Լրահոս
2026-04-02
-
ՀայաստանՄեծ որդին զոհվեց 2016-ին, կրտսեր որդին՝ 2020-ին. ցավոտ ապրիլը՝ ԵռաբլուրումԱյսօր կրկին խնկաբույր էր Եռաբլուրի օդը: Ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցին Արցախի հողի նվիրյալների շիրիմներին վաղ առավոտից մարդիկ ծաղիկներ են խոնարհել: 10 տարի առաջ հայ զինվորը իր խիզախությամբ է Ադրբեջանին ստիպել վայր դնել զենքը:Ավելին21:0202.04.26 -
ՀասարակականԵՊԲՀ-ից հեռացրել են հերոսամարտերին զոհված բժիշկների «փառքի անկյունը», Շուշիի մանրակերտը․ «Իշխանություն» լրատվականԱյստեղ ներկայացված էին բժիշկների անձնական իրերը, լուսանկարներ, կենսագրություններ, նրանց մասնագիտական և մարդկային սխրանքները։ Տեղադրված էր նաև Շուշիի ազատագրման մանրակերտը՝ տանկերով եւ ուղղաթիռով՝ որպես հաղթանակի խորհրդանիշ:Ավելին20:5202.04.26 -
ԻրավականԲագրատ Սրբազանին օրինակա՞ն են գաղտնալսել. դատարանը հետաձգում է առանցքային հարցի քննությունըԲագրատ Սրբազանին և նրա 17 աջակիցներին կալանավորելու հիմք դարձած ձայնագրությունների օրինականությունը պարզելու համար հարցի քննարկումը հետաձգել է դատարանը: Անցած նիստին էին պաշտպանները միջնորդել, որ դատարանը անդրադառնա գաղտնալսման օրինականությանը: Դատավոր Ֆարխոյանը այն հետաձգել է՝ պատճառաբանելով, թե ապացույցները դեռ չեն հետազոտվել:Ավելին20:4502.04.26 -
ՀասարակականՀրդեհ` Արին Բերդի փողոցում․ չորս մարտական հաշվարկ է մեկնելԱպրիլի 2-ին, ժամը 19։55-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում գտնվող արտադրամասերից մեկում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։30-ին։Ավելին20:3602.04.26 -
ՀայլուրՀայլուր 20։30 Փաշինյանի թիկնազորը կրակելու իրավունք ունի. սպառնալից հիշեցում՝ ամոթալի միջադեպի ֆոնինՀայլուր 20։30 Փաշինյանի թիկնազորը կրակելու իրավունք ունի. սպառնալից հիշեցում՝ ամոթալի միջադեպի ֆոնինԱվելին20:3002.04.26 -
Քաղաքական«Խոստանում ենք երկարատև խաղաղություն». «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն այցելել են զինվորական պանթեոնԱպրիլյան Քառօրյա պատերազմի 10-րդ տարելիցին «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը, կուսակցության անվտանգության թիմի ղեկավար Արթուր Ավանեսյանի և մյուս անդամների հետ միասին այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն հարգանքի տուրք մատուցել կյանքը հայրենիքի համար զոհված տղաների հիշատակին։Ավելին20:2602.04.26 -
ՀասարակականՊատմությունը մարդու և ժողովրդի ինքնության ու դասերի գլխավոր աղբյուրն է. Արտակ Բեգլարյան«Շնորհակալություն այդ ժամանակ և ընդհանրապես Հայրենիքի պաշտպանության գծում կանգնած յուրաքանչյուր անձի և ցավակցություններս այդ օրերին բոլոր զոհվածների հարազատներին:Ավելին20:2302.04.26 -
ՀայաստանԴպրոցականին հարվածելը փորձում է արդարացնել ՊՊԾ պահպանյալը. բողոք՝ Երևանում ՄԱԿ գրասենյակի առաջՍուրբ Աննա եկեղեցում դպրոցական տղային իր թիկնապահի հասցրած հարվածը Փաշինյանն արդարացրել է: Այսօր նորից ակցիա են արել երկու ամսով կալանավորված Դավիթի դասընկերները: Իսկ նրա մայրը դիմել է ԿԳՄՍ նախարարին, որ Ժաննա Անդրեասյանի երաշխավորությամբ փոխվի որդու խափանման միջոց կալանքը, որպեսզի գերազանց առաջադիմությամբ տղան կարողանա ավարտել դպրոցը:Ավելին20:1502.04.26 -
ՀասարակականՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում․ կան վիրավորներԳագիկ Հ․-ն ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողներին հայտնել է, որ մարտի 13-ին ժամը 11։30-ի սահմաններում նշված հասցեի ավտոտնակում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ կնոջ՝ Արմավիրի մարզի բնակիչ 19-ամյա Անժելա Ք․-ի հայրը՝ Արմավիրի մարզի բնակիչ 50-ամյա Տիգրան Ք․-ն, մայրը՝ Արմավիրի մարզի բնակիչ 37-ամյա Կարինե Մ․-ն, տատիկը՝ Արմավիրի մարզի բնակիչ 64-ամյա Լարիսա Մ․-ն և քրոջ ամուսինը՝ Արմավիրի մարզի բնակիչ 30-ամյա Յուրի Գ․-ն ծեծի են ենթարկել իրեն և կնոջը՝ պատճառելով մարմնական վնասվածքներ քերծվածքների և կապտուկների տեսքով։Ավելին20:0302.04.26 -
ՔաղաքականԻնչո՞ւ Թրամփին չի հաջողվում հակաիրանական կոալիցիա ձևավորել և լուծել Հորմուզի նեղուցի հարցըՆա նշել է․ «Բնականաբար, առաջին հիմնական պատճառը Հորմուզի նեղուցում ցանկացած ռազմական գործողության խիստ ռիսկային լինելն է։ Չնայած, թե՛ ԱՄՆ-ը և թե՛, դիցուք, Մեծ Բրիտանիան ունեն հզոր նավատորմ, սակայն մի քանի տասնյակ կիլոմետր լայնությամբ ջրային տարածք ցանկացած խոշոր ռազմանավի մուտքը հավասար է, պատկերավոր ասած փիղը, նեղ նրբանցք մտցնելուն, այն էլ այն դեպքում, որ նրբանցքի շինությունների պատերից վստահաբար կրակ է թափվելու։Ավելին19:5202.04.26 -
ՀայաստանՀպարտության և դավաճանված լինելու զգացողություն՝ Եռաբլուրում. Ապրիլյան պատերազմի 10-րդ տարելիցն էԱյսօր Եռաբլուր են այցելել նաև ընդդիմադիր պատգամավորներ ու Արցախի ղեկավարությունը: Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը արձագանքել է արցախցիներին ուղղված՝ չկռվելու-փախչելու Փաշինյանի մեղադրանքին, այն անվանել միֆ, որով փորձ է արվում պառակտել հասարակությանը և անհանդուժողականություն սերմանել:Ավելին19:4502.04.26 -
ՀասարակականՄայր Աթոռում կատարվել է Ոտնլվայի կարգըԱպրիլի 2-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Ոտնլվայի կարգը: Սրբազան արարողության ընթացքում՝ սուրբգրային ընթերցումներից հետո, Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնեց խորանի վրա դրված ջուրն ու յուղը։ Ապա շարականների երգեցողության ներքո, Աստվածորդու օրինակով Նորին Սրբությունը ծնրադիր լվաց և յուղով օծեց Մայր Աթոռի միաբաններ՝ Տ. Հայկազուն արեպիսկոպոս Նաջարյանի, Տ․ Հովհաննես աբեղա Թորգոմյանի, Տ․ Մաշտոց աբեղա Մխիթարյանի, Արամայիս սարկավագ Ազիզյանի, Սերգեյ սարկավագ Բարսեղյանի, Սևանի Վազգենյան Հոգևոր Դպրանոցի Ե լսարանի սան Ալեն ուրարակիր Իսրայելյանի և Ա լսարանի սան Աբրահամ Հովհաննիսյանի, «Էօրնեկյան» հանրակրթական դպրոցի աշակերտներ Արտաշես Ղազարյանի, Կամսար Մարտիրոսյանի, ինչպես նաև Հայաստանի և սփյուռքի տարբեր համայնքներից հայորդիներ Վահագն Սահակյանի, Մոնթե Լևոն և Սերոբ Իշխան Եգիներյանների, Նարեկ Ղևոնդյանի, Դավիթ Մարտիրոսյանի, Ստեփան Սկրտչյանի, Նարեկ Տերտերյանի, Սարգիս Քոչարյանի և Լևոն Շարոյանի ոտքերը։ Արարողության ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց ներկա բարեպաշտ ժողովրդին, որից հետո օրհնված յուղը բաժանվեց հավատացյալներին։Ավելին19:3702.04.26 -
