Լրահոս

2026-04-16
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իրանի դեմ պատերազմը խիստ ռիսկային միջոց է․ Վարդան Ոսկանյան
    Սա իրանական դիվանագիտության հիմնական նախապայմաններից մեկն էր, որը առաջիկայում մտնելու է ուժի մեջ։
    23:20
    16.04.26
    Ավելին
  • Քաղաքական
    Խի սենց կարելի՞ է. Փաշինյանի տարօրինակ պահվածքը կարևոր հարցեր է առաջացրել խորհրդարանում
    Ժիր է եղել այսօր Հայաստանի վարչապետը խորհրդարանում: Հեռախոսը ձեռքին նիստերի դահլիճ ընդդիմադիր պատգամավորների մուտքն է նկարել, ժպիտը դեմքին ինչ-որ ռեպլիկներ արել, որը տարակուսանք է առաջացրել ընդդիմության մոտ՝ անձի երկվությո՞ւն ունի Փաշինյանը, որի հայտարարությունները հաճախ հակասում են իրար:
    23:09
    16.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    TRIPP-ը այս ֆորմատով մեզ ոչինչ չի տալիս․ այն պետք է լինի այնպիսին, որ մենք էլ օգուտներ ստանանք․ Քոչարյան
    Ես TRIPP-ի դեմ չեմ խոսում։ Ես խոսում եմ դրա ֆորմատի ընդլայնման մասին, որովհետև այս ֆորմատով դա մեզ ոչինչ չի տալիս։ Եթե դա ամերիկյան ծրագիր չէ Թուրքիայի և Ադրբեջանի համար մեր տարածքում, ուրեմն TRIPP-ը պետք է լինի այնպիսին, որ մենք էլ օգուտներ ստանանք։
    22:58
    16.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հրավիրում ենք Թուրքիային դառնալու գործընկեր և միանալու մեզ խաղաղության կտավը հյուսելու գործում․ Ալեն Սիմոնյան
    2025 թվականին Հայաստանի, Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի առաջնորդների կողմից ստորագրված համաձայնագրից հետո մեր տարածաշրջանում խաղաղություն է տիրում: Սա, իրապես, մեծագույն նվաճում է: Սակայն մեր տեսլականն ավելի լայն է: Մենք հրավիրում ենք Թուրքիային դառնալու գործընկեր եւ միանալու մեզ խաղաղության կտավը հյուսելու գործում: Այս նպատակով մենք պատրաստ ենք խորացնել մեր հարաբերությունները Թուրքիայի հետ: 
    22:53
    16.04.26
    Ավելին
  • Քաղաքական
    Դանակը ոսկորին է հասել կամ ո՞վ է «ինոագենտը». Փաշինյանի կասկածելի ռուսասիրությունը
    Ընդդիմությունը կոշտ է արձագանքում Փաշինյանի մեղադրանքներին, թե նրանք են ուզում հայ-ռուսական կոնֆլիկտ հրահրել՝ չնայած նրան, որ Երևան-Մոսկվա հարաբերությունները պատմական պիկի վրա են: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը հարց է ուղղել՝ եթե այդքան լավ են հարաբերությունները, ինչո՞ւ է Ռուսաստանի նախագահը տեսախցիկների առաջ խոսում Հայաստանի հետ խնդիրների մասին:
    22:49
    16.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թրամփը հայտարարում է, որ Իրանը համաձայնել է հանձնել իր հարստացված ուրանը
    «Նրանք համաձայնել են մեզ հանձնել միջուկային փոշին», - Սպիտակ տանը լրագրողներին ասել է նա և ավելացրել. «Շատ մեծ հավանականություն կա, որ  համաձայնության կհասնենք»։
    22:40
    16.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Սա բռնաճնշման դասական ձեռագիր է, երբ օրենքը ծառայեցվում է քաղաքական նպատակներին. Ռոբերտ Ամստերդամ
    «Հետևելով Հայաստանում այսօրվա լայնամասշտաբ ձերբակալությունների ընթացքին, տեսնելով, թե ինչպես են ինչ-որ «ձայնագրությունների» հիման վրա մարդկանց պիտակավորում՝ ակամա զուգահեռներ եմ անցկացնում պատմության ամենամութ՝ Ստալինյան ժամանակաշրջանի հետ։ Այն ժամանակ էլ էին մարդկանց «մեղավոր» հռչակում դեռ դատարան չհասած. պարզապես պետք էր համատարած վախի մթնոլորտ ստեղծել։
    22:35
    16.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սա նոր հնարավորություններ է բացելու Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների համար․ Քոչարյան
