Լրահոս

2026-04-18
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18։30 Ադրբեջանը նորից պահանջներ է դնում. իր «ոտքին կրակել» չի՞ ուզում իշխանությունը
    Հայլուր 18։30 Ադրբեջանը նորից պահանջներ է դնում. իր «ոտքին կրակել» չի՞ ուզում իշխանությունը
    18:30
    18.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «Արթիկ» ՔԿՀ-ում կանխվել է անօդաչու թռչող սարքի միջոցով 13 բջջային հեռախոսի և արգելված այլ պարագաների ներնետման փորձ
    Ապրիլի 14-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դիտաշտարակներից մեկում ծառայություն իրականացնող պահպանության ապահովման բաժնի ծառայողը նկատել է, որ տեղամասի պատի արտաքին կողմում անօդաչու թռչող սարքի (դրոնի) միջոցով ներնետման փորձ է կատարվել: Վերոնշյալի մասին անմիջապես ահազանգվել է ՀՀ ՆԳՆ ՀՈԳՎ Արթիկի բաժին: Ոստիկանության ծառայողների ժամանումից հետո, պահպանության ապահովման բաժնի աշխատակիցների հետ համատեղ իրականացվել է տարածքի զննում, որի արդյունքում արտաքին պատի դրսային հատվածում հայտնաբերվել են պլաստմասե կասկածելի երեք տարաներ, որոնցից յուրաքանչյուրին ամրացված են եղել մետաղական երկուական կախիչներ: Տարաներում առկա են եղել 13 բջջային հեռախոս, 4 բջջային հեռախոսի լիցքավորման լար, 2 բաժանորդային քարտ, 1 անլար ականջակալ և 1 wi-fi սարք: Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ:
    18:15
    18.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՆԳՆ ստորաբաժանումները իրականացրել են հուշարձանների լվացման և հարակից տարածքների բարեկարգման աշխատանքներ
    Արդեն ավանդույթ է դարձել, որ ամեն տարի ապրիլի 18-ին՝ Հուշարձանների պահպանության միջազգային օրը, ՆԳՆ ենթակա ծառայությունները շրջակա միջավայրի բարեկարգման և մշակութային հուշարձանների պահպանման նպատակով իրականացնում են նախաձեռնություններ։ Այս տարին ևս բացառություն չէր․ ՆԳՆ փրկարար ծառայության և Ոստիկանության գվարդիայի ծառայողները մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում իրականացրել են հուշարձանների լվացման և հարակից տարածքների բարեկարգման աշխատանքներ։ Ներքին գործերի նախարարությունը հետևողականորեն կարևորում է մաքուր, անվտանգ և առողջ միջավայրի ապահովումը՝ շարունակաբար իրականացվող նման նախաձեռնությունների միջոցով ամրապնդելով ինչպես բնապահպանական պատասխանատվությունը, այնպես էլ հասարակության մեջ մշակութային ժառանգության պահպանման կարևորության գիտակցումը։
    18:00
    18.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրանն առանց վարանելու կպատասխանի ԱՄՆ-ին, եթե Վաշինգտոնը վերսկսի ռազմական գործողությունները
    «Պատերազմը չի կարող հանգեցնել դրական արդյունքի։ Ամերիկացիները պետք է հասկանան և դաս քաղեն՝ գաղութատիրության դարաշրջանն ավարտված է։ Նրանք չեն կարող տնօրինել այլ ժողովուրդների բախտը։ Եթե բոլորը կենտրոնանան խաղաղության և կայունության վրա, ապա դա օգտակար կլինի բոլորին, և այդ դեպքում հնարավորություն կլինի։ Սակայն եթե նրանք որոշեն լինել ագրեսոր և վերադառնալ պատերազմին, ապա կտեսնեն Իրանի պատասխանը. մենք առանց վարանելու կպատասխանենք ողջ հզորությամբ»,- ասել է Խաթիբզադեն լրագրողներին՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում։ Դիվանագետի և մամուլի շփման տեսագրությունը հրապարակել է կատարական «Al Jazeera» հեռուստաալիքը։ Այսպես է դիվանագետն արձագանքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերին, ով ավելի վաղ չէր բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսումը, եթե կողմերը համաձայնության չգան մինչև գալիք չորեքշաբթի՝ զինադադարի ժամկետի լրանալը։ Խաթիբզադեն նշել է, որ չգիտի, թե կոնկրետ ինչ նկատի ուներ ամերիկյան առաջնորդը՝ կշտամբելով նրան այն բանի համար, որ վերջինս «չափազանց շատ է խոսում և մեկ հայտարարության մեջ հակասական բաներ ասում»։
    17:45
    18.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ է բռնկվել Նուբարաշենի աղբավայրում
    Այսօր՝ ապրիլի 18-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Նուբարաշեն աղբավայրի հարևանությամբ կուտակված՝ խոտանված անվադողերով պատված տարածքում։ Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշենի աղբավայրում հրդեհ է բռնկվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջներին հաջողվել է կանխել կրակի տարածումը և մարել այն։ Այս պահին իրականացվում են հետախուզական աշխատանքներ՝ կրակի օջախները հայտնաբերելու և մարելու համար։
