Լրահոս

2026-04-13
  • Img default alt hy
    Միջազգային
    Թրամփին չի անհանգստացնում Իրանի հետ բանակցությունների ձախողումը
    «Ինձ չի հուզում՝ նրանք կվերադառնան բանակցությունների սեղան, թե ոչ։ Եթե չվերադառնան, դա ինձ կգոհացնի», - ասել է նա լրագրողներին Վաշինգտոնի մոտակայքում գտնվող Էնդրյուս ավիաբազայում վայրէջք կատարելուց հետո։ Նախագահը պատասխանում էր այն հարցին, թե, իր կարծիքով, երբ Իրանը կհամաձայնի վերսկսել բանակցությունները ԱՄՆ-ի հետ զինված հակամարտության կարգավորման շուրջ։ Սպիտակ տան ղեկավարի պնդմամբ՝ «Իրանը շատ վատ վիճակում է» և հուսահատ կացության մեջ է։ Ապրիլի 11-ին Իսլամաբադում Իրանը և ԱՄՆ-ը բանակցությունների մի քանի փուլ են անցկացրել։ Իրանական պատվիրակությունը գլխավորել է խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, իսկ ամերիկյանը՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Ինչպես ավելի ուշ հայտնել են Թեհրանում և Վաշինգտոնում, որոշ հակասությունների պատճառով կողմերին չի հաջողվել համաձայնության գալ հակամարտության երկարաժամկետ կարգավորման հարցում։ Բանակցությունների հնարավոր նոր փուլի մանրամասները դեռևս անհայտ են մնում։
    09:35
    13.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    09:30
    13.04.26
    Ավելին
2026-04-12