    Մենք ամենաշահագրգիռ կողմն ենք, որ Իրանն ու ԱՄՆ-ն կարողանան պայմանավորվել, և Իրանն այս վիճակից դուրս գա՝ ազդեցության ավելի մեծ լծակներ ունենալով։ Այս մասին «Մեծ քաղաքականություն» փոդքաստի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայասատն» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։ «Ենթադրում եմ, որ Իրանի նկատմամբ սանկցիաների վերանայում նաև կլինի»։
    22:28
    16.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    TRIPP-ը շատ մեծ հարցականի տակ է․ Ռոբերտ Քոչարյան
    «Այս իրավիճակում չեմ տեսնում TRIPP-ի պրակտիկ իրագործումը։ Շարունակելու միակ տարբերակը ֆորմատի ընդլայնումն է»։
    22:19
    16.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իրանն այլևս նույնը չի լինելու․ այն զգացել է իր ուժը և հնարավորությունները․ ՀՀ երկրորդ նախագահ
    Ակնհայտ է, որ երկու կողմն էլ պետք է շահագրգռված լինեն այս պատերազմը կանգնեցնել։
    22:11
    16.04.26
    Ավելին
  • Քաղաքական
    Կես տարի հաց մի կեր, 7 օր Լառնակա գնա. ծաղրո՞ւմ է թոշակառուներին Փաշինյանը
    Հերթական ծաղրանքն են անվանում թոշակառուները Փաշինյանի պնդումը, թե իրենց բարձրացրած թոշակով հնարավոր է 5 հատ Գյումրի-Լառնակա երկկողմանի տոմս գնել: Կես տարի հաց չուտի, որ 7 օր Լառնակայում հանգստանա՞ թոշակառուն: Կոշտ է պատասխանում վարչապետի այդ առաջարկին 70-ամյա թոշակառու Վռամը:
    22:07
    16.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում ավտոմեքենայում պшյթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել
    Այսօր՝ ապրիլի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գրիգոր Լուսավորիչ փողոցի 17 հասցեի մոտակայքում ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ փրկարարները մարել են Երևանի բնակիչ 23-ամյա Միշա Բ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում առաջացած կրակը, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի։ Պայթյուն-հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները։
    21:54
    16.04.26
    Ավելին
  • Քաղաքական
    Փոթորկվում է խաղաղություն բերածը. «չեմպիոն» Փաշինյանն ամեն ինչ արել է, ժողովուրդը ոչինչ չի տեսնում
    Օրը մեջ անհեթեթ մեղադրանքներով ընդդիմադիրներին քննչական կոմիտեից, հակակոռուպցիոն կոմիտեից դատարաններ ու կալանավայրեր ուղարկող Հայաստանի իշխող ուժի ղեկավարը վստահեցնում է, թե մի աննախադեպ հանդարտություն կա Հայաստանում, որովհետև ինքը խաղաղություն է բերել: Երկու օր է՝ Նիկոլ Փաշինյանը քաղաքական գլխավոր ամբիոնից թվարկում է իր ձեռքբերումներն ու չի հասկանում, թե ինչու են իրենցից դժգոհ քաղաքացիները:
    21:45
    16.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իրանն իր աշխարհագրական դիրքն օգտագործեց ԱՄՆ-ի ռազմական առավելությունը հակակշռելու համար. դա աշխատեց. Քոչարյան
    Մինչ այդ Իրանը նման բան չէր արել։ Այս մասին «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
    21:36
    16.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սա ամենամեծ սխալն էր, որը բերեց Իրանում գործող ռեժիմի ամրապնդմանը․ Ռոբերտ Քոչարյան
    Իրանում այս պատերազմն ընկալվում է որպես հայրենական պատերազմ։ «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
    21:28
    16.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԵՄ-ն վատ ձեռքերում է․ Ռոբերտ Ֆիցո
