Լրահոս
2026-04-23
-
Մամուլի տեսությունԱյսօր վերջին օրն է.ովքե՞ր են արդեն ԿԸՀ ներկայացրել փաստաթղթերը. «Փաստ»Այսօր ժամը 18-ին լրանում է ԱԺ հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների գրանցման համար փաստաթղթերի՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու վերջնաժամկետը: Ընտրական ցուցակների գրանցումը կկատարվի մինչև մայիսի 3-ը, այսինքն՝ փաստացի մայիսի 4-ին վերջնականորեն պարզ կլինի, թե քանի քաղաքական ուժ է ստացել ընտրություններին մասնակցելու իրավունք: Պաշտոնապես բոլոր ցուցակները ԿԸՀ կայքում կհրապարակվեն մինչև մայիսի 6-ը:Ավելին10:1223.04.26 -
Մամուլի տեսությունԱլեն Սիմոնյանի խոստովանությունը Թուրքիայում. «Հրապարակ»Ստամբուլում հայկական մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Սիմոնյանն անդրադարձել է հարցին, թե ինչու հայ-թուրքական սահմանը չի բացվում։ «Ակնհայտորեն չեմ կարող ասել, թե ինչ է սպասվում։ Սկզբում ասվում էր, որ Լեռնային Ղարաբաղի հարցը չլուծվելու դեպքում սահմանը չի բացվի։ Այնուհետեւ հայտարարեցին, որ ԼՂ հարցը լուծված է։ Դրանից հետո առաջ քաշվեց Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը։ Մենք այդ համաձայնագիրը բանակցեցինք․ դա բարդ եւ երկար գործընթաց էր, սակայն 17 կետի շուրջ հասանք համաձայնության, հանդիպեցինք ստորագրման համար, ձեռք սեղմեցինք, բայց, միեւնույն է, գործընթացը չավարտվեց»,- ասել է Սիմոնյանը՝ ըստ էության խոստովանելով, որ իրենց վարած արտաքին քաղաքականությունը ձախողվել է, իրենց հաշվարկները սխալ են դուրս եկել, եւ զիջումների քաղաքականությունն իրեն չի արդարացնում, ճիշտ հակառակը` մեր թշնամիների ախորժակը գնալով բացվում է, երբ տեսնում են, թե ինչ կակղամորթ իշխանություն է ղեկավարում Հայաստանը։ Սիմոնյանը նաեւ անդրադարձել է Ադրբեջանի դերակատարմանը հարաբերությունների հաստատման գործընթացում։ «Ադրբեջանը, իր լոբբինգի եւ ազդեցության միջոցով, կարող եմ ասել, որ այս պահին խոչընդոտում է գործընթացին, որովհետեւ մի կողմից մեզ հետ բանակցում է, մյուս կողմից թույլ չի տալիս, որ Թուրքիան մեզ հետ բանակցի։ Սա տարօրինակ իրավիճակ է։ Թուրքիան կարծես դարձել է այս հարաբերությունների գերին»,- փակագծեր է բացել ԱԺ նախագահը։Ավելին10:0523.04.26 -
Մամուլի տեսությունՏապալված «հնգամյա պլանը» և Փաշինյանի նոր «ֆալստարտը». ի՞նչ երեսով են նորից մարդամեջ ելնում․ «Փաստ»Բայց միայն ծրագրային այդ մի բլոկը չէ, որ Փաշինյանը չի կատարել: Առհասարակ, ավելի հեշտ կլինի պարզել, թե ինչ խոստում է կատարել, եթե կատարել է: Չկատարածներից. «Նվազագույն կենսաթոշակի և կենսաթոշակի միջին չափերը հավասարեցնել համապատասխանաբար պարենային և սպառողական զամբյուղների արժեքներին, ...վերացնել ծայրահեղ աղքատությունը» (կետ 4.6): Փաստն այն է, որ Փաշինյանն ու իր գլխավորած կառավարությունը անցած 5 տարում ոչ միայն չեն վերացրել ծայրահեղ աղքատությունը, այլև աղքատության մակարդակը չեն կարողացել նվազեցնել: Որոշ աննշան տատանումներ գուցե վիճակագրությունն արձանագրել է, բայց աղքատության մակարդակը շարունակում է մնալ բարձր՝ 22- 24 տոկոսի միջակայքում: Իսկ թե ինչ չափով են նվազագույն կամ միջին թոշակները «համընկնում» սպառողական ու պարենային զամբյուղների արժեքներին, թող նվազագույն