ՀասարակականԿասեցվել է Էջմիածնի «Ագապէ» սեղանատան արտադրական գործունեությունը. ՍԱՏՄՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Ռեփաթ Իէմջի» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (Արմավիրի մարզ, Վաղարշապատ, Սուրբ Էջմիածին վանքի տարածք 20):Ավելին19:2702.04.26 -
Արտաքին քաղաքականությունՄոսկվայի սպառնալից տոնը՝ Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո. «լուրջ հարցեր» ունեն ռուսներըՓաշինյան-Պուտին մոսկովյան հանդիպման մասին տարբերվող հայտարարություններ են անում պաշտոնական Երևանն ու Մոսկվան: Փաշինյանը երկու բառով՝ «շատ հաջողված» է գնահատել իր հանդիպումը Պուտինի հետ: Մինչդեռ Ռուսաստանից կոշտ հայտարարություններ են անում, ինչից կարելի է ենթադրել, որ լարված է անցել Փաշինյան-Պուտին փակ հանդիպումը:Ավելին19:1502.04.26 -
ՔաղաքականՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանին ԱԺ-ում կփոխարինի Լուսինե Աքմաքչյանը«ԿԸՀ-ն ապրիլի 2-ի նիստում Ազգային Ժողովի պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի մանդատը տվել է ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Լուսինե Սամվելի Աքմաքչյանին։Ավելին19:0802.04.26 -
ԻրավականՎազգեն Սաղաթելյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով. դատարանի որոշումըԵրևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Ավան» նստավայրում, դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, ավարտվեց «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակ, քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցի փոփոխության հարցի քննությունը։ Դատարանի որոշմամբ՝ Սաղաթելյանի նկատմամբ սահմանվեց տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով։ Հատկանշական է, որ Վազգեն Սաղաթելյանն արդեն 140 օր գտնվում էր անազատության մեջ, ինչը նրա պաշտպաններն ու համակիրները որակում են որպես ապօրինի կալանավորում՝ արտահայտվելու իրավունքի համար։ Գործով անցնող մյուս մեղադրյալի՝ Նարեկ Սամսոնյանի նկատմամբ տնային կալանքը փոխարինվել է վարչական հսկողությամբ՝ հրապարակային խոսքի արգելքի պայմանով։ 2026 թ. հունվարի 9-ին դատարանը երեք ամսով երկարաձգել էր նրանց կալանքի ժամկետը, ինչից հետո Նարեկ Սամսոնյանը հայտարարել էր անժամկետ հացադուլ սկսելու մասին։ Հացադուլի 15-րդ օրը Սամսոնյանը առողջական վիճակի վատթարացման պատճառով տեղափոխվել էր «Իզմիրլյան» բժշկական կենտրոն և վիրահատվել, որից հետո միայն նրա կալանքը փոխարինվել էր խիստ սահմանափակումներով տնային կալանքով։ «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կալանավորվել էին դեռևս 2025 թ. նոյեմբերի 13-ին։ Նրանց մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա։ Երկու գործիչներն էլ չեն ընդունում առաջադրված մեղադրանքը՝ այն համարելով քաղաքական հետապնդում։Ավելին19:0002.04.26 -
Արտաքին քաղաքականությունԽաբել և՛ Ռուսաստանին, և՛ Եվրոպային. Փաշինյանի վտանգավոր «բլեֆն» է բացահայտում ընդդիմությունըՌուսաստանի նախագահը բավականին բաց էր խոսել Եվրամիության ու Եվրասիական միության միջև Հայաստանի ընտրության մասին, հիշեցրել Փաշինյանին, թե որքան էժան է Հայաստանը գազ ստանում Ռուսաստանից՝ ի տարբերություն Եվրոպայի: Կամ էժան գազ, կամ առանց վիզայի Եվրոպա թռչելու մշուշոտ հեռանկար. Փաշինյանի այս երկակակի խաղը Հայաստանի ընդդիմությունը մեր պետության համար խիստ վտանգավոր է համարում:Ավելին18:4602.04.26 -