    17:30
    18.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ովքե՞ր են «Լուսավոր Հայաստան»-ի նախընտրական ցուցակի առաջին 5-յակում
    Այսօր տեղի է ունեցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության համագումարը։ Հայտնի է դարձել ցուցակի առաջին հնգյակը, որով Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը պատրաստվում է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝
    17:18
    18.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    «Հայաստան» դաշինքի անդամները ծաղիկներ խոնարհեցին Զոհված հերոսների հիշատակին
    Այսօր «Հայաստան» դաշինքի անդամներ Վանաձորում էին։
    17:07
    18.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ի հետ բանակցությունների նոր ժամկետ չկա, քանի դեռ պայմանները համաձայնեցված չեն․ Խաթիբզադե
    Խաթիբզադեի խոսքով՝ կողմերը հասել են «լուրջ առաջընթացի»։ «Սակայն այնուհետև մյուս կողմի մաքսիմալիստական մոտեցումը <...> թույլ չտվեց մեզ համաձայնության հասնել»,- ընդգծել է նա։ Ինչպես պարզաբանել է փոխնախարարը, ամերիկյան այդ պահանջները կնշանակեին, որ Իրանը պետք է դառնար «բացառություն միջազգային իրավունքից»։ «Ցանկանում եմ հստակ հայտարարել. Իրանը չի համաձայնի լինել բացառություն միջազգային իրավունքից, այն ամենը, ինչին մենք կհամաձայնենք, պետք է համապատասխանի միջազգային իրավունքին»,- նշել է նա՝ առանց մանրամասներ հայտնելու։
    17:00
    18.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Զգուշացում․ «5G կապի» թարմացման անվան տակ տարվող հեռախոսազրույցները ընդհատեք
    Ծրագիրը տեղադրելուց հետո հանցագործները ստանում են ձեր հեռախոսի հեռակա կառավարման հնարավորություն, մուտք են գործում ձեր բանկային հավելվածներ և հափշտակում գումարը:
    16:48
    18.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դիլիջանի թունելում բախվել են «ԶԻԼ» բեռնատարը և «Hyundai Elantra»-ն․ վերջինը գլխիվայր շրջվել է․ կա վիրավոր
    Այսօր՝ ապրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ Դիլիջանի թունելում, բախվել են Տավուշի մարզի բնակիչ 37-ամյա Վարդան Հ․-ի վարած «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Գոռ Դ․-ի վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում։
    16:37
    18.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ապրիլի 23-ին կկայանա ավանդական Ջահերով երթը
    Ջահերով երթը խորհրդանշում է շարունակական պայքարը՝ ուղղված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը՝ ընդդեմ ուրացման ու մոռացության։
    16:25
    18.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Փաստաբանը մանրամասներ է հատնում Սմբատ Լպուտյանի ձերբակալման մասին
    Այս մասին հայտարարել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
    16:11
    18.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Իրանի ռազմածովային ուժերը պատրաստ են կրկին պարտության մատնել հակառակորդներին
    Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ իսլամական հանրապետության ռազմածովային ուժերը «պատրաստ են կրկին պարտության մատնել» իրենց հակառակորդներին։ Հայտարարությունը հրապարակվել է նրա մամուլի ծառայության Telegram-ալիքում։ «Իրանական բանակը նախկինի պես պաշտպանում է մեր հողն ու երկրի տարածքային ջրերը։ Իսլամական հանրապետության ՌԾՈւ-ն պատրաստ է հակառակորդներին նոր դառնը պարտություն հասցնել», - ասված է Խամենեիի ուղերձում՝ նվիրված Բանակի ազգային օրվան։
    16:06
    18.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նիկոլ Փաշինյանի քաղաքականության ՕԳԳ-ն համարում եմ 0. վանաձորցի
    «5-րդ ալիք»-ի հետ զրույցում ասաց վանաձորցին։
    15:55
    18.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դատապարտյալին որպես հանձնուք տարված թվային սարքի միջից հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող զանգված
    Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, զննության են ենթարկել քաղաքացու կողմից «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալի անվամբ բերված թվային հեռուստատեսության ընդունիչը:
    15:46
    18.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մեքենայում հրդեհ է բռնկվել
