կերտման ճանապարհին։ Այսօր Կարսում տեղի ունեցավ հայ և թուրք պաշտոնյաների հանդիպումը՝ ձևավորելու Կարս-Գյումրի երկաթգծի վերակառուցման հարցերով համատեղ աշխատանքային խումբ։ Հայաստանի և Թուրքիայի միջև այս առանցքային օղակի վերականգնումը տարածաշրջանային կապուղիների բացման և տարածաշրջանային կայունության ապահովման կարևոր քայլ է։ Այսօրինակ շրջադարձային զարգացումների համար հիմքեր էին նախապատրաստվել օգոստոսի 8-ին նախագահ Թրամփի հյուրընկալած Վաշինգտոնի գագաթնաժողովում։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև տասնամյակներ շարունակ փակված տնտեսական ու հասարակական կապերի վերաբացման ուղղությամբ այս կոնկրետ քայլերի ձեռնարկումը»,- ասվում է հաղորդագրությունում։
    17:42
    28.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «Վանաձոր» ՔԿՀ-ի տարածք ներնետված փաթեթներում հայտնաբերվել են մեծ թվով բջջային հեռախոսներ
    ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողն ապրիլի 28-ին՝ ժամը 04։35-ի սահմաններում, ծառայություն իրականացնելիս լսել է արտասովոր ձայներ։ Ահազանգից անմիջապես հետո հիմնարկի ծառայողների կողմից կատարվել է տեղանքի զննություն և հայտնաբերվել է կպչուն ժապավենով ամրացված, ներնետված 3 փաթեթ, որոնցում առկա է եղել 8 բջջային հեռախոս։ Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։
    17:35
    28.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԵՄ դիվանագետներն այցելել են ԿԸՀ՝ ծանոթանալու ԱԺ ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին
    ԵՄ անդամ երկրների դեսպանությունների ներկայացուցիչները ԵՄ պատվիրակության ղեկավար, Վասիլիս Մարագոսի ղեկավարությամբ, ապրիլի 28-ին այցելել են ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Դիվանագետները ԿԸՀ են այցելել սեփական նախաձեռնությամբ։
    17:30
    28.04.26
    Ավելին
  • Միջազգային
    Ծանր իրավիճակ է ռազմաճակատում. Ուկրաինային տարածքային զիջումների են տրամադրում
    Ծանր իրավիճակ է ռուս-ուկրաինական ռազմաճակատում: Մոսկվան հայտնել է ուկրաինական անօդաչուների գրոհի մասին: Զոհեր ու վիրավորներ կան Բելգորոդում՝ ըստ տեղի իշխանությունների:
    17:25
    28.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մենք առաջարկում ենք ստեղծել սփյուռքի երիտասարդներին Հայաստանին կապելու ցանց. Արման Աբովյան
    Այս մասին հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր, վերլուծաբան Արման Աբովյանը։
    17:18
    28.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Աշոտ Փաշինյանն արդեն գրանցման հասցե ունի. «Հրապարակ»
    Նիկոլ Փաշինյանի, Աննա Հակոբյանի և նրանց դուստրերի գրանցման հասցեն չի փոխվել։ Նրանք շարունակում են գրանցված մնալ Չեխովի 8 հասցեում գտնվող իրենց նախկին բնակարանի վրա, որը, իրենց իսկ հայտարարություններով, դեռ 2 տարի առաջ են վաճառել։
    17:13
    28.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Խաղաղության ցանկացած գործընթաց պետք է ամրապնդված լինի միջազգային երաշխիքներով. Սուրեն Սուրենյանց
    Այս մասին «Առաջարկ Հայաստանին» նախագծի անդամների նախընտրական ծրագրի ներկայացման ժամանակ ասել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ, ԲՀԿ նախընտրական ցուցակում ներառված Սուրեն Սուրենյանցը:
    17:09
    28.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մեր երկրի խնդիրը կառավարման մեջ է․ Արա Այվազյան
    Այս մասին հայտարարել է ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը։
    17:04
    28.04.26
    Ավելին