    Նա հայտարարել է, որ եթե Եվրոպական միությունն օժտված լիներ մեծ տնտեսական ուժով, ապա աշխարհում հաշվի կնստեին նրա կարծիքի հետ։ «Մենք այսօր ի վիճակի՞ ենք որևէ մեկին ինչ-որ բան ասել։ Թերևս որոշ անուններ ձեզ հայտնի են. Կայա Կալլաս՝ Եվրոպական միության արտաքին գործերի նախարար (խմբ.՝ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ)։ Ո՞վ է նրա հետ խոսում։ Ոչ ոք։ Ո՞վ է խոսում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։ Ոչ ոք։ Ո՞վ է խոսում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ։ Ոչ ոք։ Որովհետև Եվրոպական միությունը սեփական որոշումների պատճառով հայտնվել է չափազանց թույլ դիրքերում»,- եզրափակել է Ֆիցոն։
    21:25
    16.04.26
    Ավելին
  • Քաղաքական
    «Մեծ քաղաքականություն». Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ փոդքասթի 5-րդ էպիզոդը
    «Մեծ քաղաքականություն». Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ փոդքասթի 5-րդ էպիզոդը
    21:10
    16.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Նեթանյահուն անվտանգության կաբինետի հրատապ նիստ է հրավիրել՝ Լիբանանում հրադադարի հարցով․ Ynet
    Ըստ աղբյուրի՝ նիստը հրավիրվել է շտապ կարգով, իսկ նախարարները զգուշացվել են դրա մեկնարկից ընդամենը հինգ րոպե առաջ: Ynet-ի տեղեկություններով՝ Նեթանյահուի հեռախոսային խորհրդակցությունը կաբինետի անդամների հետ ընդհատվել է տեխնիկական անսարքության պատճառով, սակայն շուտով վերսկսվել է: Պորտալը պնդում է, որ նախարարները վրդովված են եղել այն փաստից, որ հրադադարի մասին տեղեկացել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից: Նեթանյահուն նրանց տեղեկացրել է, որ Լիբանանում կրակի դադարեցումը համաձայնեցված է, ինչին ի պատասխան նախարարներն իրենց տարակուսանքն են հայտնել, որ դա տեղի է ունեցել նախքան իրենց կողմից այդ քայլին հավանություն տալը: Ապրիլի 16-ի գիշերը Իսրայելի կառավարության առանցքային նախարարները նիստ են անցկացրել շուրջ չորս ժամ, սակայն այդպես էլ չեն կարողացել հաստատել Լիբանանում հրադադարի հնարավորության մասին դրույթը: Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Իսրայելը և Լիբանանը պայմանավորվել են դադարեցնել կրակը։ Նրա խոսքով՝ ինքը հեռախոսազրույցներ է ունեցել Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի և Նեթանյահուի հետ, և նրանք համաձայնել են, որ 10-օրյա հրադադարն ուժի մեջ կմտնի ապրիլի 17-ին, Երևանի ժամանակով ժամը 01:00-ին:
    20:56
    16.04.26
    Ավելին
  • Իրավական
    Մեղադրյալներին չեն տարել դատարան. Սրբազան պայքարի գործով դատական նիստը հետաձգվել է
    Այսօր հետաձգվել է Բագրատ սրբազանի և նրա 17 աջակիցների գործով դատավարությունը, քանի որ տնային կալանքում գտնվողներից երկուսին ոստիկանները չեն կարողացել ժամանակին դատարան տանել:
    20:45
    16.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իսրայելը և Լիբանանը պայմանավորվել են դադարեցնել կրակը․ Թրամփ
    Նրա խոսքով՝ ինքը հեռախոսազրույցներ է ունեցել Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ «Երկու առաջնորդները համաձայնել են, որ հանուն իրենց երկրների միջև խաղաղության հաստատման՝ նրանք պաշտոնապես կսկսեն 10-օրյա հրադադար՝ ԱՄՆ արևելյան ափի ժամանակով ժամը 17:00-ին (ապրիլի 17-ին, Երևանի ժամանակով 01:00-ին)», - գրել է Սպիտակ տան ղեկավարը Truth Social սոցիալական ցանցում։ Թրամփը նաև նշել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին, պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և Զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնին հանձնարարել է «աշխատել Իսրայելի և Լիբանանի հետ՝ կայուն խաղաղության հասնելու ուղղությամբ»։ Ամերիկյան առաջնորդի կարծիքով՝ իր գործունեությունը նպաստել է աշխարհում արդեն «ինը պատերազմների» ավարտին։ Իսրայելի և Լիբանանի միջև մարտական գործողությունների դադարեցումը, ըստ ԱՄՆ նախագահի, կդառնա նմանօրինակ տասներորդ ձեռքբերումը։
    20:36
    16.04.26
    Ավելին