    Այսօր 14:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 31 կմ հատվածում՝ Չարենցավան քաղաքի վարչական տարածքում, հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Արկադի Գ.-ին պատկանող «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մինչ կժամանեին Չարենցավանի հրշեջ-փրկարարները, կրակի տարածման դեմ պայքարել է վարորդը՝ քաղաքացիների օգնությամբ, ապա ժամանած հրշեջները մարել են կրակը։ Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
    15:32
    18.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպասվում է անձրև և ամպրոպ
    Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-20-ի գիշերային ժամերին աստիճանաբար կբարձրանա ևս 3-5 աստիճանով, 20-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով։
    15:15
    18.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Շուրջ 30 առևտրային նավ փորձում է հատել Հորմուզի նեղուցը․ ՏԱՍՍ
    Մոսկվայի ժամանակով ժամը 12:05-ի դրությամբ՝ անմիջապես Հորմուզի նեղուցում գտնվում է մոտ 16 տանկեր, որոնցից 10-ը շարժվում են դեպի արևմուտք՝ Օմանի ծոցի ուղղությամբ, և միայն 6-ն են ընթանում դեպի Պարսից ծոց: Նեղուցում են գտնվում նաև շուրջ 12 չորաբեռնատարներ, որոնցից միայն 4-ն են փորձում մտնել Պարսից ծոց, իսկ մնացածը շարժվում են դեպի ելք: Այս պահին Հորմուզի նեղուցից դեպի Օմանի ծոց հաջողությամբ դուրս է եկել 9 տանկեր և 5 չորաբեռնատար: Նրանք շարունակում են շարժվել Արաբական ծովի ուղղությամբ: Ավելի վաղ Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբի մամուլի քարտուղարը հայտնել էր, որ իսլամական հանրապետության զինված ուժերը վերականգնել են վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ՝ ԱՄՆ-ի կողմից իրականացվող շրջափակման ֆոնին: Իրանի իշխանությունները ապրիլի 17-ի երեկոյան հայտարարել են ջրային այս ուղու բացման մասին: Հորմուզի նեղուցը փակ էր առևտրային նավերի տեղաշարժի համար մարտի սկզբից՝ տարածաշրջանում հակամարտության սրման պատճառով:
    15:00
    18.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ի նպատակը Հորմուզի նեղուցով անցնող նավթի նկատմամբ վերահսկողությունն է․ Լավրով
    Պարսից ծոցով և Հորմուզի նեղուցով անցնող նավթի նկատմամբ վերահսկողության հաստատումը Իրանում իրականացվող ամերիկյան գործողության առանցքային նպատակներից մեկն էր։ Այս մասին Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Պատերազմ Պարսից ծոցում. այստեղ, իմ կարծիքով, չկա որևէ չարամիտ դիտավորություն։ Ես չեմ կարծում, թե իրականում քաղաքակրթությունն ոչնչացնելու պլաններ են եղել։ Դա, ըստ իս, փոխաբերություն է։ Սակայն իրական նպատակը Պարսից ծոցով, Հորմուզի նեղուցով և Օմանի ծոցով անցնող նավթը վերահսկողության տակ դնելն էր»,- նշել է նախարարը։ Ապրիլի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես էր եկել պնդմամբ, թե Իրանը՝ որպես քաղաքակրթություն, կարող է կործանվել գործարք կնքելու վերաբերյալ Վաշինգտոնի ներկայացրած վերջնագրի ժամկետի լրանալուց հետո՝ հաշված ժամերի ընթացքում։
    14:47
    18.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Սփյուռք
    Ալեն Սիմոնյանը Ստամբուլում հանդիպել է Պոլսո հայոց պատրիարքի հետ
    Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է Պոլսո հայոց պատրիարքարան, հանդիպում ունեցել պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Պոլսո հայոց պատրիարքարանը։ Պոլսո հայոց պատրիարքն անդրադարձել է վերջին մեկ տարվա ընթացքում Հայ Առաքելական եկեղեցու որոշ հոգևորականների և Հայաստանի կառավարության ներկայացուցիչների միջև առճակատումներին՝ այդ առնչությամբ հայտնելով իր մտահոգությունները։ Նշվում է, որ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը հույս է հայտնել, որ մոտ ապագայում հաշտություն և համերաշխություն կվերահաստատվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայաստանի կառավարության միջև։ Պոլսո հայոց պատրիարքը նաև ընդգծել է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման սահուն ընթացքը ապահովելու կարևորությունը, ապագայում դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու ամրապնդումը, որը հույս պիտի ներշնչի տարածաշրջանի ժողովուրդների համերաշխ գոյատևման և միասնական զարգացման առումով։ Նշվում է, որ Պոլսո հայոց պատրիարքը հաջողություն է մաղթել Ալեն Սիմոնյանին ազգանվեր և ազգօգուտ գործունեության մեջ։ Հաղորդագրության համաձայն՝ Ալեն Սիմոնյանը ցանկություն է հայտնել հանդիպել նաև Ստամբուլում հայկական մամուլի ներկայացուցիչների հետ, որը կայացել է պատրիարքարանի դահլիճում։
    14:32
    18.04.26
    Ավելին