ու միջին թոշակ ստացող մեր տարեց հայրենակիցներն ասեն: Ըստ որում, Փաշինյանը, որ անցյալ տարեվերջին կուրծք էր ծեծում, թե ոչ մի տարբերակ չկա թոշակները բարձրացնելու, որ եթե բարձրացնեն, ապա տնտեսությունը կփլուզվի և այլն, ընտրությունների նախաշեմին, այն էլ՝ ընդդիմադիրների ճնշման տակ, «հիշեց» թոշակառուների մասին ու, ասես մեծ լավություն է անում, մի 10000 դրամով թոշակներն ավելացրեց: Իսկ ոչի՞նչ, որ այդ ընթացքում նույն պարենային զամբյուղի միջի եղած-չեղածը կտրուկ թանկացավ:Ավելին09:5823.04.26 -
Մամուլի տեսությունՆախընտրական վախեր. ինչո՞ւ է իշխանությունը փախչում պատերազմի թեմայից և ծնողների հետ հանդիպումից․ «Հրապարակ»Սակայն երեկ խորհրդարանը մերժել է նրա հայտը՝ ԱԺ նիստերի մեծ դահլիճում լսումներ անցկացնելու մասին, առաջարկել է ավելի փոքր՝ 334 սենյակը։ Թե ինչու են մերժել, երեկ ԱԺ աշխատակազմից չհաջողվեց պարզաբանում ստանալ, սակայն ծնողներն էլ համաձայն չեն փոքր դահլիճին, քանի որ 181 հոգով են ուզում գալ։Ավելին09:5423.04.26 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 4 կարևոր լուրովԱյսօր ժամը 18-ին լրանում է ԱԺ հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների գրանցման համար փաստաթղթերի՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու վերջնաժամկետը:Ավելին09:5023.04.26 -
Մամուլի տեսությունԵկեղեցու դեմ նոր հարված են պատրաստում․ «Հրապարակ»Այդ նպատակի համար որոշել են օգտագործել սփյուռքում ապրող իրենց հավատարիմ մարդկանց: Այժմ տեղեկատվություն հավաքելու փուլն է` տարբեր երկրների իրավապահների աջակցությամբ ապացույցներ են հավաքում այդ գույքի եւ ընկերությունների ծագման «անօրինականության» վերաբերյալ, փորձելու են տարբեր երկրների քաղաքացի հանդիսացող հայերի միջոցով քրեական վարույթներ հարուցել, քաղհայցեր տանել դատարաններ:Ավելին09:4723.04.26 -
Մամուլի տեսությունՓաշինյանի և 18-ամյա Դավիթ Մինասյանի միջադեպից հետո Կենտրոնի քննչականում կրքերը չեն հանդարտվում. «Ժողովուրդ»Աղմկահարույց դեպքով քննիչները այցելել էին երիտասարդների բնակարան՝ իրականացնելու քննչական գործողություններ և խուզարկություն։ Իհարկե, նրանց տնից որևէ արգելված կամ գործի համար նշանակալի առարկա չէին հայտնաբերել։Ավելին09:4123.04.26 -
Մամուլի տեսությունՓաշինյանի էքսցենտրիկ վարքը պետք է արժանանա իրավական գնահատականի․ «Փաստ»Նախօրեին «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը պաշտոնապես դիմել է ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ պահանջելով «Պաշտոնատար անձի վարքագծի կանոնների խախտման» հիմքով վարույթ հարուցել ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի նկատմամբ:Ավելին09:3723.04.26 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:Ավելին09:3423.04.26 -
