Լրահոս

2026-04-23
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Տապալված «հնգամյա պլանը» և Փաշինյանի նոր «ֆալստարտը». ի՞նչ երեսով են նորից մարդամեջ ելնում․ «Փաստ»
    Բայց միայն ծրագրային այդ մի բլոկը չէ, որ Փաշինյանը չի կատարել: Առհասարակ, ավելի հեշտ կլինի պարզել, թե ինչ խոստում է կատարել, եթե կատարել է: Չկատարածներից. «Նվազագույն կենսաթոշակի և կենսաթոշակի միջին չափերը հավասարեցնել համապատասխանաբար պարենային և սպառողական զամբյուղների արժեքներին, ...վերացնել ծայրահեղ աղքատությունը» (կետ 4.6): Փաստն այն է, որ Փաշինյանն ու իր գլխավորած կառավարությունը անցած 5 տարում ոչ միայն չեն վերացրել ծայրահեղ աղքատությունը, այլև աղքատության մակարդակը չեն կարողացել նվազեցնել: Որոշ աննշան տատանումներ գուցե վիճակագրությունն արձանագրել է, բայց աղքատության մակարդակը շարունակում է մնալ բարձր՝ 22- 24 տոկոսի միջակայքում: Իսկ թե ինչ չափով են նվազագույն կամ միջին թոշակները «համընկնում» սպառողական ու պարենային զամբյուղների արժեքներին, թող նվազագույն ու միջին թոշակ ստացող մեր տարեց հայրենակիցներն ասեն: Ըստ որում, Փաշինյանը, որ անցյալ տարեվերջին կուրծք էր ծեծում, թե ոչ մի տարբերակ չկա թոշակները բարձրացնելու, որ եթե բարձրացնեն, ապա տնտեսությունը կփլուզվի և այլն, ընտրությունների նախաշեմին, այն էլ՝ ընդդիմադիրների ճնշման տակ, «հիշեց» թոշակառուների մասին ու, ասես մեծ լավություն է անում, մի 10000 դրամով թոշակներն ավելացրեց: Իսկ ոչի՞նչ, որ այդ ընթացքում նույն պարենային զամբյուղի միջի եղած-չեղածը կտրուկ թանկացավ:
    09:58
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Նախընտրական վախեր. ինչո՞ւ է իշխանությունը փախչում պատերազմի թեմայից և ծնողների հետ հանդիպումից․ «Հրապարակ»
    Սակայն երեկ խորհրդարանը մերժել է նրա հայտը՝ ԱԺ նիստերի մեծ դահլիճում լսումներ անցկացնելու մասին, առաջարկել է ավելի փոքր՝ 334 սենյակը։ Թե ինչու են մերժել, երեկ ԱԺ աշխատակազմից չհաջողվեց պարզաբանում ստանալ, սակայն ծնողներն էլ համաձայն չեն փոքր դահլիճին, քանի որ 181 հոգով են ուզում գալ։
    09:54
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 4 կարևոր լուրով
    Այսօր ժամը 18-ին լրանում է ԱԺ հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների գրանցման համար փաստաթղթերի՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու վերջնաժամկետը:
    09:50
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Եկեղեցու դեմ նոր հարված են պատրաստում․ «Հրապարակ»
    Այդ նպատակի համար որոշել են օգտագործել սփյուռքում ապրող իրենց հավատարիմ մարդկանց: Այժմ տեղեկատվություն հավաքելու փուլն է` տարբեր երկրների իրավապահների աջակցությամբ ապացույցներ են հավաքում այդ գույքի եւ ընկերությունների ծագման «անօրինականության» վերաբերյալ, փորձելու են տարբեր երկրների քաղաքացի հանդիսացող հայերի միջոցով քրեական վարույթներ հարուցել, քաղհայցեր տանել դատարաններ:
    09:47
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փաշինյանի և 18-ամյա Դավիթ Մինասյանի միջադեպից հետո Կենտրոնի քննչականում կրքերը չեն հանդարտվում. «Ժողովուրդ»
    Աղմկահարույց դեպքով քննիչները այցելել էին երիտասարդների բնակարան՝ իրականացնելու քննչական գործողություններ և խուզարկություն։ Իհարկե, նրանց տնից որևէ արգելված կամ գործի համար նշանակալի առարկա չէին հայտնաբերել։
    09:41
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փաշինյանի էքսցենտրիկ վարքը պետք է արժանանա իրավական գնահատականի․ «Փաստ»
    Նախօրեին «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը պաշտոնապես դիմել է ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ պահանջելով «Պաշտոնատար անձի վարքագծի կանոնների խախտման» հիմքով վարույթ հարուցել ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի նկատմամբ:
    09:37
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
    09:34