ՄիջազգայինԿալասն իր տգիտությամբ խայտառակել է ԵՄ-ն. ԶախարովաԵվրոդիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հերթական անգամ խայտառակել է ԵՄ-ն իր տգիտությամբ՝ կրկնելով Ռուսաստանի հասցեին հնչեցրած մեղադրանքներն առ այն, թե վերջին 100 տարվա ընթացքում իբր «հարձակում» է գործել 19 երկրների վրա, այդ թվում՝ Աֆրիկայում. հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Իր Telegram-ալիքում նա հիշեցրել է 2025 թվականին Կալասի արած այն հայտարարությունը, թե Ռուսաստանն իբր հարձակվել է 19 երկրների վրա վերջին հարյուրամյակի ընթացքում։ Այժմ Եվրոդիվանագիտության ղեկավարը կրկնել է այդ պնդումը, սակայն այս անգամ ռուսական ենթադրյալ հարձակումների զոհերի թվում ավելացրել է նաև Աֆրիկան, նշել է Զախարովան։ «Կալասը կրկին խայտառակեց Եվրոմիությունը... Տգիտությունն այդքան արագ չի բուժվում»,- գրել է դիվանագետը՝ մեկնաբանելով Կալասի խոսքերը։ Զախարովան ընդգծել է, որ վերջին 100 տարվա ընթացքում Աֆրիկայում արյունալի հետք իրականում թողել են ԵՄ և ՆԱՏՕ-ի երկրները. պետությունների հենց այս խմբի ներկայացուցիչներն են մարտի 25-ին ձեռնպահ մնացել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ անդրատլանտյան ստրկավաճառությունը դատապարտող բանաձևի քվեարկությունից։ «Հունվարին Կալասը խոստովանել էր ընթերցանության հանդեպ իր մեծ սիրո մասին՝ նույնիսկ խոստանալով «շատ խելացի դառնալ»։ Կառաջարկեի նրա գրքերի հավաքածուում՝ անգրագիտության վերացման համար, ավելացնել «Գաղութատիրություն, նեոգաղութատիրություն, ապագաղութատիրություն. հետազոտության փորձ և ժամանակակից դիսկուրս» կոլեկտիվ մենագրությունը։ Գուցե այդպես իրոք խելոքանա։ Բայց դա հաստատ չէ»,- եզրափակել է Զախարովան։Ավելին18:3502.04.26 -
ՀայլուրՀայլուր 18։30 Սպառնալից տոնով է խոսում Մոսկվան Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո. ի՞նչ եղավ ԿրեմլումՀայլուր 18։30 Սպառնալից տոնով է խոսում Մոսկվան Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո. ի՞նչ եղավ ԿրեմլումԱվելին18:3002.04.26 -
Արտաքին քաղաքականությունՀայաստանը մոտ է այն կետին, որ ՌԴ-ն ստիպված կլինի այլ կերպ կառուցել հարաբերությունները նրա հետ․ ՕվերչուկՀայաստանը շատ մոտ է այն սահմանագծին, որից հետո Ռուսաստանը ստիպված կլինի վերանայել և նոր հիմքերի վրա դնել տնտեսական հարաբերությունները։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Նա նշել է, որ թե՛ երկկողմ հանդիպումների ժամանակ, և թե՛ ԵԱՏՄ շրջանակներում հայ պաշտոնյաները խոսում են Ռուսաստանի հետ բարեկամության մասին ու հավաստիացնում իրենց հավատարմությունը Միությանը։ Սակայն, ըստ Օվերչուկի, համադրելով հնչող խոսքերն ու իրական գործերը՝ կարելի է եզրակացնել, որ գործընկերները մոտենում են այն կետին, երբ Մոսկվան ստիպված կլինի այլ կերպ կառուցել տնտեսական փոխգործակցությունը Երևանի հետ։ ՌԴ փոխվարչապետը հավելել է, որ Ռուսաստանի կառավարությունը մտահոգված է երկկողմ առևտրատնտեսական կապերի հեռանկարով։ Հաշվի առնելով կոնցեսիայի վաճառքի շուրջ հայտարարությունները և Հայաստանի ղեկավարության՝ դեպի ԵՄ մերձեցման քաղաքականությունը՝ լուրջ հարցեր են առաջանում այդ հարաբերությունների ապագայի վերաբերյալ։Ավելին18:1502.04.26