Մամուլի տեսությունԱվագանուց մինչև տեսչության ղեկավարի տեղակալ․ ՔՊ-ական վերահսկողը. «Ժողովուրդ»2023-2024 թվականներին աշխատել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնական, իսկ 2022-2023 թվականներին՝ «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի խորհրդական։ 2022 թվականի հոկտեմբերի 29-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերահսկող հանձնաժողովի անդամ։ Նույն թվականին եղել է նաև «8033» շտապօգնության ծառայության տնտեսական գծով պատասխանատու։ 2021-2022 թվականներին աշխատել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում՝ որպես ներքին ընթացակարգերի պատասխանատու։ Ավելի վաղ՝ 2019-2020 թվականներին զբաղեցրել է խորհրդատուի պաշտոն ՀՀ առողջապահության նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչությունում, իսկ 2020 թվականին համակարգել է նախարարության կողմից ստեղծված շտապօգնության ծառայությունը՝ կապված Արցախից վիրավորների հոսպիտալացման և տարհանման գործընթացների հետ։ 2019 թվականին էլ եղել է Ազգային ժողովի պատգամավորի օգնական։Ավելին09:2523.04.26 -
Մամուլի տեսություն1.4 մլն դրամի ծաղկամաններ, 2.4 մլն դրամի վարագույրներ պետբյուջեի հաշվին. «Ժողովուրդ»Այդ ֆոնին վարագույրների և ծաղկամանների վրա միլիոնավոր դրամների ծախսը առնվազն հարցեր է առաջացնում՝ որքանով է դա առաջնահերթ և համաչափ։Ավելին09:2023.04.26 -
Մամուլի տեսությունՍիոնի և Արարատի միջև. ինչո՞ւ է Իսրայելում անհնար «լիկվիդատոր առաջնորդը». «Փաստ»Իսրայելական հասարակության արձագանքը նման «մանիֆեստին» կլիներ ոչ թե պարզապես բացասական, այլ տեկտոնական: Իսրայելի համար Աղետի (Շոա) հիշողությունը ոչ թե պարզապես դասագրքի էջ է, այլ անվտանգության հիմքը: «Այլևս երբեք» բանաձևն այնտեղ նյութականացված է միջուկային զսպման և բարձրտեխնոլոգիական բանակի տեսքով: Ժողովուրդը, որի գենետիկ կոդը ներծծված է անպաշտպանության հիշողությամբ, նման առաջնորդին կպատասխաներ ակնթարթային քաղաքական անհայտացմամբ: Իսրայելում գոյություն ունի կոնսենսուս. հենց որ դու դադարում ես աշխարհին հիշեցնել ապրելու քո իրավունքի մասին և ուժով պաշտպանել այն, դու անհետանում ես: Առանցքային գործընկերոջ հետ դաշինքից հրաժարվելը՝ հօգուտ անորոշ «չեզոքության», ընդ որում՝ թշնամական շրջապատում, կընկալվեր որպես կոլեկտիվ ինքնասպանություն:Ավելին09:1523.04.26
2026-04-22
-
ՔաղաքականԱպրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է․ ԿԸՀԱզգային ժողովի հունիսի 7-ի ընտրությանը մասնակցելու հայտը և անհրաժեշտ փաստաթղթերն այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել Հայաստանի շնորհապետական, «Բոլորին դեմ եմ», Ժողովրդավարական համախմբում կուսակցությունները և «Ուժեղ Հայաստան», «Նոր դարաշրջան», Միավորված հայեր կուսակցությունների «Ուժեղ Հայաստան» դաշինքը: Ավելի վաղ փաստաթղթերը ներկայացրել էին «Քաղաքացիական պայմանագիր» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները: Այսպիսով՝ մինչև այս պահը ընտրական ցուցակները Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրել է 6 քաղաքական ուժ՝ 5 կուսակցություն և մեկ դաշինք:Ավելին23:5722.04.26 -
ՏարածաշրջանԻրանի նախագահը նշել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների ճանապարհին առկա հիմնական խոչընդոտները«Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունել է երկխոսությունը... Պարտավորությունների խախտումը, շրջափակումը և սպառնալիքները հիմնական խոչընդոտներն են իրական բանակցությունների ճանապարհին։ Աշխարհը տեսնում է ձեր անվերջանալի կեղծավոր հռետորաբանությունը և խոսքի ու գործի միջև առկա հակասությունները»,- ասված է Փեզեշքիանի՝ X սոցիալական ցանցում արված հրապարակման մեջ։ Վաշինգտոնն ու Թեհրանը ապրիլի 8-ին հայտարարել էին հրադադարի մասին։ Դրանից հետո Իսլամաբադում կայացած բանակցություններն ավարտվել էին անարդյունք, ընդ որում՝ մարտական գործողությունների վերսկսման մասին չէր հաղորդվել, սակայն ԱՄՆ-ն սկսել էր իրանական նավահանգիստների շրջափակումը։ Միջնորդները փորձում են կազմակերպել բանակցությունների նոր փուլ։Ավելին23:5422.04.26 -