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում
    Քամին` հարավարևմտյան` 3-6 մ/վ։
    09:30
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ավագանուց մինչև տեսչության ղեկավարի տեղակալ․ ՔՊ-ական վերահսկողը. «Ժողովուրդ»
    2023-2024 թվականներին աշխատել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնական, իսկ 2022-2023 թվականներին՝ «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի խորհրդական։ 2022 թվականի հոկտեմբերի 29-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերահսկող հանձնաժողովի անդամ։ Նույն թվականին եղել է նաև «8033» շտապօգնության ծառայության տնտեսական գծով պատասխանատու։ 2021-2022 թվականներին աշխատել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում՝ որպես ներքին ընթացակարգերի պատասխանատու։ Ավելի վաղ՝ 2019-2020 թվականներին զբաղեցրել է խորհրդատուի պաշտոն ՀՀ առողջապահության նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչությունում, իսկ 2020 թվականին համակարգել է նախարարության կողմից ստեղծված շտապօգնության ծառայությունը՝ կապված Արցախից վիրավորների հոսպիտալացման և տարհանման գործընթացների հետ։ 2019 թվականին էլ եղել է Ազգային ժողովի պատգամավորի օգնական։
    09:25
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    1.4 մլն դրամի ծաղկամաններ, 2.4 մլն դրամի վարագույրներ պետբյուջեի հաշվին. «Ժողովուրդ»
    Այդ ֆոնին վարագույրների և ծաղկամանների վրա միլիոնավոր դրամների ծախսը առնվազն հարցեր է առաջացնում՝ որքանով է դա առաջնահերթ և համաչափ։
    09:20
    23.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Սիոնի և Արարատի միջև. ինչո՞ւ է Իսրայելում անհնար «լիկվիդատոր առաջնորդը». «Փաստ»
    Իսրայելական հասարակության արձագանքը նման «մանիֆեստին» կլիներ ոչ թե պարզապես բացասական, այլ տեկտոնական: Իսրայելի համար Աղետի (Շոա) հիշողությունը ոչ թե պարզապես դասագրքի էջ է, այլ անվտանգության հիմքը: «Այլևս երբեք» բանաձևն այնտեղ նյութականացված է միջուկային զսպման և բարձրտեխնոլոգիական բանակի տեսքով: Ժողովուրդը, որի գենետիկ կոդը ներծծված է անպաշտպանության հիշողությամբ, նման առաջնորդին կպատասխաներ ակնթարթային քաղաքական անհայտացմամբ: Իսրայելում գոյություն ունի կոնսենսուս. հենց որ դու դադարում ես աշխարհին հիշեցնել ապրելու քո իրավունքի մասին և ուժով պաշտպանել այն, դու անհետանում ես: Առանցքային գործընկերոջ հետ դաշինքից հրաժարվելը՝ հօգուտ անորոշ «չեզոքության», ընդ որում՝ թշնամական շրջապատում, կընկալվեր որպես կոլեկտիվ ինքնասպանություն:
    09:15
    23.04.26
    Ավելին
2026-04-22
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է․ ԿԸՀ
    Ազգային ժողովի հունիսի 7-ի ընտրությանը մասնակցելու հայտը և անհրաժեշտ փաստաթղթերն այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել Հայաստանի շնորհապետական, «Բոլորին դեմ եմ», Ժողովրդավարական համախմբում կուսակցությունները և «Ուժեղ Հայաստան», «Նոր դարաշրջան», Միավորված հայեր կուսակցությունների «Ուժեղ Հայաստան» դաշինքը: Ավելի վաղ փաստաթղթերը ներկայացրել էին «Քաղաքացիական պայմանագիր» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները: Այսպիսով՝ մինչև այս պահը ընտրական ցուցակները Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրել է 6 քաղաքական ուժ՝ 5 կուսակցություն և մեկ դաշինք:
    23:57
    22.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Իրանի նախագահը նշել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների ճանապարհին առկա հիմնական խոչընդոտները
    «Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունել է երկխոսությունը... Պարտավորությունների խախտումը, շրջափակումը և սպառնալիքները հիմնական խոչընդոտներն են իրական բանակցությունների ճանապարհին։ Աշխարհը տեսնում է ձեր անվերջանալի կեղծավոր հռետորաբանությունը և խոսքի ու գործի միջև առկա հակասությունները»,- ասված է Փեզեշքիանի՝ X սոցիալական ցանցում արված հրապարակման մեջ։ Վաշինգտոնն ու Թեհրանը ապրիլի 8-ին հայտարարել էին հրադադարի մասին։ Դրանից հետո Իսլամաբադում կայացած բանակցություններն ավարտվել էին անարդյունք, ընդ որում՝ մարտական գործողությունների վերսկսման մասին չէր հաղորդվել, սակայն ԱՄՆ-ն սկսել էր իրանական նավահանգիստների շրջափակումը։ Միջնորդները փորձում են կազմակերպել բանակցությունների նոր փուլ։
    23:54
    22.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թուրքիան ցանկանում է հասնել Իրանի և Ուկրաինայի հարցերով բանակցությունների. Էրդողան
    Էրդողանը և Շտայնմայերը քննարկել են Թուրքիայի և Գերմանիայի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային ու գլոբալ իրադարձությունները։ «Զրույցի ընթացքում նախագահ Էրդողանը նշել է, որ Թուրքիայի և Գերմանիայի միջև հարաբերությունները բարձր մակարդակի վերջին շփումներից հետո լավ տեմպ են հավաքել։ Նախագահը նշել է, որ մեր տարածաշրջանում պատերազմը նաև սկսել է թուլացնել Եվրոպան, և եթե քայլեր չձեռնարկվեն այդ միտումը հաղթահարելու համար՝ խաղաղությանն ուղղված մոտեցման միջոցով, ապա հակամարտությունից հասցված վնասը շատ ավելի մեծ կլինի»,- հայտնել է Թուրքիայի առաջնորդի գրասենյակը։ Էրդողանն ասել է, որ «Թուրքիան ձգտում է վերջ դնել հակամարտությանը և հասնել կայուն խաղաղության Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ընթացող պատերազմում բանակցությունների միջոցով, ճիշտ այնպես, ինչպես վարվեց Իրանի պարագայում։
    23:51
    22.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Իրանը Հորմուզի նեղուցում նավեր է կալանել
    «Իրանական «Թուսքա» բեռնատար նավի վրա ամերիկյան ռազմանավի հարձակմանն ի պատասխան այսօր Իրանի ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը հարձակում են գործել առանց իրանական թույլտվության Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած երեք բեռնատար նավի վրա, որոնցից երկուսը կալանվել և ուղղորդվել են իրանական նավահանգիստներ։
    23:45
    22.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Մարտին Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
    20-ամյա հայ ծանրորդը Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 79 կգ քաշայինների պայքարում բրոնզե մեդալին արժանացել է երկամարտի 338 կգ արդյունքով:
    23:25
    22.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրազդան գետում հայտնաբերված դիակի ինքնությունը պարզվում է. նոր մանրամասներ
    Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրասուզակը փրկարարների հետ մեծ դժվարությամբ մոտեցավ Հրազդան գետում գտնվող դիակին և այն ճոպանների միջոցով դուրս բերեցին անվտանգ վայր։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Դիակի հայտնաբերման մասին ոստիկանության Մալաթիայի բաժնից տեղեկություն փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Սարգսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Այս պահին պարզվում է նաև մահացածի ինքնությունը, ինչպես նաև արդյոք նա որպես անհայտ որոնվող է, ում փնտրում էին ոստիկանության Մաշտոցի, Մալաթիայի և Կենտրոնականի բաժնի ծառայողները։
    23:18
    22.04.26
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Իրան-ԱՄՆ բանակցությունները կվերսկսվե՞ն. հարցազրույց՝ իրանագետի հետ
    Իրան-ԱՄՆ բանակցությունները կվերսկսվե՞ն. հարցազրույց՝ իրանագետի հետ
    23:11
    22.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արտակարգ դեպք՝ Երևանում․ բժիշկներին հաջողվել է փրկել 9 ամսական երեխայի կյանքը
    Դեպքի մասին արդեն տեղեկությունը փոխանցվել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժին, որտեղից արդեն Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն են ժամանել համայնքային ոստիկանները, որտեղ էլ պարզվում երեխային բնակության վայրը և ինքնությունը։
    23:00
    22.04.26
    Ավելին