ՄիջազգայինԹուրքիան ցանկանում է հասնել Իրանի և Ուկրաինայի հարցերով բանակցությունների. ԷրդողանԷրդողանը և Շտայնմայերը քննարկել են Թուրքիայի և Գերմանիայի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային ու գլոբալ իրադարձությունները։ «Զրույցի ընթացքում նախագահ Էրդողանը նշել է, որ Թուրքիայի և Գերմանիայի միջև հարաբերությունները բարձր մակարդակի վերջին շփումներից հետո լավ տեմպ են հավաքել։ Նախագահը նշել է, որ մեր տարածաշրջանում պատերազմը նաև սկսել է թուլացնել Եվրոպան, և եթե քայլեր չձեռնարկվեն այդ միտումը հաղթահարելու համար՝ խաղաղությանն ուղղված մոտեցման միջոցով, ապա հակամարտությունից հասցված վնասը շատ ավելի մեծ կլինի»,- հայտնել է Թուրքիայի առաջնորդի գրասենյակը։ Էրդողանն ասել է, որ «Թուրքիան ձգտում է վերջ դնել հակամարտությանը և հասնել կայուն խաղաղության Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ընթացող պատերազմում բանակցությունների միջոցով, ճիշտ այնպես, ինչպես վարվեց Իրանի պարագայում։Ավելին23:5122.04.26 -
ՏարածաշրջանԻրանը Հորմուզի նեղուցում նավեր է կալանել«Իրանական «Թուսքա» բեռնատար նավի վրա ամերիկյան ռազմանավի հարձակմանն ի պատասխան այսօր Իրանի ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը հարձակում են գործել առանց իրանական թույլտվության Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած երեք բեռնատար նավի վրա, որոնցից երկուսը կալանվել և ուղղորդվել են իրանական նավահանգիստներ։Ավելին23:4522.04.26 -
ՔաղաքականՄակրոնի՝ ՀՀ այցի ընթացքում կստորագրվի Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության փաստաթուղթը․ Վահան ԿոստանյանԱյս մասին հայտնել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը:Ավելին23:3722.04.26 -
ՍպորտՄարտին Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր20-ամյա հայ ծանրորդը Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 79 կգ քաշայինների պայքարում բրոնզե մեդալին արժանացել է երկամարտի 338 կգ արդյունքով:Ավելին23:2522.04.26 -
ՀասարակականՀրազդան գետում հայտնաբերված դիակի ինքնությունը պարզվում է. նոր մանրամասներՀատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրասուզակը փրկարարների հետ մեծ դժվարությամբ մոտեցավ Հրազդան գետում գտնվող դիակին և այն ճոպանների միջոցով դուրս բերեցին անվտանգ վայր։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Դիակի հայտնաբերման մասին ոստիկանության Մալաթիայի բաժնից տեղեկություն փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Սարգսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Այս պահին պարզվում է նաև մահացածի ինքնությունը, ինչպես նաև արդյոք նա որպես անհայտ որոնվող է, ում փնտրում էին ոստիկանության Մաշտոցի, Մալաթիայի և Կենտրոնականի բաժնի ծառայողները։Ավելին23:1822.04.26